Մազերի խնամք
Գլխամաշկի եւ մազերի որակի լավացման 10 լավագույն միջոց. aravot.am
                            Գլխամաշկի հետ այսօր շատերը խնդիրներ ունեն. մեկի մազերն է անորակ, մյուսինը՝ թեփոտվելու խնդիր ունի, հաջորդն էլ, ընդհանրապես, տառապում է ճաղատությամբ: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է հեշտ եւ արդյունավետ միջոցներ` գլխամաշկի եւ մազերի որակը բարելավելու համար:
Մազաթափությունը կանխելու համար չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում հետեւյալ բուժամիջոցը. գլուխը լվանալ տաք ջրով` առանց օճառի։ Գլխամաշկը մեղմ մերսել եւ ապա 10-15 րոպե շփել կերակրի աղով ու նորից լվանալ։ Այս բուժամիջոցը կրկնել 6 անգամ։
Գլխամաշկի առողջացման եւ մազարմատների ամրացման համար խորհուրդ է տրվում գործածել ոսկրածուծ։ Մոտ 250 գրամ տավարի ոսկրածուծը ոչ շատ ջրում լավ եփել եւ ապա քամել։ Ստացված խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ մաքուր սպիրտ։ Գլուխը կռոթուկի յուղով մերսելուց հետո լվանալ ձյութօճառով։ Կրկին մերսել, որից հետո պատրաստված խառնուրդը քսել գլխամաշկին։ Սրբիչը թրջել տաք ջրում, քամել ու փաթաթել գլխին։ Այս բուժամիջոցը կրկնել 5 անգամ՝ նկատի ունենալով սրբիչի չորանալու աստիճանը։ Քնելիս՝ ամբողջ գիշեր, գլուխը փաթաթել չոր ու տաք շորով: Առավոտյան կրկին մերսել գլուխը եւ մեկ ժամ հետո լվանալ։
Պատրաստել հետեւյալ խառնուրդը. 1 մաս կոնյակ, 4 մաս սոխի քամած հյութ, 6 մաս կռոթուկի արմատի եփուկ։ Այս խառնուրդը քսել գլխամաշկին եւ գլուխը տաք պահելու համար սրբիչով 2 ժամ փաթաթելուց հետո` լվանալ։
Բուժական այս գործողությունը կրկնել յուրաքանչյուր շաբաթ։
Կռոթուկի արմատները լցնել կաթսան, վրան ավելացնել այնքան ջուր, որ միայն ծածկի արմատները եւ ապա կաթսան դնել ջեռոցի մեջ ու եռացնել արմատները՝ փափկելու աստիճանի։ Այնուհետեւ սառեցնել, քամել եփուկը եւ դրանով ամեն օր գլխի մազարմատները թրջել։
Այս դեղամիջոցի օգտագործումից հետո գլխի թեփն արագ վերանում է, մազերի թափվելը դադարում, աճը` արագանում։
Սկսվող ճաղատությունը կանխելու եւ մազարմատները ամրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գայլուկի պալարի եփուկ։ Անհրաժեշտ է պալարը հավաքել օգոստոս֊-սեպտեմբեր ամիսներին, երբ այն լիովին հասունացած է։ Մեկ ճաշի գդալ գայլուկի պալարը լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ եւ եփել 30 րոպե։ Այնուհետեւ սառեցնել ու քսել գլխամաշկին։ Ճարպոտ գլխամաշկի դեպքում գլխի թեփը մաքրել հետեւյալ կերպ. 10 մաս սպիրտի լուծույթին խառնել 1 մաս գերչակի յուղ։ Չոր գլխամաշկի համար սպիրտի լուծույթն ու գերչակի յուղը միախառնել համաչափ։
Մազաթափության ընթացքը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում գլուխը լվանալուց հետո եղինջի լուծույթով մերսել գլխամաշկը.
1 ճաշի գդալ եղինջի չոր, մանրացրած տերեւները լցնել 1 բաժակ եռացող ջրում, որից հետո թրմել 1 ժամ։ Ստացված եփուկը քամել եւ շաբաթը 1-2 անգամ քսել գլխին։
Ճարպոտ գլխամաշկի քորն ու թեփը վերացնելու համար խորհուրդ է տրվում պատրաստել հետեւյալ դեղամիջոցը. 10 գրամ կեչու խեժը, 20 գրամ գերչակի յուղը, 100 գրամ սպիրտը խառնել եւ մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ քսել գլխին։ Առողջացնում եւ լավ ամրացնում է մազարմատները հետեւյալ բաղադրատոմսը. կռոթուկի եւ խնկեղեգի մանրացված արմատները հավասարաչափ խառնել եւ 6 ճաշի գդալ այդ խառնուրդից լցնել 1 լիտր ջրի մեջ ու եռացնել 15-20 րոպե։ Այնուհետեւ տաք տեղում թրմելուց եւ սառեցնելուց հետո ստացված լուծույթով շաբաթը 2-3 անգամ սրբել գլխամաշկը։ 
25.08.2015                    Կարդացեք նաև
                                        
                                
                Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
10.08.2022                                    
                                        
                                
                Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
15.02.2021                                    
                                        
                                
                Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
11.01.2021                                    
                                        
                                
                Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
16.02.2018                                    
                                        
                                
                Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
13.02.2018                                    
                                        
                                
                Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
24.01.2018                                    
                                        
                                
                Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
10.01.2018                                    
                                        
                                
                Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
08.01.2018                                    
                                        
                                
                Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
08.01.2018                                    
                                        
                                
                Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
08.01.2018                                    
                                        
                                
                Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
25.12.2017                                    
                                        
                                
                Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
18.12.2017                                    
                                        
                                
                Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
13.12.2017                                    
                                        
                                
                Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
06.12.2017                                    
                                        
                                
                Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
17.11.2017                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ