Իրադարձություններ Հայաստանում
«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց
                            2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց:
Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին:
Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:
Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։
Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ:
Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը:
Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:
Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական, թե դաշտանադադարային։
Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւև ինչպե՞ս կանոնավորել այն, վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում, ինչ սքրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։
Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը, դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։ Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և մարդու պապիլոմավիրուսի թեսթի վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման առաձնահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։
Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի բժշկին կանանց դիմելու հիմնական պատճառների՝ հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։
Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային  տարիքի կանանց միզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը:
Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը  ներդրվել ու կիրառվում է Հայաստանում:
Նորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն
Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու:
Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում, բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով:
Ուշադրության է արժանի այն  փաստը,  որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով, և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել: Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել:
Իննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները: Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները:
Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին:
Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝ էստրոգենների(իգական սեռական  հորմոն) պակասի շրջանում: 
Էստրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման  արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն էլ  սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը:

Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է: Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին): 
Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, սեռամիզային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը:
Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի: Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝«առողջության անձնագիր»:
Ռուսուդան Վարդանյան. մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ:
Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական  հիվանդների մոտավորապես 1/3-րդ-ը դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում:
Մարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ
Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք,  վերապատրաստենք, բարելավենք  մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի: Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով:
Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ:
Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը  բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և  սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը:
Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ:
Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:  
06.12.2022                    Կարդացեք նաև
                                        
                                
                Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025                                    
                                        
                                
                Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025                                    
                                        
                                
                Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025                                    
19.06.2025                                    
                                        
                                
                Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025                                    
                                        
                                
                Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025                                    
                                        
                                
                Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025                                    
                                        
                                
                Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025                                    
                                        
                                
                «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025                                    
                                        
                                
                Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025                                    
                                        
                                
                ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025                                    
                                        
                                
                Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025                                    
                                        
                                
                Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025                                    
                                        
                                
                Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        





Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ












