Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. ուրոլոգիական համագումարը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատարներին

ԵՊԲՀ. ուրոլոգիական համագումարը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատարներին

Արդեն 23 տարի յուրաքանչյուր աշնան սկզբին Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար մասնագիտական ձեռքբերումները ներկայացնելու և անելիքներն ուրվագծելու լավագույն հարթակը տարեկան համագումարն է:  ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարանում այսօր մեկնարկեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 23-րդ տարեկան համագումարը, որը համալսարանական հարկի տակ էր համախմբել արտերկրի անվանի մասնագետների, հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների ուրոլոգիական ծառայությունների ղեկավարների, բժիշկների, կլինիկական օրդինատորների:

Նիստը մեկնարկեց ԵՊԲՀ ռեկտոր, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր նախագահ Արմեն Մուրադյանի և Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կորյուն Միրզոյանի համահեղինակած «Շագանակագեղձի քաղցկեղ․անցյալը, ներկան, ապագան» ծավալուն զեկույցի ներկայացմամբ:

Բժիշկ Միրզոյանը թվային տվյալներով՝ վիճակագրությամբ, խոսեց հիվանդության տարածվածության, պատմության մեջ հայտնի առաջին նկարագրությունների, կլինիկական ներկայացվածության մասին, ինչպես նաև անդրադարձավ ախտորոշման մեթոդների զարգացմանը, բուժման, վիրահատման մեթոդների էվոլյուցիային:

«Սա ուրոլոգիական ամենամեծ ստուգատեսն է Հայաստանում: Մենք ի մի ենք բերում անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախագծում ենք ուրոլոգիայի զարգացումը ապագայում մեր երկրում: Մենք դա անում ենք ինչպես ներքին ուժերով, այնպես էլ արտաքին` հրավիրված: Միշտ աշխատում ենք կապ ունենալ դրսի մասնագիտական ասոցիացիաների հետ, դա կլինի ամերիկյան, եվրոպական և այլն: Միշտ հրավիրում ենք կարկառուն ուրոլոգների, որպեսզի նրանք մեզ փոխանցեն իրենց փորձը, որքան էլ մենք այստեղ կարողանանք լավ աշխատել, այնուհանդերձ, մեր երկիրը փոքր է, որպեսզի ստեղծենք ուրոլոգիական ուղեցույցներ: Ուղղություներն էլ մեր մասնագիտության մեջ չենք սահմանափակում, ամեն ինչ ներառված է: Այս տարի ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ավելի ենք լայնացրել մեր հետաքրքրությունների շրջանակը», – մանրամասնեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:

Շրջանակի ընդլայնումը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ միջոցառմանը հրավիրված է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով ներկայացրեց «Մխիթար Հերացի. Մեծ բժշկապետը և մարդը» զեկույցը:

Ռուբեն Հովհաննիսյանի գնահատմամբ` արհեստական ինտելեկտը սրընթաց զարգացում է ապրում, այդ թվում՝ բժշկության մեջ, և պատահական չէ, որ գիտական ծրագում ներառված էր դասախոսություն նաև այդ թեմայով.

«Մենք պետք է ոչ միայն իմանանք ուրոլոգիայի զարգացման ուղղությունները, վերջին նորությունները, այլև, եթե ուզում ես լինել լավ ուրոլոգ, լավ մասնագետ, պետք է տիրապետես այն ամենին, ինչը ստեղծվել է աշխարհում առ այսօր»:

Այդ պատճառով համագումարին հրավիրել էր ԵՊԲՀ պատվավոր դոկտոր,  ARICE ծրագրի փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, Պաթոմորֆոլոգիայի և համակարգչային կենսաբժշկության ամբիոնների պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ով ԱՄՆ-ից տեսաձայնագրված կներկայացնի «Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը կենսաբժշկական հետազոտություններում և կիրառական բժշկության մեջ․ կիրառումն ուրոլոգիայում» զեկույցը:

Աշխարհի տասը երկրից, այդ թվում՝ Կատարից, Իսրայելից, ՌԴ–ից հրավիրված բժիշկ–գիտնականները կներկայացնեն իրենց փորձը, կունկնդրեն հայ գործընկերներին` թեմատիկ լայն ընդգրկմամբ, կփոխանակվեն փորձով և կընդլայնեն գործակցությունը:

Բանախոսների և մոդերատորների թվում են ինչպես համալսարանական մասնագետներ, այնպես էլ այլ բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, արտերկրից բժիշկներ, նրանց թվում են Վրեժ Շահրամանյանը, Գևորգ Գրիգորյանը, Վարուժան Շահսուվարյանը, Սերգեյ Ֆանարջյանը, Արթուր Գրաբսկին, Ալեքսանդր Բեռնիկովը, Նաիրի Մելքոնյանը, Կարեն Ծառուկյանը, Արման Ծառուկյանը, Գարեգին Խաչատրյանը, Համլետ Դվոյանը, Գոռ Շադյանը, Արամ Ադամյանը, Արմեն Ավոյանը, Դավիթ Ֆանարջյանը, Հովհաննես Մանվելյանը, Լուսինե Մարդանյանը, Մհեր Ջավախյանը, Սերգեյ Բաբլոյանը, Հայկ Պետրոսյանը, Արտյոմ Կելնը, Արտյոմ Ստեփանյանը, այլք:

ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկին նշեց, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան համագումարներն ավանդական են դարձել:

«23 տարին արդեն բավականին  մեծ ճանապարհ է, որ անցել ենք, և երբ սկսում էինք դեռևս 1999 թվականից մեր գործունեությունը, այն եզակի մասնագիտական միավորումներից էինք Հայաստանում, որ համախմբված, կազմակերպված մեր հիմնադրի` Իվան Աղաջանյանի ձևակերպմամբ ասած,  «պրոտոկոլային» ժողովներ էինք անում, որովհետև միշտ հիմնվել ենք դեռևս այդ ժամանակներում մեզ համար նորույթ հանդիսացող ուղեցույցների թարգմանությունների վրա: Այս ժողովն էլ սկսած ճանապարհի շարունակությունն է», – ասաց Արթուր Գրաբսկին, ով տարիներ առաջ նախագահել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիան` հավելելով, որ պատմական մեջբերումներից մինչև նորագույն տեխնոլոգիաներ, ռոբոտիկ վիրաբուժություն հագեցած է լինելու այս տարվա հավաքի օրակարգը:

«Տարեկան այս համագումարը, որպես կանոն, երկու հիմնական նպատակ ունի՝ ուսուցողական և, երկրորդը, մասնագիտական շփումներն են, որոնք նպաստում են մեր երկրում  ոլորտի պատկերը, զարգացումները, կարիքները հասկանալուն: Զուգահեռաբար մեր օրդինատորները, երիտասարդ բժիշկները մեծ ինֆորմացիա և գիտելիք են ստանում: Տարին մեկ անգամ մենք կազմակերպում ենք նաև Եվրոպական ուրոլոգիական դպրոցը, երբ եվրոպայից եկող մասնագետները զեկույցներ են կարդում, թրեյնինգներ են անցկացնում, ինչը երիտասարդների համար լուրջ առաջընթաց է», – նշեց «Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուրոլոգ Արմեն Ավոյանը:

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի  պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի խոսքով`  ասոցիացիաների կարևորությունն այն է, որ ներկայացված փորձը, նորարարությունները փոխանցվում են դեպի ուսումնական գործընթաց:

«Երիտասարդների համար ուրոլոգիան գրավիչ մասնագիտացում է, սակայն շատ կցանկանայի, որպեսզի այս ուղղությունն ընտրած երիտասարդ մասնագետներն ավելի խորացված և բազմակողմանիորեն ուսումնասիրեն մասնագիտությունը և, ամենակարևորը, լինեն բազմակողմանի զարգացած, հատկապես օտար լեզուների իմացությունը կարևոր է ոլորտի զարգացումներին հետևելու, իրազեկ լինելու և դրանք կիրառելու տեսակետից», – շեշտեց պրոֆեսոր Ֆանարջյանը:

Նշենք, որ այս տարին հոբելյանական է ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի համար, լրանում է ամբիոնի 20 տարին, սակայն, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, ամենամյա ուրոլոգիական այս երկօրյա հավաքը չի ունենա հանդիսավոր մաս, այլ հագեցած կլինի բացառապես գիտական, ուսումնական, կլինիկական տեղեկատվությամբ և նյութերով:

Երիտասարդ և արդեն կայացած ուրոլոգների մասնակցությամբ մասնագիտական միջոցառումը բժշկական բուհում ամփոփվելու է ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Ռուբեն Հովհաննիսյանի «Բիոցենտրիզմ: Մոլորությու՞ն, թե՞ ուղի դեպի ճշմարտություն» խորագրով ելույթով:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ