Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հարատեւ կրթություն. ԵՊԲՀ-ն կրում է երկրին որակյալ բժիշկներ տալու պատասխանատվությունը

Հարատեւ կրթություն. ԵՊԲՀ-ն կրում է երկրին որակյալ բժիշկներ տալու պատասխանատվությունը

Ո՞ր հիվանդը չի ցանկանա բուժվել ամենակատարյալ մեթոդով, առավել արդյունավետ տեխնոլոգիաներով ու դեղամիջոցներով։ Պարզ տրամաբանությամբ բուժող բժիշկը դա կարող է ապահովել, եթե հետեւում է բժշկագիտության նորություններին եւ անհրաժեշտ հմտություններ ձեռք բերում դրանք կիրառելու համար:


Ահա թե ինչու ողջ աշխարհում բժշկի մասնագիտությունն առանձնանում է նաեւ նրանով, որ այս գործին նվիրվածները պարտադրված են ողջ կյանքում սովորելու եւ ինքնակրթությամբ զբաղվելու, որպեսզի ետ չմնան բավական արագ զարգացող բժշկագիտության, իսկ վերջին տասնամյակներում՝ նաեւ բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Իսկ ի՞նչ է արվում մեր երկրում որակյալ բժիշկներ կրթելու համար։


Շատերին հետաքրքրող այս հարցի շուրջ մեկնաբանություններ է տալիս ԵՊԲՀ հետբուհական եւ շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Բիշարյանը։


«Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների եւ դեղագետների պատրաստման համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված են հետդիպլոմային մասնագիտացման հետեւյալ ձեւերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա եւ շարունակական մասնագիտական ուսուցում։


Ինտերնատուրան եթե ընդհանուր ուսուցում է, ապա կլինիկական օրդինատուրան՝ նեղ մասնագիտացում։ Իսկ շարունակական մասնագիտական ուսուցման ընթացքում ապահովվում է բժիշկների եւ դեղագետների հետագա կատարելագործումն ու վերապատրաստումը։


Կարեւորելով բժշկի բարձր որակավորումն ապահովելը, դեռ 1958-ին Երեւանի պետական բժշկական ինստիտուտում բացվեց բժիշկների վերապատրաստման ֆակուլտետը, որը հետագայում մեծ ծավալներ ստանալով՝ առանձնացավ որպես Երեւանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտ։


2004 թվականից Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իրավունք ստացավ կազմակերպել բժիշկների եւ դեղագետների մասնագիտական կատարելագործման դասընթացներ։ Սակայն գաղտնիք չէ, որ անհրաժեշտ փորձի պակասի պայմաններում խնդիրներ էին առաջ գալիս կրթության որակի բարելավման, մասնագետների պատրաստման հարցերում։

 

Կատարելագործման կարիք ունեին ուսումնական, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների ու հմտությունների լիարժեք յուրացման գործընթացը։


Առաջնորդվելով այն սկզբունքով, որ բժիշկների պատրաստման երկարատեւ ու բարդ գործընթացը նախընտրելի է կազմակերպել կադրային եւ կառուցվածքային անհրաժեշտ հնարավորություններով, ինչպես նաեւ կլինիկական բազաների համալիրով ապահովված մեկ ուսումնական հաստատությունում, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական համակարգին։ Դրա արդյունքում ակնհայտորեն հզորացել է համալսարանի գիտական ներուժը։ Բավական է ասել, որ այսօր մեզ մոտ աշխատում է գիտությունների 161 դոկտոր եւ 480 թեկնածու։ Բնականաբար, մեկտեղվեցին նաեւ բազային հնարավորությունները։ Այնպես որ, հետդիպլոմային կրթության այժմյան 29 ամբիոնները բոլոր առումներով առավել հզոր են։ Դրան հավելենք, որ հետդիպլոմային կրթության կազմակերպման գործում ընդգրկված են նաեւ նախադիպլոմային շուրջ 50 ամբիոններ։


Պետական բժշկական համալսարանը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Բոլոնիայի գործընթացին ինտեգրված ուսումնական հաստատություններից է, որն զբաղվում է հարատեւ բժշկական կրթության իրականացմամբ։ Իսկ Բոլոնիայի գործընթացում հարատեւ կրթությունը չափազանց կարեւորվում է որպես եվրոպական բարձրագույն կրթության էական տարր։ Եթե պատկերավոր արտահայտվենք՝մեր ոլորտի համար Բոլոնիայի գործընթացի խորքային իմաստը որակյալ բժիշկներ պատրաստելն է։ Այդ նպատակով տարբեր ուղղություններով զարգացման ծրագրեր ենք նախատեսել։ Բուհում իրականացվող գործնական լուրջ քայլերը նպատակաուղղված են ինչպես բուհի դիպլոմի միջազգային ճանաչմանը, այնպես էլ երկրում բժշկությունը միջազգային չափանիշներին հասցնելուն։


Առաջնահերթ համարելով բժիշկների, դեղագետների կատարելագործման դասընթացների ծրագրերի բարեփոխումները՝ ԵՊԲՀ հետբուհական կրթության ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմին արդեն հանձնարարվել է վերանայել ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական սկզբունքներին եւ մասնագիտական պահանջներին։


Բժշկագիտության ներկայիս սրընթաց զարգացումը պարտադրում է, որ մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու նպատակով շարունակական կրթությամբ զբաղվեն ոչ միայն գործնական առողջապահության ասպարեզում աշխատող բժիշկները, այլեւ բուհի դասախոսները։ Հետեւաբար, հետեւողական աշխատանք է տարվում, որպեսզի համալսարանի ամբիոնների դասախոսները պարբերաբար մասնակցեն բուհում իրականացվող կատարելագործման դասընթացներին։ Ձգտում ենք նաեւ հնարավորություններ ստեղծել նրանց վերապատրաստումն արտասահմանյան երկրների բուհերում եւ կլինիկաներում կազմակերպելու, ինչպես նաեւ միջազգային առողջապահական գիտական համագումարներին, գիտաժողովներին նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ։


Շարունակական բժշկական կրթության ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ մասնագիտական համագումարների ու խորհրդաժողովների կազմակերպման գործում կարեւորվում է նաեւ մասնագիտական բժշկական ասոցիացիաների դերը, որոնց հետ սկսել ենք սերտորեն համագործակցել։


ԵՊԲՀ-ի վրա է դրված նաեւ հանրապետության առողջապահական հիմնարկներում աշխատող մեծաթիվ միջին բուժանձնակազմի կատարելագործումն ու մասնագիտացումը։


Գիտակցելով շարունակական կրթության կարեւորությունը, բուհում լուրջ բարեփոխումներ ենք սկսել, որոնք միտված են խորացնել բժիշկների եւ միջին բուժանձնակազմի մասնագիտական գիտելիքները, նրանց ծանոթացնել բժշկագիտության նոր նվաճումներին, նպաստել հանրապետության բնակչության բժշկական սպասարկման որակի բարելավմանն ու անվտանգության ապահովմանը, բժշկական սխալների քանակի նվազեցմանը, ինչպես նաեւ բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում անհիմն ծախսերի կրճատմանը»,–ասում է Մհեր Բիշարյանը։

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ