Մազերի խնամք
Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է
Դա այն սակավաթիվ մտավախություներից է, որ հավասարապես “տանջում” է և’ տղամարդկանց, և’ կանանց: Ջերմային տատանումնմերը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր վիրահատությունները, դեղահաբերի ընդունումը, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները, իհարկե սխալ սնունդը, սթրեսները, օրգանիզմում հորմոնային կամ սեզոնային փոփոխությունները. դրանք բոլորը մազաթափության “խթան” կարող են դառնալ:
Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90%-ը, ընդհուպ` ամբողջը, բայց դա վերականգնելի է”,-բացատրում է մաշկաբանը: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքում: “Մազաթափությունը անխուսափելի է: Մազը սովորաբար ապրում է 2-5 տարի, այնուհետև սկսվում է մազաթափության փուլը: Սակայն պետք է հիշել, որ վիտամիների` երկաթի, ցինկի, կալցիումի պակասը բացասաբար է ազդում մազերի գնդարամատների վրա:
Սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել նաև ծխելու պատճառով”,-մեկնաբանում է մասնագիտացված կլինիկաներից մեկի բժիշկ-կոսմետոլոգը: “Մազերս քիմիական գանգրացումից հետո փունջ-փունջ թափվում են: Կարծում եմ` մի օր ճաղատանալու եմ: Ինչ ասես արդեն քսել եմ գլխիս. Չի օգնում…”:
Վարսահարդար-խորհրդատու Մերին ասում է, որ իր բոլոր հաճախորդները ունեն մազաթափության խնդիր. “Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Դուք կարող եք քիմիական գանգրացման, մազերի ներկման, ջերմային վարսափաթաթուկի /բիգուդի/ ժամանակ այրվածք ստանալ, ինչը կհանգեցնի մազաթափության: Մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել մազերը պարբերաբար շատ ձիգ հավաքելու կամ հյուսելու դեպքում: Անգամ գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ”,- բացատրում է Մերին:
Կանանց մոտ տղամարդու ճաղատություն հիշեցնող մազաթափության պատճառը մաշկաբանը մեկնաբանում է որպես կնոջ օրգանիզմում արական հորմոնի` անդրոգենի ներգործության հետևանք: “Մազաթափության այս տեսակը հանդիպում է 18-44 տարեկան կանանց շրջանում: Իհարկե, լրիվ մազաթափության այն չի հանգեցնում, բայց աստիճանաբար տեսանելի դառնում գլխի մազաթափ գագաթը”,-ասում է մաշկաբանը:
Մազաթափության հետ կապված խնդիրները հիմնականում լուծելի են, ուստի չարժե խիստ անհանգստանալ:
Մազի նորմալ աճի ժամանակ մարդ ամեն օր կորցնում է 50-150 մազ, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է, սակայն ճաղատության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Ճաղատության յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է` կախված առաջացման պատճառներից:
Բուժման նպատակով առաջարկվում են հանքային աղեր, վիտամիններ, ստերոիդնրով երկարատև բուժում, որոշ դեպքերում արդյունավետ է նաև հոգեթերապիան, ինչի շնորհիվ մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, և մազերը դադարում են թափվել: “,-բացատրում է մաշկաբանը:
20-45 տարեկան անձնավորությունների շրջանում մազաթափությունը “մեծ տարածում” ունի.
“Ինձ մոտ մազաթափության երևույթը չի դադարում: Ամեն օր եթե սանրի կամ բարձի վրա մի “հազար” հատ մազ չթողնեմ, օրս օր չի լինի”, “Ինչ անում եմ ոչ մի օգուտ չեմ ստանում: Միևնույնն է մազերս համառորեն թափվում են”, “Դիմել մաշկաբանի: Պարզվեց` աշխատանքային լարվածության պատճառով մազերս ավելի ուժեղ են թափվում: Հիմա փորձում եմ ինքնաբուժմամբ զբաղվել` նյարդերս հանգիստ պահելով”…
Ավանդական բժշկությունը մազաթափության հետ կապված առաջարկում է իր դեղատոմսերը: “Այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատրիկները օգտվել են շատ պարզ և հասարակ` բուսական նյութերց պատրաստված մազի դիմակներից, որոնք լավ էլ պայքարում են մազաթափության դեմ: Օրինակ` մազերը կարելի է լվանալ սև օճառով, իսկ որպես բալզամ` մածուն քսել: Այն մազերը ամրացնելուց բացի, լավ փայլ է հաղորդում դրանց”,- բացատրում է Նյուռա Ղազելյանը, ով երկար տարիներ է ուսումնասիրում է անցյալի բժշկագիտությունը:
“Մայրիկս ինձ խորհուրդ է տվել ոչ հաճախակի լվանալ մազերս, քանի որ դա արագացնում է մազաթափությունը”,-պատմում է 16-ամյա Մերին, իսկ 19-ամյա ուսանողուհի Արմինեն “վախենում է սանրներից. “Մի անգամ կարդացել եմ, որ ինչքան քիչ սանրեմ մազերս, այնքան դրանք ամուր կլինեն, սակայն չի օգնում: Մազերս էլի թափվում են”:
“Մազերը նախընտրելի է լվանալ եռացրած ջրով: Գլուխը պետք է լվանալ ըստ պահանջի: Հաճախակի լվանալը ամենևին էլ չի ուժգնացնում մազաթափությունը: Սանրից նույնպես վախենալ պետք չէ: Շատերին թվում է, որ եթե մազերին չդիպչեն, դրանք քիչ կթափվեն, բայց դա միամտություն է: Եթե դադարել մազերը սանրել և փորձել գլուխը հազվադեպ լվանալ, մաշկի կճարպոտի, գուցե մազաթափությունն էլ շատանա և առաջանա նոր խնդիր` թեփ”,-բացատրում է մաշկաբանը: Խանութներում վաճառվող բազմատեսակ կոսմետոլոգիական միջոցները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների և քսուքների լայն ընտրանի:
“Մեր մոտից շատ հաճախ տանում են դիմակներ, բալզամներ: Գները տարբեր են` 1000-10000 դրամ: Դրանց մեջ կան շատ արդյունավետ նյութեր: Ուղղակի հաճախորդը պետք է ճիշտ ընտրի իր մազին համապատասխան միջոցը”,-ասում է կոսմետոլոգիայի մասնագիտացված խանութի վաճառող-խորհրդատու Լիլիթը: “Շամպունը ունի գլխի մաշկը մաքրելու խնդիր: Դրանց սրվակներին “ամրացված” մազաթափության դեմ նշումները գովազդային հնարքներ են, քանի որ դրանք չեն դադարեցնում աշնանային մազաթափությունը”,-նշեց վարսավիր Մերին:
Ի դեպ` մասնագետները պարզել են, որ ուժեղ մազաթափություն կարող է առաջանալ ուսանողների մոտ` քննական շրջանում` անքնության և գերհոգնածության պատճառով:
Կարդացեք նաև
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն