Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ովքե՞ր կարող են անվճար բուժվել եւ ովքե՞ր պետք է համավճար մուծեն

Արդեն տեղեկացրել ենք, որ անհետաձգելի եւ գինեկոլոգիական բժշկական օգնության ծրագրերում 2011 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է համավճարի համակարգը։


Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ այդպիսով իրավական դաշտ են բերվում մինչ այս գոյություն ոնեցող ստվերային վճարումները։ Ասել է, թե ընթացիկ տարվա փետրվարի 1-ից պետպատվերի ցանկում ընդգրկված մի շարք ծառայությունների դիմաց մասամբ վճարելու է հիվանդը։


Դրանց թվին չեն պատկանում ինչպես 7-18 տարեկան, այնպես էլ 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար վերակենդանացման միջոցառումներ եւ ինտենսիվ թերապիա պահանջող հետեւյալ հիվանդությունները եւ վիճակները.


մինչեւ 18 տարեկան անձանց համար՝

 

  • շոկային վիճակներ՝ 2-րդ եւ ավելի աստիճանի,
  • կոմատոզ վիճակներ,
  • սուր շնչական անբավարարություն՝ 2-րդ աստիճանի եւ բարձր,
  • ասֆիքսիա,
  • սրտի կանգ,
  • ցնցումային համախտանիշ՝ գիտակցության կորստով,
  • անուրիա,
  • շնչառության կանգ,
  • էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)։


18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար՝

 

  • շոկային վիճակներ՝ 2-րդ եւ ավելի աստիճանի,
  • կոմատոզ վիճակներ,
  • դիաբետիկ կոմա (հիպոգլիկեմիկ),
  • սուր շնչական անբավարարություն՝ 2-րդ աստիճանի եւ բարձր,
  • սրտի փորոքների ֆիբրիլյացիա եւ թրթռոց (տախիսիստոլիկ ձեւ), սրտի կանգ,
  • էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային՝ մինչեւ 2 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ,
  • էպիլեպտիկ ստատուս՝ գիտակցության կորստով,
  • ծանր աստիճանի պրեէկլամպսիա եւ էկլամպսիա,
  • տարբեր տեսակի էմբոլիաներ, HELLP սինդրոմ,
  • սրտամկանի սուր ինֆարկտ,
  • ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),
  • պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
  • ցրտահարություն՝ 2, 3–րդ աստիճանի,
  • ընդհանուր սառեցում։


Թվարկված հիվանդությունների ու վիճակների բուժումը մնում է պետության կողմից երաշխավորված անվճար ծառայությունների ծրագրում։
Ինչպես նախորդիվ խոստացել էինք, ներկայացնում ենք նաեւ այն հիվանդությունների եւ վիճակների ցանկը, որոնց բուժման ժամանակ 2011 թվականի փետրվարի 1-ից կիրառվում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեի հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման նոր կարգը՝ ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված դրույթների համաձայն։ Իսկ ավելի պարզ ասած՝ գործում է համավճարի համակարգը։


Ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

  • շիճուկային հիվանդություն,
  • սուր թրոմբոզներ եւ թրոմբոէմբոլիաներ՝ բացաությամբ՝ թութքի (միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը),
  • Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա՝ պարալիչի զարգացումով,
  • ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),
  • սրտամկանի սուր ինֆարկտ,
  • սուր երիկամային անբավարարություն,
  • գլաուկոմայի սուր նոպա (ներակնային ճնշումը 40 մմ սնդ. սյուն եւ ավելի),
  • ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն,
  • տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում,
  • պնեւմոթորաքս (սպոնտան եւ վնասվածքային),
  • սեպսիս (արյան ցանքսով հաստատված),
  • տարածուն պերիտոնիտ,
  • խոռոչավոր օրգանների թափածակում,
  • սուր որովայն (օղակված ճողվածք, տարածուն պերիտոնիտ)՝ միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում,
  • արտաքին եւ ներքին (երակային եւ զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ (բացառությամբ քթային արյունահոսությունների եւ թութքի), տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման (ԺԹհ) համախտանիշ,
  • ոսկրերի կոտրվածքներ (փակ եւ բաց)՝ բեկորների տեղաշարժով (ողնաշարի, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք, կրծոսկր, վեգոսկր, ծնկոսկր, ծղիկոսկր, թիակոսկր),
  • գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) եւ ողնուղեղի վնասվածքներ,
  • թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով,
  • պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
  • մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավելի մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս եւ ավելի մակերեսով,
  • սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ եւ պակաս կամ էրիթրոցիտների քանակը՝ 1.7x1012/լ եւ պակաս),
  • անոթային անեւրիզմաների պատռվածքներ եւ շերտազատումներ,
  • ձվարանի ապոպլեքսիա,
  • արտարգանդային հղիություն,
  • բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա,
  • արգանդային արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների (արգանդի միոմա, պոլիպ, պոլիպոզ, արտաքին սեռական օրգանների պատերի վնասվածքներ),
  • միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման եւ թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց,
  • մանկաբարձական սեպսիս։


Ի դեպ, պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված չափորոշիչները, որում ընդգրկված են թե՛ այն հիվանդություններն ու վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը եւ սպասարկումն իրականացվում է անվճար, թե՛ այն դեպքերը, որոնք իրականացվում են համավճարի սկզբունքով, պետք է փակցված լինեն բոլոր հիվանդանոցներում։ Ընդ որում, հրապարակային պետք է լինեն նաեւ համավճարների սահմանված չափերը։ Դրանց բացակայության դեպքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարությունում կամ մարզպետարաններում գործող թեժ գծերին։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Աղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ