Իրադարձություններ Հայաստանում
Տարեցներն ուշադրության կենտրոնում. Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսը Երևանում
2022 թ. դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք և Մարի Մանուկեան» դահլիճում կայացավ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսը:
2018-ից սկսած իրականացվում են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված գերիատրիային և գերոնտոլոգիային, և այս գիտաժողովը թվով չորրորդն էր: Այն կազմակերպել էին Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասցիացիայի նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում են տարեցների առողջական խնդիրները, տարբեր սոցիալական հարցեր, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները և դրանցից բխող՝ տարեցների բուժման, հիվանդությունների վարման յուրահատուկ մոտեցման անհրաժեշտությունը:
Համաժողովին ներկա էին և ելույթներով հանդես եկան ճանաչված մասնագետներ Հայաստանից և գերիատրներ ու այդ ոլորտի այլ մասնագետներ արտերկրից: Գիտաժողովին հիմնականում մասնակցում էին առաջին օղակի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, նյարդաբաններ, ովքեր ավելի շատ են շփվում տարեց բուժառուների հետ:
Գիտաժողովին վերաբերող հարցերով զրուցեցինք Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանի հետ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հագեցած էր գիտաժողովի գիտական ծրագիրը:
Ներկա էին տեղի և արտասահմանի մի շարք պրոֆեսորներ, միջազգային փորձագետներ, գերիատրներ, ովքեր իրենց փորձը կիսեցին մեր բժիշկների հետ: Փորձագետներ կային ԱՄՆ-ից՝ Բոստոնի համալսարանի Չոբանյան և Ավետիսյան բժշկական դպրոցի գերիատրիայի բաժնի ղեկավար Դեյ Հոլիսը, որն, ի դեպ, իր դասախոսությունը նվիրեց Արամ Չոբանյանին, Եվրոպական գերիատրիկ բժշկության միությունից Անկումների կանխարգելման համաշխարհային ուղեցույցի համահեղինակ գերիատր պրոֆ. Ֆինբար Մարտինը, Ֆրանսիայից Նանսիի համալսարանական հիվանդանոցի գերիատրիայի բաժանմունքի ղեկավար պրոֆ. Աթանաս Բենետոսը, Ռուսաստանից գլխավոր գերիատր Օլգա Տկաչևան և այլք:
Գերիատրիան և գերոնտոլոգիան շատ կարևոր ոլորտներ են նաև մեր երկիր համար, որովհետև այսօր Հայաստանը համարվում է ծերացող երկիր, և տարեցների տեսակարար կշիռը տարեց-տարի աճում է:
Մենք պետք է ունենանք զարգացած գերիատրիկ ծառայություններ, որպեսզի կանխենք առողջապահական և սոցիալական բեռը:
Գիտաժողովներից բացի ասոցիացիան ունի նաև ցերեկային նորարարական կենտրոն: Գերիատրիան տարբերվում է բժշկական մյուս մասնագիտություններից, քանի որ նրա կարևորագույն բաղադրիչներից է նաև սոցիալական գործոնը: Ուստի, այս ոլորտում բժշկական ու սոցիալական ծառայությունները պետք է գործեն համատեղ, որպեսզի կարողանանք հնարավորինս ճիշտ արձագանքել տարեցների կարիքներին:
Այդ պատճառով 2020 թվականից գործում է տարեցների նորարարական ցերեկային կենտրոնը, որին կից բացվել է առաջին լիցենզավորված գերիատրիկ աշխատասենյակ որպես գերիատրիկ՝ ծերաբուժական ծառայություն։
Մեր գիտաժողովները հիմնականում մի քանի ուղղություն ունեն: Դրանցից մեկը կոմորբիտ հիվանդությունների բաժինն է:
Տարեցների մոտ հաճախ լինում է ոչ թե մեկ, այլ մի քանի հիվանդություն, և այդ համակցված հիվանդությունների ճիշտ բուժումն ու վարումը խիստ կարևոր է, սխալ մոտեցումներն այդ պարագայում հանգեցնում են բազմադեղաբուժության:Առանձին բաժին են նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ դեմենցիան, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն, ինչպես նաև սրտանոթային խնդիրները:
Ամեն տարի փորձում ենք բովանդակալից գիտական հարթակ ստեղծել, որտեղ մեր բժիշկներն արտասահմանից հրավիրված մասնագետների հետ կարողանան արդյունավետ կապեր հաստատել, փորձի փոխանակում իրականացնել, առհասարակ, ծանոթանալ գերիատրիայի ու գերոնտոլոգիայի ոլորտներին հենց մասնագիտությունը կրողներից։
Այժմ Հայստանում չկան որակավորված գերիատրներ, սակայն ասոցիացիան և Հայ օգնության ֆոնդն արդեն իսկ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ և 2023 թվականին առաջին մասնագետը հիմնավոր կերպով կվերապատրաստվի արտերկրում։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն