Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Սրտի առողջացման բանաձևը առողջ ապրելակերպն է. պրոֆեսոր Համայակ Սիսակյան
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 29-ին` Սրտի համաշխարհային օրը ոլորտի մասնագետներն անդրադառնում են սիրտ-անոթային հիվանդությունների վաղ կանխարգելման և առողջ ապրեկալերպին վերաբերող հարցերին:
Սիրտ-անոթային հիվանդությունները տարածվածությամբ աշխարհում զբաղեցնում են առաջին տեղը, ուստի շատ կարևոր է իրազեկման աշխատանքներ իրականացնել ոչ միայն այդ օրը, այլև ամբողջ տարի` դրանց կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման համար:
Ծխախոտը, ճարպակալումը, սակավաշարժությունը, անառողջ սնունդն ու ապրելակերպը կարող են նման հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Մարդու կյանքի և առողջության համար կենսական նշնակակության ունեցող այս օրգանի անխափան աշխատանքը կարևոր է:
«Օգտագործենք սիրտը յուրաքանչյուր սրտի համար». սրտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է:
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը միանալով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող սրտաբաններին` բարձրաձայնում է առողջության պահպանման կարևորության, առողջ ապրելակերպի մասին:
-Պարոն Սիսակյան, իրազեկման աշխատանքը միայն մեկ օրով չպետք է սահմանափկվի, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի մարդիկ առավել շատ մտածեն առողջության, առողջ ապրելակերպի մասին:
-Շատ կարևոր է, որ օրացույցում կա սրտի համաշխարհային օր. այդ օրը լրացուցիչ նշան է, ազդակ՝ մեկ անգամ ևս հիշեցնելու բնակչությանը, թե ինչպիսի ապրելակերպ է պետք ընտրել, որպեսզի խուսափեն սիրտ-անոթային հիվանդութուններից տարեց, երիտասարդ կամ միջին տարիքի հասակում: Պետք է ասել, որ, վարելով առողջ ապրելակերպ, կարելի է զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը, զարգացվածությունը մինչև 75-80 տարեկան հասակը, ձեռք չբերել սիրտ-անոթային հիվանդություն: Սրտի համաշխարհային օրվա կարևորութունը հենց դրանում է՝ մեկ անգամ ևս շեշտադրել, առավել լայն լուսաբանել այդ մոտեցումների կարևորությունը:
-Կանխարգելման գաղափարն, այսօր հանրային առողջապահական տասնյակ ծրագրերի իրականացման հիմքում է: Ի՞նչպես կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:
-Պետք է զբաղվել ֆիզիկական ակտիվ աշխատանքով, վարահսկել մարմնի քաշը, խուսափել ծխախոտից և այլ վնասակար սովորույթներից: Եթե զարգանում է զարկերակային հիպերտոնիա, պետք է վերահսկվի ինչպես դիետայով, այնպես էլ դեղամիջոցներով: Պետք է վերահսկվի գլյուկոզայի թվերն արյան պլազմայում, ինչպես նաև խոլեստերինի կոնցենտրացիան սննդակարգով կամ դեղամիջոցներով: Եվ այս ամենը, իհարկե, կնպաստեն, որպեսզի սիրտ-անոթային հիվանդություններն ավելի քիչ տրածվածություն ունենան:
-Սիրտն առողջ պահելու համար, ի՞նչ բանաձև, ամենօրյա կիրառման մեթոդ կփոխանցեք մեր հանրությանը, ընթերցողներին, որպեսզի ձգտեն առավել առողջ լինեն:
-Առողջ սիրտ ունենալու համար պետք է բնակչությունը առողջ ապրելակերպին հետևի, իսկ բուժաշխատողներն ամենօրյա աշխատանքում զրուցի հիվանդների հետ, լուսաբանի լրատվամիջոցներով՝ տարածելով առողջ ապրելակերպի կարևորությունը:
Պետք է կրթել հիվանդներին, որպեսզի սիրտ-անոթային հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմեն մասնագետի, պոլիկլինիկա կամ հիվանդանոց:
Այդպիսի գանգատներից են, մասնավորապես, կրծքավանդակի ցավի որոշ տեսակները, զարկերակային ճնշման բարձրացման դեպքում ևս պետք է դիմելիությունը բարձրացնել:
Մեր օրերում սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար շատ կարևոր է զերծ մնալ սթրեսներից, քանի որ սթրեսային իրավիճակները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմա
նը, զարկերակների անոթների ներքին շերտի վնասմանը: Այդ միջոցառումները որոնք նշեցի՝ ապրելակերպի փոփոխություն, ֆիզիկական ակտիվություն, ճիշտ սնունդ, ծխախոտից խուսափել, յուրաքանչյուր անձ պետք է հիշի և ամենօրյա ապրելաոճ դարձնի:
Ծանր վիճակում հայտնվելու փոխարեն, բարդություններից խուսափելու համար պարզապես կարելի է առավել հաճախ կանխարգելիչ այց կատարել բժշկի:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն