Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով

Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով ՀՀ ԱՆ կողմից ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, դեղագետներ:
Բացման խոսքով հանդես եկան Վահե Մելիքսեթյան հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը և Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիայի անդամ, դ.գ.դ., հավաստագրված դեղաբուժման մասնագետ Անի Ռոստոմյանը (BCPS), Aph, ԱՄՆ:
Ներկայացվեցին հետաքրքիր և բովանդակալից զեկուցումներ՝ Հայաստանից և արտերկրից (ԱՄՆ, Շվեդիա, Ավստրալիա) ժամանած դեղագիտության և բժշկական ոլորտների փորձառու մասնագետների կողմից:
Սարգիս Մելիքսեթյան, «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի տնօրեն
- Շնորհակալությունն եմ հայտնում մեր գիտաժողովի կազմակերպմանը աջակցություն ցուցաբերած շահույթ չհետապնդող կազմակերպություններին, անհատներին և բոլոր մասնակիցներին:
Ուրախ եմ, որ գիտաժողովն այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացրել առողջապահական ոլորտի մասնագետների շրջանակներում:
Գիտաժողովի թեման արդիական էր, վերաբերում էր դեղաբուժությանը: Ելույթ ունեցան փորձառու մասնագետ-բանախոսներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Շվեդիայից: Մեր գործընկերները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին դեղաբուժության ժամանակակից մոտեցումները:
Զարգացած առողջապահական համակարգով երկրներում կլինիկական դեղագետները շատ կարևոր դեր ունեն, ինչը, ցավոք, մեր երկրում թերագնահատված մասնագիտություն է: Մեր հիմնադրամն այդ կարծրատիպերը կոտրելու առաքելություն է ստանձնել: Վստահ եմ, որ մենք հաջողելու ենք, որովհետև կլինիկական դեղագետներն այն մասնագետներն են, ովքեր կարողանում են ո՛չ միայն բուժառուի համար արդյունավետ բուժում ապահովել, այլ նաև նպաստել բուժմանն ուղղված ֆինանսական ծախսերի կրճատմանը, ինչը, բնականաբար, շատ կարևոր է և՛ հիվանդանոցների, և՛ պետական առողջապահական համակարգի համար:
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին և կրում է Արցախյան պատերազմում զոհված, մասնագիտությամբ կլինիկական դեղագետ, եղբորս անունը: Ընկերներով որոշեցինք Վահեի մասնագիտական երազանքը դարձնել իրականություն: Դա միակ բանն էր, որ իր փոխարեն կարող էինք անել:
Այս երեք տարիների ընթացքում մեր հիմնադրամը 57 շահառուների ավելի քան 23 դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ և վերապատրաստման գումար է տրամադրել:
Վերջերս ԱՄՆ-ում այցելեցինք տարբեր հիվանդանոցներ և տեսանք, թե ինչպես է աշխատում կլինիկական դեղագետը: ԱՄՆ առողջապահական համակարգում այդ մասնագետի նկամամբ հարգանք և պատկառանք կա:
Առողջապահական ոլորտի կազմակերպիչների հիմնական հանձնառությունը բուժառուի առողջության համար որակյալ ծառայություններ մատուցելն է: Այդ տեսանկյունից կլինիկական դեղագետն անփոխարինելի է, որն իրականացնում է տարբեր գործառույթներ: Ամենակարևորն այն է, որ նա նախապես ծանոթանում է տրված դեղատոմսին, զրուցում բուժառուի հետ, կարիքի դեպքում լրացումներ անում, հատկապես, եթե բուժառուի մոտ առկա է մի քանի հիվանդություն, և նա միաժամանակ տարբեր խմբերի դեղեր է ընդունում: Նման դեպքերում կարող են վտանգավոր փոխազդեցություններ առաջանալ, և դրանք պարզելու, հասկանալու համար անհրաժեշտ է խորը դեղագիտական գիտելիք և կրթություն, ինչը բուժող բժշկից պահանջելը և՛ սխալ է, և՛ անմիտ:
Մեծ Բրիտանիայում, օրինակ, դեպքեր են լինում, երբ կլինիկական դեղագետն անգամ իրավունք ունի դեղատոմս դուրս գրելու: Շատ հիվանդությունների դեպքում խիստ կարևորվում է նաև դեղորայքի չափաբաժինը:
Ես տնտեսագետ եմ, բժիշկ չեմ, բայց որքան ուսումնասիրում եմ այս ոլորտն ու արտասահմանյան փորձը, հասկանում եմ, թե որքան կարևոր օղակ է այն և վստահ եմ, որ վաղ, թե ուշ, Հայաստանում ևս կունենանք այս մասնագետների ներդրումը հիվանդանոցներում:
2022-23-ին հետազոտություն իրականացրեցինք մեր գործընկերոջ՝ Սիվիտստա խորհրդատվական ընկերության հետ և երեք կարևոր բաղադրիչ առանձնացրեցինք, որոնք դանդաղեցնում են կլինիկական դեղագիտության ոլորտի զարգացումը մեր երկրում: Առաջինը կրթականն է. մասնագետներին ներկայում միայն մեկ բուհ է պատրաստում, ինչն իր օբյեկտիվ պատճառն ունի՝ այդ մասնագետները պահանջարկ չունեն հիվանդանոցներում:
Երկրորդ բաղադրիչը կապված է տեղեկատվության հետ. բժշկական ոլորտում շատերը չգիտեն, տեղեկացված չեն այս մասնագիտության մասին:
Երրորդը պետական աջակցություն-կարգավորումն է՝ ոլորտը զարգացնելու ամենացանկալի և կարճ տարբերակը:
Երբ ուսումնասիրում էինք տարբեր երկրների փորձը, հասկացանք, որ այն երկրներում, որտեղ պետությունն աջակցել է ոլորտին կրթական, օրենսդրական փոփոխությունների, արտոնությունների հարցերում, այդ երկրներում այն արագ զարգացել է, այլ տեղերում գործընթացը տևել է տասնամյակներ:
Այնպես որ, ոլորտի զարգացման համար խիստ կարևոր է պետության դերը, որը, նախ, պետք է սահմանի այդ մասնագետների անվանումները, նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Անի Ռոստոմյան, Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիայի անդամ, դ.գ.դ., հավաստագրված դեղաբուժման մասնագետ (BCPS), Aph
Զեկուցման թեման՝ Շաքարային դիաբետի մասին երկխոսություն. Շաքարային դիաբետի ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցի 2024 թ. նորությունները
- Իմ զեկուցումը վերաբերում էր շաքարային դիաբետի վերջին ուղեցույցների 2024 թվականի թարմացումներին, ինչը բավականին մեծ ուղեցույց է և ունի տարբեր առանձնացված թարմացումներ:
ԱՄՆ-ում առողջապահական հաստատություններում դեղագետները մեծ ներգրավվածություն ունեն, ինչն ունի լուրջ պատճառներ: Բավականին շատ հետազոտություններ են կատարվել, որոնք ցույց են տվել բուժման ընթացքին դեղագետի անմիջական մասնակցության մեծ ցուցանիշները: Բժիշկ-դեղագետ համագործակցությունը նպաստում է բուժառուի կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով ԱՄՆ-ում յուրաքանչյուր հաստատությունում կլինիկական դեղագետների մեծ թիմ է աշխատում, և արդյունքն աներկբա համոզիչ է:
Գիտաժողովի ընթացքում անդրադարձանք թարմացումներին, ավելի շատ խոսվեց դեղերի մասին, որովհետև, օրինակ, հինգ տարի առաջ դեռ ոչ-ոք չէր պատկերացնի, որ երկրորդ տեսակի շաքարային դիաբետի կառավարման մեջ այդքան շատ և տարբեր դեղեր կարող էին ընդգրկվել: Ոչ մի ուղեցույց առանց համաձայնեցման չի թարմացվում, և ամեն տարի անհամբերր սպասում ենք դեկտեմբերի թարմացումներին:
Ցանկանում եմ Ձեզ ցույց տալ իմ որդու նկարը, ով ինձ հետ Հայաստան է եկել: Ես դա խորհրդանշական եմ համարում, որպես Հայրենիք վերադառնալու սկիզբ: Բոլորս դրսում Հայաստան գալու մեր ծրագրերը պետք է կազմենք:

Կարդացեք նաև

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն