Հրատապ թեմա Հայաստանում
Քաղցկեղի վաղաժամ ախտորոշումը չափազանց կարևոր է հաջող բուժման համար. հայ փորձագետ
Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման հարցում հիմնական շեշտը դրվում է վաղաժամ ախտորոշման վրա, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:
«Որոշակի արդյունքների հասնելու համար շատ կարևոր է վաղաժամ հայտնաբերումը: Հիվանդների շուրջ 40-45 տոկոսը դիմում են մեզ քաղցկեղի խորացած փուլում», ասաց նա փետրվարի 4-ին նշվող քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին կազմակերպված Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում:
Այս կապակցությամբ Բազիկյանը նշեց, որ Հայաստանում կան ուռուցքային հիվանդությունների բուժման բոլոր հնարավորությունները, որոնց թվում են՝ վիրաբուժությունը, ճառագայթայի թերապիան և քիմիաթերապիան:
«Բացի այդ Առողջապահության նախարարության հետ համատեղ մենք հիվանդության վաղաժամ հայտնաբերման վերաբերյալ 2011-2018 թթ.-ի ռազմավարություն ենք մշակել», - ասաց նա:
Բժիշկը պարզաբանեց, որ հիվանդներին հայտնաբերում են ոչ թե ուռուցքաբանները, այլ առողջապահության համակարգի առաջնային օղակը, այդ օղակի բժիշկը որոշում է, թե ինչ հետազոտություններ են հարկավոր՝ հաշվի առնելով հիվանդի տարիքն ու սեռը:
«Կարծում եմ, որ եթե այս ծրագիրն իրականացվի, ապա հիվանդության՝ անուշադրության մատնված և խորացած դեպքերի տոկոսը կնվազի, և մենք կհասնենք այն հաջողություններին, որոնց հասել են մեր գործընկերներն արտերկրում», - ասաց Բազիկյանն՝ ավելացնելով, որ արտերկրում հիվանդության խորացած դեպքերը շատ ավելի քիչ են, քան Հայաստանում:
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական մակարդակով, «սակայն միջոցները չեն բավարարում հիվանդների բուժման համար»: «Նույն խնդիրն ունենք նաև թանկարժեք քիմիական դեղամիջոցների հարցում, հիվանդները հաճախ ստիպված են իրենք վճարել», - ասաց նա:
Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ ռազմավարության իրագործման առաջին փուլում որոշում է ընդունվել ուռուցքային հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման գործընթացը սկսել կանանց վերարտադրողական համակարգի, աղեստամոքսային տրակտի և թոքերի գծով:
Հայաստանում 100 հազար մարդու հաշվով քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը կազմում է 270, իսկ մահացությանը՝ 170: Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս:
Վերջին տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին հիվանդների թիվը, որոնց մոտ ուռուցքային հիվանդություն է հայտնեբերվել, կազմում է ավելի քան 7656 մարդ, մասնավորապես՝ 1200-ի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, 1100-ի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղ, 579-ի մոտ՝ ստամոքսի քաղցկեղ, 423-ի մոտ՝ հաստ աղիի քաղցկեղ, 402-ի մոտ՝ միզապարկի քաղցկեղ: 2009 թ.-ին Հայաստանում քաղցկեղից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 5 հազարը:
2010 թ.-ի ցուցանիշները կամփոփվեն այս տարվա փետրվարին:
Հայաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնի դիսպանսերում բուժում է ստանում շուրտ 31 հազար հիվանդ, որոնցից ավելի քան 15 հազարը բուժվել են և կարող են ապրել հինգ և ավելի տարի:
2010 թ.-ին Հայաստանի պետբյուջեից ուռուցքաբանական ոլորտին հատկացվել է 800 միլիոն դրամ (շուրջ 2,2 միլիոն դոլար):

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն