Հրատապ թեմա Հայաստանում
Հայկական բժշկական ասոցիացիայի հայտարարությունը Գյումրու շտապօգնության միջադեպի վերաբերյալ
Հայկական բժշկական ասոցիացիայի վարչությունը հայտարարություն է տարածել հունիսի 27-ին Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված, շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվամբ ավարտված բարբարոսական արարքի և հետագա զարգացումների վերաբերյալ:
Արդեն ավելի քան 40 օր է անցել Գյումրիի շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված և շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան ելքի հասցրած անմարդկային արարքից: Մենք խորապես ցնցված ենք և մեր աջակցությունն ենք հայտնում բժիշկ Գրիգորյանի ընտանիքին:
Դեպքից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարը, բաց նամակով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ ակդեմիկոսներ և թղթակից անդամներ, մամուլի ասուլիսում այդ դեպքին անդրադարձավ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը, բավական մեծ անդրադարձ եղավ ԶԼՄ-ներում, հարուցվեց քրեական գործ, բժշկական տարբեր հաստատություններում և ժողովներում քննարկվեց խնդիրը: Սակայն, մեր դիտարկմամբ, դեպքից շաբաթներ անց ամեն ինչ վերադարձավ սովորական հուն՝ առանց հեռահար նախաձեռնությունների:
Նման իրավիճակում, երբ պետությունը` ի դեմս՝
• ՀՀ առողջապահության նախարարի, ով իր վրդովմունքը և գնահատականները հայտնելուց բացի (որի հետ մենք լիովին համաձայն ենք), հավաստիացրեց, որ հետևողական է լինելու «որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն» և խնդրեց իրավապահ մարմիններին «ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին»,
• համապատասխան իրավապահ մարմինների, որոնց կողմից իրականացվում է քննությունը, մենք կարծում ենք, որ համապատասխան արձագանք է տվել այդ զարհուրելի դեպքին:
Ավելին, ՀՀ առողջապահության նախարարի կողմից կարծիք է հայտնվել, որ «իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա»:
Նման իրավիճակում անհրաժեշտ է բժշկական հանրության կազմակերպված աջակցությունը և ներգրավումը իր իսկ շահերց բխող գործողությունների իրականացմանը:
Ելնելով վերը նշվածից, լինելով ամենամարդասիրական մասնագիտության կրողները, հավատարիմ մնալով ՀԲԱ կանոնադրական նպատակներին և մեր մասնագիտական կոչմանը հայտարարում ենք, որ՝
• լիովին կիսում ենք ՀՀ առողջապահության նախարարի, ակադեմիկոսների գնահատականներն ու վերաբերմունքը տեղի ունեցածին.
• ողջունում ենք ՀՀ առողջապահության նախարարի ժամանակին և ըստ էության արված հայտարարությունն ու հետագայում բուժաշխատողի պաշտպանվածությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կամքի առկայությունը.
• պատրաստակամ ենք ներգրավվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարելիս ծագած խնդիրների լուծման պետական երաշխիքների տրամադրմանն ուղղված ձեռնակվող միջոցառումների մշակմանը և իրականացմանը.
• կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում բուժաշխատողներին իրենց առողջության պահպանման կամ բժշկական ծառայությունների ցուցաբերման գործընթացում ծագած բոլոր խնդիրները լուծել միայն օրենքի դաշտում.
• մենք պատրաստ ենք բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում են բժիշկների մարդու իրավունքները և շահերը կամ ոտնձգություն է կատարվում բժշկի կամ բուժաշխատողի նկատմամբ, սատար կանգնել մեր գործընկերներին և օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրառել և տվյալ լիազորություններն ունեցող պետական կառույցներին ներգրավել այդ գործում, որպեսզի ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ խնդիրը ճիշտ ձևով ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն և մյուս պատկան մարմիններին, ինչպես նաև տրամադրվի բարձրակարգ փաստաբանական օգնություն` ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ.
• նախաձեռնում ենք բժշկական էթիկայի կոդեքսի մշակման գործընթաց, որի կիրառումը կապահովի բժիշկների այնպիսի վարքականոնների ներդրումը, ինչը կնպաստի բուժաշխատողների նկատմամբ արժանի վերաբերմունքի ձևավորմանը և կկանխի ոչ ադեքվատ վերաբերմունը նրանց հանդեպ.
• Պատրաստակամություն ենք հայտնում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ սկսել ծրագրային գործընթաց ինչպես վերը նշված, այնպես էլ ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր խնդիրների լուծման հարցերում:
Բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատներին կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը:
13.08.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYN7pk1w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ