Հրատապ թեմա Հայաստանում
Արտագնա ցիկլային պարապունքների ընթացքում բացահայտված առողջապահական կառույցների թերությունները` աղետներին նախապատրաստման ուղղությամբ
Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի , կատարվող մի շարք միջոցառումներին զուգահեռ, նախատեսված նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աղետների բժշկության ամբիոնում մասնագետների վերապատրաստում` աղետների բժշկության գծով։
Բացի ԱԱԻ-ում իրականացվող մասնագետների վերապատրաստումից, վերոհիշյալ հրամանով նախատեսվում է նաև տեղերում (բուժհաստատություններում) անցկացնել բժիշկների և միջին բուժաշխատողների ուսուցում 31-ժամյա ծրագրով։
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի աղետների բժշկության ամբիոնն արտակարգ իրավիճակների կանխար-գելման և հետևանքների նվազեցման գծով միաժամանակ իրականացնում է արտագնա ցիկլային պարապմունքներ, ըստ որի նախատեսվում է հետևյալ ծրագրային գործնական միջոցառումների իրականացում.
I. ծանոթացում ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպա-նության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանութ-յան ուղղությամբ հիմնական միջոցառումների մասին» հրամանի հետ;
II. ծանոթացում «ՀՀ Քաղաքացիական պաշտպանության մասին 2002 թ. մարտի 5-ի Օրենք»-ի հիմնական դրույթների հետ;
III. ծանոթացում ՀՀ ԱՆ կողմից 2003 թ. փետրվարի 26-ին հաստատված սեյսմաան-վտանգության գծով համառոտ հրահանգի հետ;
IV. համաձայն գործող ՀՀ օրենքների, որոշումների, հրահանգների, ՀՀ ԱՆ 14.01.2008 թ. թիվ 26-Ա հրամանով նախատեսնված միջոցառումների և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտին տրված հանձնարարականների, արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության բժշկական պաշտպա-նության միջոցառումների պլանավորման և կատարման համալիր ծրագրի շրջանակ-ներում, աղետների բժշկության ամբիոնի իրավասու մասնագետի միջոցով ամբիոնի արտագնա նիստերում (ուսումնական կենտրոններում և օբյեկտներում) իրականացվում է հանրապետության բուժհամակարգի անձնակազմի ուսուցում և օբյեկտների տեղազն-նում` սեյսմաանվտանգության և անվտանգութան կանոնների պահպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ։
Այդ նպատակով իրականացվում են հետևյալ միջոցառումները.
- անձնակազմի ուսուցում աղետներից պաշտպանվելու համար հաստատված ծրագրով;
- օբյեկտում (աշխատասենյակներում) անձնակազմին տրվում են գործնական ցուցումներ հնարավոր երկրաշարժի դեպքում մարդկանց արագ կողմնորոշվելու և ճիշտ գործելու համար;
- սեյսմապաշտպանության գիտելիքների ամրապնդման համար անձնակազմին տրվում են սեյսմապաշտպանության թեմաներով ուսումնամեթոդական նյութեր (ծալաթերթիկներ, թռուցիկներ);
- տրվում են լրացուցիչ գիտելիքներ`
ա). սանիտարական կորուստների և տուժածներին օգնության նպատակով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նախատեսված մասնագիտական և այլ բժշկական բրիգադների կազմավորման համար,
բ). բուժանձնակազմին տեղերում 31-ժամյա ծրագրով ուսուցման հիմունքների և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ուղղությամբ;
- տրվում են ցուցումներ կահույքի, բուժ և օժանդակ սարքավորումների, ապակյա տարաներով դեղերի և այլ սարքերի ամրակապման եղանակների մասին;
- իրականացվում է անձնակազմի գրավոր հրահանգավորում` համաձայն ՀՀ Առողջա-պահության նախարարության կողմից 28.04.2003թ. հաստատված «Անվտանգության հրահանգավորման մատյան»-ի;
- տրվում են ցուցումներ ՔՊ և ԱԻ-ում բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ տարվա միջոցառումների պլանի կազման գծով և ԱԻ-ում օբյեկտի անձնակազմի տարահանման պլանների մշակման և իրագործման ուղղությամբ (որտեղ նշվում են նաև հնարավոր երկրաշարժի դեպքում շենքում պատսպարվելու առավել անվտանգ տեղերը);
- Օբյեկտի պատասխանատու մասնագետների հետ համատեղ իրականացվում է օբյեկտի տեղազննում` սեյսմանվտանգության և նրան զուգակցվող անվտանգության կանոնների ապահովության նպատակով։
Անհրաժեշտ է նշել, որ տեղազննումների արդյունքում բազմաթիվ օբյեկտներում (Գյումրիի ծննդատունը, թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաները, մասնակի տեղազննմամբ հիվանդանոցը, Վանաձորի հիվանդանոցները, պոլիկլինիկաները, Գավառի ծննդատունը, Ստեփանակերտի ծննդատունը, մասնակի տեղազննմամբ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը և այլն) արձանագրված են սեյսմաանվտաանգության և անվտանգության տեխնիկայի կանոնների մի շարք խախտումներ, որոնք են.
- աշխատասենյակների ելքերի և միջանցքների տարածքներում տեղադրված են մեծածավալ իրեր,
- բարձր կահույքը չի ամրացված տեղում,
- բարձր կահույքի վրա դարսակների ձեվով տեղադրվում են տարբեր տիպի սարքավորումներ,
- աշխատատեղերի ընտրության հարցում առաջնությունը չի տրվում սենյակի միջին կրողպատերի և ելքերին կից տարածքներին,
- խտացված թթվածին գազով մեծածավալ բալոնները չեն ամրակապված տեղում,
- անվակներով բուժսարքավորումները հիմնականում պահվում են ոչ արգելակված կամ չամրակապված վիճակում,
- սեղանների վրա տեղակայված բուժսարքավորումների անվտանգության համար չեն օգտագործվում եզրակողեր,
- չի ապահովված ապակյա տարաներով դեղերի անվտանգությունը հնարավոր ցնցումներից,
- էլեկտրական սալիկների օգտագործման ժամանակ հիմնականում չեն պահպանվում հակահրդեհային անվտանգության կանոնները,
- պահեստային ելքերի մի մասը գտնվում է ոչ անմիջական գործող վիճակում և այլն։
Միաժամանակ դիտարկված է, որ ստորաբաժանումների համապատասխան մատյանում մեծամասամբ չի իրականացվում անվտանգության գծով անձնակազմի գրավոր հրահանգավորում, չի կազմված հուշաթերթիկ անձնակազմի անձնական անվտանգության ապահովման կանոններով և այլն։
Վերոհիշյալ թերությունների, խախտումների առկայությունը բուժհաստատություններում նույնիսկ միջին ուժգնության ցնցումների դեպքում, բնականաբար, կհանգեցնի տուժածների, նյութական արժեքների կորստի։
ՈՒժեղ երկրաշարժերից պաշտպանվելու համար կատարյալ անվտանգությունն ապահովող կանոններ չկան, սակայն մարդկանց գիտելիքների իմացությունն երկրաշարժերից պաշտպանվելու մասին և օբյեկտների ղեկավարների և համապատասխան վերադաս կազմակերպութունների պատասխանատու վերաբերմունքը սեյսմաանվտանգության միջոցառումների իրականացման ուղղությամբ կնպաստեն մարդկանց և համակարգի օբյեկտների պատրաստվածության բարձրացմանը ԱԻ-ում բնակչությանը պատշած բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն