Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին

Վերջերս տեղի է ունեցել Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագիտական ասոցիացիայի /ԲԼԱՄԱ/ համաժողովը, որտեղ առողջապահության նախարարության և պետական տեսչության ներկայացուցիչների հետ միասին քննարկվեցին լաբորատոր հետազոտությունների արձանագրման հետ կապված հարցերը:

Ընդունվեցին լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրման նվազագույն պահանջները՝ համաձայն առողջապահության նախարարի 19. 04. 2023 թ․, թիվ 14 հրամանի:

Ստորև ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը.

Վահան Գևորգյան, ԲԼԱՄ Ա-ի հիմնադիր-նախագահՎահան Գևորգյան, ԲԼԱՄ Ա-ի հիմնադիր-նախագահ

- Ի՞նչ գործունեություն է ծավալում ԲԼԱՄԱ-ն, և ովքե՞ր կարող են դառնալ ասոցիացիայի անդամ

- Ասոցիացիան ստեղծվել է 2017 թվականին: Ասոցիացիայի անդամ ընդունվում են կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր անձ, ով ցանկություն ունի համագործակցել մեզ հետ և համաձայն է մեր կանոնադրության հետ կարող է դառնալ ասոցիացիայի անդամ:

Լաբորատոր ոլորտում առկա էին իրավաբանական խնդիրներ կապված, մասնագիտական հավաստագրման հետ։ Հավաստագրումը պահանջում է բազային բժշկական կրթության առկայություն։ Սակայն ակընհայտ է որ Հանրապետության լաբորատոր ոլորտուտում  բժշկական կրթությամբ մասնագետները  կազմում են փոքր մաս։ Լաբորատոր ոլորտը տարբեր ժամանակներում կազմավորվել է տարբեր պահանջների և մոտեցումների հիման վրա։ Եվ այսօր մեր լաբորատոր ոլորտը էապես չի տարբերվում այլ երկրների լաբորատոր համակարգի   կառուցվածքից։ Միջազգային պրակտիկան վկայում է որ աշխատում են տարբեր տոկոսային հարաբերությամբ և բժիշկներ և կենսաբաններ և այլ մասնագետներ։   Սակայն մենք ընդունելով որպես պարտադիր պայման բազային բժշկական կրթությունը ստեղծում ենք մի վիճակ, երբ ամբողջ լաբորատոր համակարգը կանգնում է փլուզման առջև եթե բժշկական սպասարկման մասին նոր օրենքը խստիվ կիրառվի։

 

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին

 

Հաշվի առնելով ոչ բազային բժշկական  կրթությամբ մասնագետների հետբուհական մասնագիտացումները, վերապատրաստումները և անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների առկայությունը  կարծում ենք որ նրանք ևս պետքէ հավաստագրվեն և իրավունք  ունենան հետագայում  նաև լիցենզավորվեն։  Այս հարցում կարծում եմ հաջողվել է հասնել փոխըմբռնման առողջապահության նախարարության հետ։ Որպես հարցի լուծման օրինակ կարելի է դիտարկել ՌԴ փորձը, քանի որ մենք ունենք նույն հետսովետական խնդիրնրը։   

 

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին


ԲԼԱՄԱ-ի գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում անդամների անդամների մասնագիտական զարգացման մակարդակի բարձրացմանը։ Անցեն կացվում կոնֆերանսներ, գիտապրակտիկ սեմինարներ, իրազեկելու լաբորատոր ոլորտի նորություններին։

Մյուս կարևոր, կարելի է ասել արդեն լուծված, ասպեկտն էր լաբորատոր հետզոտությոննեի աձանագրման ձևերի նոր պահանջների ընդունումն էր,   որի համաձայն մուտքային և ելքային տվյալները բոլորի համար պետք է լինեին միանման, իսկ բովանդակությունը պետք է արտացոլեր լաբորատորիայում ռեալ կատարված հետազոտությունների ցանկը։ Սա ևս առողջապահության նախարարության հետ հաջողված աշխատանքի օրինակ է։

Ի՞նչ պլաններ ունի ասոցիացիան։

Պետք է շարունակենք մեր սկսած գործը: Առաջին հերթին, դա կրթական գործընթացն է, երկրորդ տեղում՝ կիրառական ասպեկտներն են:

Կարինե Թեյմուրազյան, լաբորատոր-փորձագետ, ԲԼԱՄ-ի անդամԿարինե Թեյմուրազյան, լաբորատոր-փորձագետ, ԲԼԱՄ-ի անդամ

Ինչպիսի՞ն էր նախորդ ձևաթուղթը, և ի՞նչ դրական փոփոխություններ են իրականացվելու՝ նախարարության հետ համաձայնեցված։

Իրավական ակտեր են փոփոխվում, լրացումներ են կատարվում. ժամանակի հետ համաքայլ գնալու համար դրանք պետք է պարբերաբար վերանայվեն, թարմացվեն, բայց դրանք կատարվում են փոփոխություններ նախաձեռնողների կողմից՝ գրեթե աննկատ, ինչի հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներ:

Ուստի որքան կարևոր են իրավական ակտերի թարմացումները, նույնքան կարևոր է դրանց իրազեկումը և լուսաբանումը: Քանի որ իրավական ակտերը գրվում են մասնագետների համար ոչ այնքան հասկանալի իրավաբանական լեզվով, դա կարող է տարընթերցումներ առաջացնել, նոր պահանջներն իրենց անսովորությամբ ընկալելի չլինեն, կամ ոմանք դրանցում հնարավոր է նույնիսկ խնդրահարույց կետեր գտնեն:

Այդ հարցերի կարգավորմանը, սահուն անցմանն օգնում են նման իրազեկման հարթակները, որտեղ հավաքվում են շահագրգիռ բոլոր կողմերը՝ և՛ նախարարությունը, որը փոփոխությունների նախաձեռնողն և իրավաբանական ակտերը մշակողն է, և՛ կիրառողները, և՛ հետագայում նաև տեսչական մարմնի աշխատակիցները, որոնք պետք է տեղերում ստուգեն օրենքի տառին համապատասխանությունը:

 

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին


Առաջիկայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոլորտում։

Տարիներ առաջ մեթոդներն ավելի ստանդարտ էին, միանման էին սարքերը և արձանագրման ձևանմուշները նույնպես միանման էին, բայց ներկա իրականության մեջ դրանք հնարավոր չէ կիրառել, որովհետև բազմազան են թե սարքերը, թե մեթոդները: Նման դեպքերում կազմակերպությունների համար արձանագրությունների ձևով առավելագույնը ներդնելու հնարավորությունները սահմանափակվում են։ Նրանք ստիպված են լինում կամ խախտումներ կատարել, կամ հարմարեցնել իրենց։

Որպեսզի գնանք ճիշտ ճանապարհով, բոլոր իրավական պահանջները պետք է ժամանակ առ ժամանակ վերանայվեն, որովհետև մեթոդների, սարքերի, լաբորատոր ոլորտի հնարավորությունների հետ կապված մարտահրավերները շատ են:

 

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին


Այս նոր նախագծով հնարավորություն ենք տալիս դիզայնի հարցում կազմակերպությունը ինքը որոշի՝ ելնելով իր ոլորտից, իր առանձնահատկությունից, թե փաստաթղթի ո՞ր հատվածում, ո՞ր տեղեկատվությունը տեղադրի․ բոլորին միանման պարտադրվում են միայն նվազագույն պահանջները: Պարտադիր է այն տեղեկատվությունը, որը պետք է զետեղվի ստանդարտ ձևանմուշներում, ինչը համահունչ են միջազգային չափանիշների պահանջներին:

Նախարարությունն աջակցեց այս հարցում: Հուսանք, որ այս իրազեկման հարթակը շարունակական կլինի: Մենք  բաց ենք. բոլոր խնդրահարույց իրավիճակներում պատրաստ ենք պատասխանել հեռախոսազանգերին, նորից ու նորից լուսաբանել: Կարծում եմ նախարարության և տեսչական մարմնի աշխատակիցները ևս կփորձեն ճիշտ մեկնաբանել պահանջները, և որոշ ժամանակ անց կստանանք այն, ինչ ուզում ենք: Նպատակը մեկն է՝ լաբորատոր ոլորտում շարժվել միջազգային չափանիշների պահանջներին համաքայլ, որպեսզի հետագայում հետազոտական ծրագրեր բերենք Հայաստան, ճանաչելի դարձնենք մեր լաբորատոր հետազոտությունների արդյունքները, որակը:

 

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին

Համաժողով՝ միտված լաբորատոր ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ