Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական ցիկլը հաջողությամբ ավարտելուց հետո, դիպլոմներ են ստանում անհետաձգելի բժշկության ոլորտի առաջին շրջանավարները:

 

Դեռևս Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Յելի համալսարանի բժշկական դպրոցի (ֆակուլտետի) անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Չեքիջյանը խոսել էր անհետաձգելի բուժօգնության ծրագրի մասին: Ինչպես և նախատեսված էր, ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ, որին մասնակցել և ներկայում դիպլոմ են ստանում 10 շրջանավարտ` հետագայում իրենց գիտելիքը գալիք սերնդին փախանցելու ակնկալիքով։

 

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան կազմակերպիչներ, շրջանավարտներ, հյուրեր:

 

Հանդիսավոր բացման առաջին խոսքը տրվեց Շարոն Չեքիջյանին, ով ջանք չի խնայել Հայաստանում անհետաձգելի բժշկության որակը հասցնելու միջազգային չափանիշների:

 

 

«Շնորհակալություն բոլոր ներկաներին, առաջին հերթին` շրջանավարտներին, պատվարժան հյուրերին, առողջապահյության նախարարության ներկայացուցիչներին: Այսօր նշում ենք կարևոր իրադարձություն, ամփոփում ենք իրականացված մի ծրագիր, որը Հայաստանի առողջապահության ապագայի հիմնաքարերից է:

 

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կրթում ենք բժիշկների, որոնք նեղ մասնագիտացված են  անհետաձգելի բժշկության մեջ: Այսօր արդեն ունենք 10 բժիշկ` Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից և մարզերից, ովքեր 18 ամսվա ընթացքում անցել են առկա և հեռավար դասընթացներ, միաժամանակ, շարունակել բժշկի պարտականություններն աշխատավայրում:

 

Սա կարևոր իրադարձություն է մեր և շրջանավարտների համար` որպես շրջադարձային կետ անհետաձգելի իրավիճակների համար:

 

Հայաստանն ունի մեծ ձեռքերումներ, սակայն առկա են նաև խնդիրներ: Վերջին տարիներին տեսել ենք քովիդ, պատերազմ, ուստի անհետաձգելի բուժօգնությունն անհրաժեշտ է` լուծելու ազգային անվտանգության կարևորագույն խնդիր: Հայաստանի անհետաձգելի բուժօգնության ոլորտում լուծումներ պահանջող խնդիրները բազմաթիվ են, այս գործընթացը` հրատապ, որն իրականություն չէր դառնա, եթե չլիներ մեր հեռատեսությունը և համագործակցությունը:

 

Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, առողջապահության ազգային ինստիտուտին, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքին, ովքեր աջակցեցին ծրագրի իրագործմանը: Շնորհակալ եմ մեր շրջանավարտներին, որ հավատացել են մեր ուժերին:  Շնորհակալություն մասնակիցներին, որ օգնել են այս կրթական ծրագիրը ճիշտ կազմակերպելու հարցում»:

 

 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանը, ով ելույթի շրջանակում շնորհավորեց` ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ:

 

«Լիահույս եմ, Յելի Բժշկական դպրոցի գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ մշակված ու իրականացված անհետաձգելի օգնության կրթական ծրագիրը համալրել է ծրագրի մասնակից բժշկի մասնագիտական հմտություններն ու գիտելիքները և մոտեցրել նրանց ընդունված առողջական չափանիշներին: Համոզված ենք, որ կշարունակեք ձեր մասնագիտական գործունեությունն` ի նպաստ առողջապահական համակարգի և մեր ազգաբնակչության առողջության բարելավման»:

 

 

Ելույթով և շնորհավորանքով հանդես եկավ ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը.

 

«Տարիներ առաջ, հավաքված, խոսում էինք շատ կարևոր ծրագրի մասին, և իմ սիրելի ընկեր դոկտոր Գևորգ Յանջյանը միտք արտահայտեց` նոր ծրագիր, որում ներգրավված լինեն հմտություններ տիրապետող մասնագետներ` Հայաստանում զարգացնելու անհետաձգելի բժշկությունը` իրենց փորձը փոխանցելով հայ գործընկերներին:

Եվ, ահա, այսօր` 2 տարի անց, իրականացվեց ծրագրի առաջին փուլը: Շնորհակալ եմ ծրագրի ստեղծմանը և մեր ինստիտուտում դրա ներդրմանը մասնակից մեր գործընկերներին:

Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, որն օժանդակեց ծրագրի իրականացմանը, բուժհաստատություններին, որոնք առաջարկեցին իրենց ներկայացուցիչներին` Երևանից և մարզերից, շնորհակալություն ընկերոջս՝ Գևորգ Յաղջյանին, որովհետև նրա միտքը միշտ մեր ինստիտուտի հետ է»:

 

 

Ի պատասխան Ալեքսանդր Բազարչյանի ելույթի, բ.գ.թ, պլաստիկ վիրաբույժ, ներկայում ամերիկաբնակ Գևորգ Յաղջյանը շնորհակալություն հայտնեց բոլորին.

 

«Այո՛, իմ սիրտը Երևանի պետական բժշկական համալսարանում է, իսկ մտքերս և գործերս Հայաստանի, Ազգային ինստիտուտի հետ են: Մենք գործընկերներ ենք և  փորձում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում նաև կնոջս` Շարոնին, ով 18 ամիս շաբաթ-կիրակիներ չի ունեցել, և կրթել է ուսանողների առաջին խումբը, որոնք այսօր ավարտում են»:

 

 

Ելույթով հանդես եկավ ծրագրին միացած և իր խոշոր ներդրումն ունեցած ծննդով հայ Օրիոն Լոնգերսթեյը, ով արդեն երկու տարի է, ինչ միացել է կազմակերպչական աշխատանքներին և մեծ աշխատանք իրականացրել ամբողջ գործընթացի ժամանակ:

 

Նա Հայաստան է եկել ընտանիքով, աջակցող մարդկանց խմբով, ովքեր ներկա էին դիպլոմների հանձնման արարողությանը.

 

«Շնորհակալություն բոլոր ներկաներին, մեր շրջանավարտներին, ովքեր երկու տարվա ընթացքում կարողացել են  տքնաջան աշխատել,  և դարձել են էանհետաձգելի բուժօգնության ուղվածությամբ առաջին բժիշկները Հայաստանում:

Ամբողջ ծրագրի ընթացքը ո՛չ միայն կարևոր էր, այլ նաև պատմական նշանակություն ունի բոլորիս համար: Սա ինձ համար սիրո ներդրում է, ցանկություն՝ վերամիավորվել հայերի հետ, քանի որ ես հայ եմ, ցեղասպանությունից փրկված ընտանիքից, որոնք հիմնավորվել են ԱՄՆ-ում: Միայն թե, ցավոք, չգիտեմ հայերեն և չեմ կարողանում որևէ բառ արտասանել:

Շատ ուրախ եմ, որ ծրագիրն ինձ հնարավորություն տվեց արդեն հինգ անգամ լինել Հայաստանում, բացահայտել Հայաստանը, և հիմնադրել անհետաձգելի բուժօգնությունը Հայաստանում»:

 

 

Հանդիսավոր միջոցառումը ելույթով եզրափակեց ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Միրզոյանը.

 

«Որպես ուսանող և ապագա բժիշկ, ով միանալու է ձեզ և փորձելու է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր, լուծելու բազմաթիվ խնդիրներ Հայաստանի առողջապահական ոլորտում, շատ հպարտ և ոգևորված եմ: Այսօր մենք հավաքվել ու միավորվել ենք ամբողջ առողջապահական ոլորտի մասնագետներով` լուծելու մի կարևոր խնդիր. Հայաստանում, որպես առանձին բժշկական ճյուղ, ունենալ անհետաձգելի բուժօգնություն` իր որակյալ վերապատրաստված մասնագետներով: Ինքս աշխատել եմ բժշկի օգնական` անհետաձգելի օգնության բաժանմունքներում, և այդ ժամանակից առանձնակի սեր է առաջացել դեպի բժշկության այս ճյուղը, նաև հասկացել եմ, որ այս օղակի բժշկի, բուժակի, բուժքրոջ, նույնիսկ ընդունարանի աշխատողի ցանկացած որոշում կարող է լինել անհետաձգելի և կարևոր ևս մեկ կյանք փրկելու,  ևս մեկ ընտանիքի երջանկություն ապահովելու համար: Վստահ եմ, որ այն՝ ինչ այսօր կատարվում է այստեղ, պատմական և կարևոր է Հայաստանի համար»:

 

Զրուցեցինք ծրագրին մասնակից շրջանավարտների հետ:

 

 

Արմինե Սանամյան, ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար, «Էրեբունի» բժշկական կենտրոն

 

«Շնորհակալություն կազմակերպիչներին, առողջապահության նախարարությանը, ազգային ինստիտուտին, բոլորին: Այս ծրագիրը կարևոր է բոլորի համար, որովհետև անհետաձգելի բուժօգնությունը լրջագույն օղակներից է, և մեր ազգաբնակչության բարեկեցությունը նաև այս աշխատանքով է պայմանավորված:

Հատուկ շնորհակալություն Ելի համալսարանի դոկտոր Շարոնին, մասնակիցներին, մարդկանց, ովքեր այս 18 ամիսներին մեզ տվել են գիտելիքներ, հմտություններ, որոնք գործածելու ենք մեր աշխատանքում»:

 

Դոկտոր Շարոնի օգնությամբ ստեղծել ենք նաև Անհետաձգելի բուժօգնության ասոցիացիա, որտեղ նոր գործունեություն ենք ծավալելու, և որտեղ արտացոլվելու են մեր ստացած գիտելիքներն ու գործը:

 

 

Տիգրան Խաչատրյան, սրտաբան, անհետաձգելի բուժօգնության ծառայություն, «Նաիրի» բժշկական կենտրոն

 

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար կազմակերպել և ուսուցանել են: Կարծում եմ, պատահականություն չէր, որ մասնակիցները տարբեր մարզերից են` իրենց տեղերում որոշ բարձունքների հասած: Ուսուցման ամբողջ ընթացքում մեր միջև ստեղծվեցին կապեր, տարբեր մարզերի բժիշկների հետ քննարկվեցին հիվանդների հետ կապված խնդիրներ, միմյանց օգնության ձեռք մեկնեցինք, փորձ փոխանակեցինք: Հուսանք, որ այս ամենը կունենա շարունակական բնույթ»:

 

 

Կարեն Գասպարյան, ռեանիմատոլոգ, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, «Աստղիկ» բժշկական կենտրոն

 

«10 տարի և ավելի փորձ ունեմ անհետաձգելի բուժօգնության ոլորտում: Այս ծրագիրն ինձ հետաքրքրեց, որովհետև նոր տեղեկատվություն էր, լուրջ մասնագիտացում` կարևոր անհետաձգելի բուժօգնության ծառայությունում, որտեղ մինչև նեղ մասնագետ հրավիրելը, պետք է շատ բան իմանալ և իրականացնել:

Սա հիանալի ծրագիր է: Այն կազմակերպիչների կողմից մեզ շնորհված մեծ հնարավորություն էր: Մենք գիտելիքներ ձեռք բերեցինք բոլոր բնագավառներից: Ծրագրի արդյունքում բազմակողմանի գիտելիքներով զինված բժիշկներ են, ովքեր մի քանի անգամ մեծանում են մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունները, քանի որ առաջին օգության ժամանակ արագ և ճիշտ գործողություններն ամենակարևորն են:

Մեր ստացած գիտելիքներն, անշուշտ, կփոխանցենք կրտսեր սերնդին»:

 

 

Մանուկ Յազչյան, անհետաձգելի բուժօգնության և շտապ օգնության ծառայության ղեկավար, «Աստղիկ» բժշկական կենտրոն

 

«Մասնակցեցի ազգային ինստիտուտում բացված անհետաձգելի բուժօգնության ծառայության օրդինատուրային, առաջին շրջանավարտներից եմ, և այսօր մեր ավարտական շնորհանդեսն էր:

Շատ ուրախ եմ այս ծրագրին մասնակցելու համար, քանի որ մինչև այս Հայաստանում չկար նման կլինիկական օրդինատուրա: Ծրագիրը հնարավորություն ստեղծեց անհետածգելի բուժօգնության նեղ մասնագետներ պատրաստել:

Շնորհակալություն եմ հայտնում Շարոն Չեքիջյանին և Օրիոն Լոնգերսթեյին` ընձեռած հնարավորության համար:

Ողջունելի է Հայաստանում այս ծառայության հիմնումը, որն ամբողջ աշխարհում վաղուց գործում է:

Ծրագրի շրջանակում ձեռքբերած գիտելիքներով արդեն կարող ենք որոշ հետազոտություններ ինքնուրույն իրականացնել, քանի որ ամեն վայրկյանը թանկ է բուժառուի համար»:

 

 

Գարիկ Քոչարյան, գաստրոէնտերոլոգ, Կապանի բժշկական կենտրոն

 

«Օրդինատուրայի ծրագրի մասին տեղեկացել եմ Կապանի հիվանդանոցի տնօրինությունից:

Անմիջապես դիմել եմ և մասնակցել, որովհետև մեր հիվանդանոցը, քաղաքը, Երևանից ամենահեռու տարածաշրջաններից է, ու մասնագետների վերապատրաստման ու հմտությունների կարիքը միշտ առկա է: Այն բազան, որը տվեց այս ծրագիրը, կօգնի առավելապես ճիշտ կազմակերպել առաջին բուժօգնությունը նաև ներհիվանդանոցային պայմաններում»:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ