Մազերի խնամք
Ճշմարիտ տեղեկություններ եւ մոլորություններ՝ մազաթափության պատճառների մասին
Մազաթափության առաջացման կոնկրետ պատճառը չափազանց դժվար է մատնանշել, քանի որ երեւույթը կարող է գենետիկ, հորմոնալ եւ շրջակա միջավայրին առնչվող մի շարք հանգամանքների համադրության հետեւանք լինել: Մազաթափության ամենատարածված պատճառը անդրոգեն ալոպեցիան է, որն արական եւ իգական տարբերակումներ ունի: Մազաթափությամբ տառապող տղամարդկանց 95 տոկոսի մոտ հիվանդության արական տարբերակն է առկա, տեղեկացնում է Medical Daily-ն:
Սակայն երեւույթը կանանց մոտ էլ հազվադեպ չէ: Միացյալ Նահանգների՝ մազաթափությամբ տառապող բնակչության շուրջ 40 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Մինչեւ պատճառներին անցնելը, նշենք, որ յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում կարող է մազերի 50-100 ֆոլիկուլ կորցնել: Քանի որ առողջ մարդու գլխին 100 հազարից ավելի մազ կա, հիշյալ քանակությամբ կորուստն աննկատ է անցնում:
Ստորեւ 5 ամենալայն տարածում գտած մոլորություններն են այն մասին, թե ինչը կարող է մազաթափության պատճառ դառնալ:
- Գլխարկը մազերի կորստի է հանգեցնում
Իրականում հանգիստ կարող եք օգտվել հագուստի այս միջոցից, որովհետեւ այն երբեք մազաթափություն չի առաջացնի, եթե միայն այնքան ամուր չի հագնում գլխին, որ կարողանա մազերի ֆոլիկուլների ուղղությամբ արյան շրջանառությունը դադարեցնել: Իսկ ահա սանրվածքի եղանակները, մասնավորապես՝ պինդ հյուսքը հանգիստ կարող է ձգողական ալոպեցիայի կամ մաշկային պտկիկի առաջացման պատճառ դառնալ, որոնց պարագայում մազի ֆոլիկուլներին անդառնալի վնաս է հասցվում: - Մազաթափությունը մորից է ժառանգվում
Գենետիկայի դերակատարությունը մազաթափության հարցում այնքան էլ մեծ չէ: Եվ, այնուամենայնիվ, եթե կոնկրետ պարագայում հիվանդության պատճառը գենետիկ հանգամանքներն են, ապա դրանք կարող են նույն հաջողությամբ նաեւ հորից ժառանգվել: Բանն այն է, որ անցյալում, ըստ իրականացված մի շարք հետազոտությունների, մազաթափության գենը միայն X քրոմոսոմի մեջ է առկա, սակայն հետագայում այն նաեւ Y քրոմոսոմի մեջ է հայտնաբերվել: - Մազերի կորուստն անդառնալի է
Մազաթափության ամենալայն տարածում գտած դեպքերն ի հայտ են գալիս հորմոնալ փոփոխությունների ֆոնի վրա : Օրինակ, ապացուցվել է, որ օրգանիզմում արական հորմոններից մեկի՝ դիհիդրոտեստոստերոնի բարձր բաղադրությունը կարող է մազաթափության ուղիղ պատճառ դառնալ, իսկ կանանց պարագայում՝ մազերի առողջությունն ուղղակիորեն տեստոստերոնի քանակից է կախված: Ուստի, միանշանակ կարելի է պնդել, որ հորմոնալ վերահսկողության արդյունքում կարելի է ո՛չ միայն մազաթափությունը կանխել, այն նաեւ մազի ֆոլիկուլներին պատճառված վնասը վերականգնել: - Մազաթափությունը միայն տարեց մարդկանց մոտ է ի հայտ գալիս
Արական մազաթափությունը կարող է նույնիսկ դեռահասների մոտ ի հայտ գալ: Իսկ կանանց պարագայում այն կարող է կյանքի երրորդ տասնամյակում դրսեւորվել: - Մազաթափությունը կարող է սթրեսի հետեւանք լինել
Սթրեսը կարող է մազաթափութուն առաջացնել, բայց խոսքն այստեղ առօրյա իրավիճակիների մասին չէ: Ծանր աշխատանքի կամ ֆինանսական անկայունության արդյունքում ի հայտ եկած անհանգիստ ապրումները երբեք մազերի կորստի չեն հանգեցնի: Խոսքն այստեղ առավել ծանր դեպքերի, օրինակ՝ սիրելի մարդու կորստի մասին է, եթե այն անքնության եւ ախորժակի կորստի պատճառ է դառնում, արդյունքում կարող է նաեւ սթրեսի համար պատասխանատու հորմոնների քանակային աճի հանգեցնել:
Կարդացեք նաև
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն