Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ոսկրածուծի հայկական ռեեստր: Նպատակը՝ փրկել մարդկային կյանքեր

Վերջին 30 տարիներին ԱՄՆ–ում եւ եվրոպական երկրներում արյան ծանր հիվանդություններով տառապողներին փրկելու ամենաարդյունավետ միջոցը ցողունային բջիջների փոխպատվաստումն է համարվում, երբ ոսկրածուծն այլեւս անկարող է դառնում վերարտադրել մարմնի առողջությունն ապահովող արյան բջիջները։

 

Հայերս ժառանգական յուրահատուկ կառուցվածք ունենք եւ այդ պատճառով գրեթե հնարավոր չէր աշխարհում գործող ոսկրածուծի ռեեստրներում (գրանցամատյաններում) համապատասխան դոնորներ գտնելը։ Ահա թե ինչու տասը տարի առաջ Հայաստանում ստեղծվեց ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը։ Նախաձեռնությունն ամերիկահայ մեր հայրենակից Ֆրիդա Ջորդանինն էր։ Հայկական ռեեստր ստեղծելու գաղափարին հանգել է, երբ համոզվել է, որ հայի համար ոսկրածուծի դոնոր հիմնականում հայը կարող է դառնալ։

 

Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել անցած 10 տարիների ընթացքում։ Ռեեստրում անդամագրվել են ավելի քան 15 հազար դոնորներ՝ ՀՀ քաղաքացիներ, տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներ։ «Եթե դոնորների թիվը կրկնապատկենք, ապա ոսկրածուծի կամ դրա մաս կազմող ցողունային բջիջների կարիք ունեցող յուրաքանչյուր 10-րդին կկարողանանք օգնել։ Մենք մի պարզ խնդիր ունենք՝ դոնորներ գտնելով հնարավորություն ստեղծել փրկելու արյան ծանր հիվանդություններով տառապող առաջին հերթին մեր ազգակիցներին եւ հատկապես՝ երեխաներին։ Համանման գենետիկական կոդ ունեցող արյունները հազվադեպ են։ Նույնիսկ քույրերի ու եղբայրների շրջանում 4-6 երեխայի առկայության դեպքում է, որ հավանականությունը հասնում է մինչեւ 80-90 տոկոսի։ Նպատակադրվել ենք առաջիկա երկու տարում դոնորների թիվը կրկնապատկել»,–ներկայացնում է ռեեստրի բժշկական տնօրեն, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը։

 

Կարեւոր ձեռքբերում է հյուսվածքային տիպավորման տարածաշրջանում եզակի լաբորատորիան, ուր ամենաարդիական մեթոդներով ճշտվում է համատեղելիությունը։ Եղած հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ դրանք կարելի է ծառայեցնել Հայաստանում այլ օրգանների՝ փայծախի, լյարդի, երիկամի եւ մակերիկամի փոխպատվաստումների ժամանակ։ Լաբորատորիան հավատարմագրված է եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի կողմից։ Ստեղծվել է ցողունային բջիջների հավաքման եւ պահպանման կենտրոն։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կատարված 350 հազար դոլար նվիրատվության շնորհիվ ձեռք են բերվել ամենաժամանակակից սարքավորումներ՝ իրականացնելով ռեեստրի առաքելության եւս մեկ փուլ։

 

Սրանով էապես հեշտանում է հայ հիվանդների փոխպատվաստման գործընթացը։ Հայաստանցի դոնորն այլեւս պարտադրված չի լինի հիվանդի հետ գնալ այն երկիր, ուր իրականացվելու է փոխպատվաստումը։ Արդյունքում նաեւ կպակասեն ծախսերը։ Ժամանակակից բժշկագիտությունը ցողունային բջիջների օգտագործման նորանոր ոլորտներ է բացահայտում։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, փաստորեն, այս առումով հնարավորություններ է ընձեռում Հայաստանի առողջապահական հիմնարկներին։

 

Մի խումբ նվիրյալների շնորհիվ ոսկրածուծի դոնորների աշխարհի 65 ռեեստրներից մեկն ստեղծվել է Հայաստանում։ Այն, ի դեպ, միակն է ողջ հետխորհրդային տարածքում։ Ռեեստրում ունեցած ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս ճշգրտորեն ախտորոշել տարբեր հիվանդություններ։ Այս մասին արժե, որ մեր բուժհաստատություններն ու կլինիցիստները տեղյակ լինեն։ Փաստենք, որ սկսած 1970-ականներից, Հայաստանում տարեկան 100-ից ավելի արյան տարբեր հիվանդություններ են գրանցվում, ընդ որում՝ մոտ կեսը՝ երեխաների շրջանում։ Բայց որքան էլ զարմանալի է, նրանց ծնողները ոչ միշտ են իմանում դրա ժամանակակից ու արդյունավետ բուժման՝ ցողունային բջիջների փոխպատվաստման մասին։ Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում դեռեւս փոխպատվաստման հնարավորություն չունենք։ Հուսանք, որ պատճառը միայն դա է։ «Այստեղ մենք, իրոք, խնդիր ունենք։ Եւ նպատակադրվել ենք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հանրության շատ լայն շրջաններին տեղեկացնենք ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գոյության, մարդասիրական առաքելության մասին։ Պիտի պատմենք, թե ի՞նչ երջանկություն են ապրել մեր այն դոնորները, ում բախտ է վիճակվել փրկել ծանր հիվանդ երեխայի կյանքը։ Պիտի փորձենք յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել, որ որեւէ մեկին երկրորդ կյանք նվիրելու հնարավորություն կարող է իրենց համար եւս ստեղծվել։ Պիտի բացատրենք բոլորին, որ բժշկագիտության առաջընթացն ապահովում է ցողունային բջիջների տրամադրում բացառապես առանց ցավի, առանց որեւէ հետեւանքի եւ ամենակարեւորը՝ առանց սեփական առողջությունը վնասելու։ Այս ամենը համայն հայության ներդրումներով ու ջանքերով է ստեղծվել, եւ պիտի ամեն ինչ անենք, որ հնարավորին չափ շատ կյանքեր կարողանանք փրկել»,–ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ֆրիդա Ջորդանը, Ալվարդ Պետրոսյանը եւ Սեւակ Ավագյանը, պատվավոր նախագահ ՀՀ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերվում հայ գաղթօջախները շաղկապող այս գործին։ Բոլորին փորձում են համախմբել այն գաղափարի շուրջ, որ տարբեր կուսակցությունների պատկանող, տարբեր սկզբունքներ ունեցող ողջ հայությունն արյամբ է կապված, եւ այս պարագայում ոչ ոք չի գերազանցում կամ զանազանվում։

 

«Ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն չունենալու պատճառով առաջին հերթին տուժում են հայաստանցի հիվանդները։ Վիվասել-ՄՏՍ-ի, Ռալֆ Յիրիկյանի հովանավորությամբ եղեգնաձորցի աղջնակին Իրանում բուժեցին։ Հայաստանից ավելի քան մեկ տասնյակ հիվանդի տարբեր երկրներում են փոխպատվաստում կատարել»։ Իրանում (այստեղ ծախսերը համեմատաբար քիչ են) բուժելու համար այս պահին միջոցներ են փնտրում 6-ամյա աղջկա ծնողները։ Ի՞նչն է պատճառը։ Ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ չի ստեղծվում ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն, որի ծառայություններից կօգտվեն նաեւ այլ երկրներ։ Ինչու՞. այս հարցի պատասխանն առաջիկայում կփորձենք հստակեցնել մեր մասնագետների եւ պատկան մարմինների օգնությամբ։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ