Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Առողջապահության ոլորտում 2011-ի անելիքները` նախարարի ներկայացմամբ

Առողջապահության ոլորտում 2011-ի անելիքները` նախարարի ներկայացմամբ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ ներկայացրել է  ոլորտի 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները:

Նախարարը նշել է, որ այս տարի միանգամից մեկարկել է մի քանի ծրագիր` երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրում, համավճար, շտապօգնության արդիականացման, ինչպես նաև առաջնային օղակում ֆինանսավորման նոր մեխանիզմների կիրառում:

 

Հարություն Քուշկյանը հավելել է նաև, որ շարունակվելու է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Մասնավորապես շեշտել է, որ այս տարի շահագործման են հանձնվելու Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները: Համաշխարհային բանկի կառավարման խորհրդի կողմից հաստատված ավելի քան 25 միլիոն դոլար հավելյալ ֆինանսավորման ծրագրով 2011-ի ընթացում կմեկնարկեն Մեղրիի, Կապանի, Բերդի, Վանաձորի և Աբովյանի բժշկական կենտրոնների, ինչպես նաև 13 ամբուլատորիայի շինարարական աշխատանքները:

 

ՀՀ առողջապահության նախարարության 2011 թվականի գործունեության գերակա ուղղություններ


  • Համավճարի համակարգի ներդրում անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման բնագավառներում
  • Առողջության առաջնային պահպանման օղակում ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսանվորման կարգի հաստատում և ներդրում
  • Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի ներդրման ծրագրի մշակում և իրականացում
  • Շտապ բժշկական օգնության և սպասարկման հայեցակարգի ներդրում, շտապօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարելավում

 

Համավճար


2011թ. փետրվարի մեկից հանրապետության ողջ տարածքում պետության կողմից իրականացվող ֆինանսավորման հետ մեկտեղ ներդրվել են համավճարային մեխանիզմներ անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրերում, ինչը նախատեսում է ծառայության փոխհատուցման հարցում բնակչության մասնակցություն:

 

Համավճարի չափը սահմանվել է բժշկական ծառայությունների իրական ինքնարժեքի և պետության կողմից սահմանված գնի տարբերությամբ: Համավճարի չափը դիֆերենցված է` ըստ մարզերի և Երևանի: ՀՀ մարզերում բնակչության մասնակցությունը համավճարի ձևով համամասնորեն սահմանվել է ավելի ցածր, քան մայրաքաղաքում:

 

Համավճարի ներդրման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կնպաստեն  բուժօգնության ծառայությունների որակի, բժշկական հաստատությունում ֆինանսական հոսքերի կառավարման բարելավմանը, բնակչության համար ֆինանսական ծախսերի կանխատեսելիության ավելացմանը: Նշված միջոցները ուղղվելու են նաև բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը, որի նպատակով նաև սահմանվելու է բուժանձնակազմի վարձատրման հստակ կարգ:

 

ֆինանսանվորման կարգ` ըստ կատարողականի


Ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսավորման և վարձատրության համակարգի ներդրումը նպատակ ունի վերացնել համահարթեցումը բժշկական հաստատությունների և բժիշկների միջև, բժշկական հաստատություններին հատկացնել խրախուսական ֆինանսավորում, իսկ բժիշկներին համապատասխան խրախուսական վարձատրություն` ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված գործունեության  ցուցանիշների գնահատականից ելնելով:

 

Ներկայումս ԱԱՊ ծառայություններ մատուցողների ֆինանսավորումն իրա¬կա¬նացվում է ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքով: ԱԱՊ մատուցող բժշկական հաստատությունների պայմանագրային գումարները հաշվարկվում ու ֆինան¬սա¬վորումն իրականացվում է կցագրված ազգաբնակչության թվաքանակից ելնելով: ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժիշկներն էլ վարձատրվում են համապատաս¬խանաբար` իրենց կցագրված ազգաբնակչության թվից ելնելով: Այսինքն, ուղղակիորեն հաշվի չեն առնվում բժշկական հաստատությունների և բժիշկների կողմից մատուցվող ծառայությունների քանակական և որակական ցուցանիշները:

 

Ըստ կատարողականի (խրախուսական) ֆինանսավորման և վարձատրության կարգի`  ֆինանսապես կխրախուսվեն այն բժշկական հաստատություններն ու բժիշկները, որոնց գործունեության արդյունքները գնահատվել են հաստատված չափաբաժիններով, ինչը զգալիորեն կբարձրացնի  բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը, հնարավորություն կտա գնահատել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկների աշխատանքը` ելնելով որոշակի առողջապահական ցուցանիշներից:

 

Երեխայի առողջության պետական հավաստագիր


Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով  Մոր և մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է  0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգ:

 

Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ կապահովվի երեխաների հիվանդանոցային ծառայությունների իրական մատչելիություն և որակ, կբարելավվեն բժիշկ-պացիենտ հարաբերությունները` բարձրացնելով բուժաշ¬խա¬տողների աշխատավարձերը և նպաստելով բուժաշխատողների որակյալ աշխատանքի մոտիվացիայի ձևավորմանը, կիրականացվի պետության կողմից անվճար բուժ¬օգնության համար երեխաներին տրված երաշխիքները և սոցիալական արդարության սկզբունքները, կնվազի երեխաների հիվանդանոցային մահաբերությունը և կկրճատվի հանրապետությունում մանկական մահացության ցուցանիշը:

 

Շտապ բժշկական օգնություն


Ներկայումս Շտապօգնության ծառայության ավտոպարկը հին է, անբավարար հագեցվածությամբ և միայն վերջին երկու տարում է, որ հանրապետության մարզերի  որոշ բուժհաստատություններին տրամադրվել են շտապօգնության նոր մեքենաներ:

 

Շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացումը. ժամանակակից սարքավորումներով  և պարագաներով հագեցումն իրականացվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ապրանքային դրամաշնորհի շրջանակներում:

 

Ներդրվելու է Շտապօգնության և սպասարկման կանչերի ընդունման միասնական համակարգ, ստեղծվելու է միասնական դիսպետչերական կենտրոն: Կանչերի ընդունումն իրականացվելու է GPRS արբանյակային կապի միջոցով, որը հնարավո¬րություն կընձեռի արագ արձագանքելու, ինչպես նաև առավելագույնը վերահսկելի դարձնել կանչերի իրականացման ընթացքում մեքենաների տեղաշարժը, գտնվելու կոնկրետ վայրը, կանչի տևողությունը, կատարված ծախսերը (վառելանյութ, դեղեր ևն):

 

Ծառայության վերակենդանացման բրիգադների համալրման նպատակով իրականացում է առաջատար կլինիկաների բժիշկ–ռեանիմատոլոգների և կլինիկական օրդինատորների ներգրավում շտապօգնության բրիգադներում: Համաձայն ժամանակացույցի և կրթական ծրագրերի` իրականացվում է մասնագետների վերապատրաստում (բժիշկներ, բուժքույրեր, վարորդ – սանիտարներ):

 

Վերանայվել են ծառայության ֆինանսավորման և մասնագետների վարձատրության սկզբունքները, զգալիորեն բարձրանալու է մասնագետների վարձատրության չափը:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնակալվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների որակի և մատչելիության էական բարելավում:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ