Հրատապ թեմա Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:
Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության գործի հմուտ կազմակերպիչ, ՌԴ բնական գիտությունների և ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Մաքսիմի Քուշկյանը:
Երևանի պետական բժշկական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտն իր աշխատանքային մկրտությունը ստանալով շտապ բուժօգնության թիվ 2 հիվանդանոցում որպես բժիշկ, այնուհետև աշխատեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ, ակտիվ մասնակցություն ունեցավ բաժանմունքների և առողջապահական ժամանակակից խոշոր կենտրոնների ստեղծման աշխատանքներին:
Մոսկվայում վիրաբուժական էնդոկրինոլոգիայի գծով մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո, վերադառնալով Երևան` «Էրեբունի» հիվանդանոցում նա ստեղծեց էնդոկրինոլոգիական վիրաբուժության բաժանմունք, ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները, այնուհետև դարձավ հիվանդանոցի գլխավոր բժիշկ և ապա «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրենը:
Առողջապահության գործի կազմակերպչի աշխատանքին զուգահեռ նա անմասն չմնաց նաև ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուց, որի արդյունքում ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
– Պարոն նախարար, արցախյան ազատամարտի տարիներին Դուք զբաղվում էիք նաև վիրաբուժական գործունեությամբ: Ինչպիսի՞ հիշողություններ և անջնջելի տպավորություններ են մնացել այդ տարիներից:
– Արցախյան ազատամարտի և մեր երկրի անկախության կերտման առաջամարտիկներից էին նաև բուժաշխատողները, որոնք հաճախ նշտարը փոխարինեցին զենքով, ռմբակոծությունների ներքո բազում կյանքեր փրկեցին` հերոսաբար և նվիրումով, դժվարին պայմաններում, բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կատարեցին իրենց առաքելությունը` հազարավոր մարտիկների կյանք պարգևեցին, հույս ու հավատ ներշնչեցին ապագայի հանդեպ:
Մեր ժողովրդի ազատագրական պայքարի տարիների դժվարություններն ու երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը երբեք չընկճեցին մեզ, այլ, ընդհակառակն, ինչպես ասում են, դժվարությունները բացահայտում են մարդու ներքին ռեսուրսները և հնարավորություն տալիս հաղթահարելու անհաղթահարելին, անհնարինը դարձնելու հնարավոր: Ամբողջ օրն անցնում էր հիվանդանոցում, մոմի լույսի տակ կատարում էինք վիրահատություններ: Շատ համախմբված, երիտասարդ կոլեկտիվ էր, խոչընդոտները լուծում էինք համատեղ ջանքերով,գիտեինք, որ դրանք ժամանակավոր են, կար մեծ ոգևորություն, հավատ, նվիրվածությունգործին ու հիվանդին, մասնագիտությանն ուգործընկերներին:
– Առողջապահության կազմակերպիչ դառնալուց հետո Դուք դադարեցիք զբաղվել վիրաբուժական գործունեությամբ: Այժմ, երբ տարիների հեռվից վերհիշում եք անցածը, արդյո՞ք Ձեզ մոտ կարոտի զգացում չի առաջանում սիրած մասնագիտության հանդեպ:
– Վիրաբուժությունը խանդոտ կնոջ է նման, կամ պետք է ամբողջովին նվիրվես իրեն, կամ` ոչ: Այսօր ես պետական կառույցի ղեկավար եմ և ժամանակի ու մեծ զբաղվածության պատճառով այդ ուղղությամբ առայժմ չեմ կարող մտածել, իսկ եթե առիթ լինի, ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կրկին վիրահատություններ կկատարեմ, և ինձ թվում է, որ ամեն ինչ հաջող կստացվի:
– Խնդրում եմ զուգահեռներ անցկացնեք խորհրդային շրջանի և վերջին 20 տարիների առողջապահության ոլորտի աշխատողների կրթական մակարդակների միջև:
– Խորհրդային տարիներին մենք լավ կրթություն էինք ստանում, սակայն սահմանափակված էինք միայն ԽՍՀՄ բուհերում ձեռք բերվածգիտելիքներով ու փորձով: Հնարավորություն չկար ծանոթանալու եվրոպական և ամերիկյան առաջավոր փորձին ուգիտական նվաճումներին: Անկախության տարիները հնարավորություն ընձեռեցին, որ մենք արտասահմանյան պետական և մասնավոր բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության լայն կապեր ստեղծենք:
Մեր ժողովուրդն այսօր էլ մեծ երախտագիտությամբ է հիշում աղետալի երկրաշարժի ժամանակ վիթխարի օգնություն ցուցաբերած երկրներին և միջազգային կազմակերպություններին: Պետք է նշեմ, որ միջազգային կապերը նպաստեցին ծանոթանալու աշխարհի զարգացած երկրներում կիրառվող բուժման նորագույն մեթոդներին:
– Ինչպիսի՞ հաջողություններ ձեռք բերվեցին 20 տարիներին և ինչպիսի՞ դժվարություններ հաղթահարվեցին:
– Նորանկախ հանրապետության առողջապահության ոլորտում տեղի ունեցան լուրջ բարեփոխումներ, բարելավվեց բժշկական ծառայությունների որակը, վերակառուցվեցին հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները, կառուցվեցին նորերը, որոնք հագեցված են ժամանակակից նորագույն սարքավորումներով: Իհարկե, դա ֆինանսական մեծ ծախսեր էր պահանջում, սակայն պետությունը կարողացավ միջոցներ գտնել և ներդնել առողջապահության զարգացմանգործին:
Վերջին 20 տարիներին առողջապահության գերակա խնդիրներն են եղել բնակչության առողջության առաջնային պահպանումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնությանը: Ուշադրության կենտրոնում է հատկապես մոր և մանկան առողջության պահպանումը, մշակվել և իրականացվում են մի շարք բարեփոխումներ:
Հաջողությամբ կյանքի է կոչվել «Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագիրը», որի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական ներդրումները հնարավորություն են ընձեռել բարձրացնելու բուժաշխատողների աշխատավարձը: Դա նպաստեց ծառայությունն իրապես անվճար ու մատչելի դարձնելուն:
Առողջության առաջնային օղակում անվճար բուժօգնությունը նպաստում է բնակչության շրջանում տարաբնույթ հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանն ու բուժմանը:
Այսօր ուշադրության կենտրոնում են մարզային հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները: Արդիականացվում և ժամանակակից բուժսարքավորումներով են հագեցվում հանրապետության մարզային բժշկական մի շարք կենտրոններ, հիվանդանոցներ, կլինիկաներ:
Վերջին տարիների նվաճումներից են նաև ընտանեկան բժշկության ինստիտուտի, երեխայի առողջության պետական հավաստագրի, ինչպես նաև համավճարի ներդրումն ու շտապ բուժօգնության ծառայության արդիականացումը:
Պետության կողմից մշակված և իրականացվող առողջապահության քաղաքականությունն ու ազգային ծրագրերը հիմք են տալիս հավաստիացնելու, որ բնակչության առողջությունը մշտապես գտնվում է պատկան մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ինչ վերաբերում է դժվարություններին, նշեմ, որ խորհրդային տարիներին մեր համակարգի ղեկավարումը իրականացվում էր մեկ կենտրոնից, իսկ անկախացումից հետո մենք դարձանք ինքնուրույն և ինքներս ստեղծեցինք կառավարման նոր համակարգ, կանոնակարգված օրենսդրական դաշտ:
Արդեն մի քանի մշակված ծրագրեր կան, որոնց իրականացման արդյունքում Հայաստանն առողջապահության առանձին ճյուղերի գծով կդառնա տարածաշրջանային մասնագիտացված կենտրոն, օրինակ, հակաքաղցկեղային և արյան հիվանդությունների բուժման նպատակով ստեղծվելիք կենտրոնները հագեցվելու են ժամանակակից տեխնոլոգիական նոր սարքավորումներով, դառնալով ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևորագույն կենտրոններ: Ինչ խոսք, դրանք շատ ծախսատար և լուրջ ծրագրեր են, որոնց իրագործման համար ժամանակ է պետք, սակայն մենք վստահ ենք, որ շուտով այդ կենտրոնների ստեղծումը իրականություն կդառնա:
– Այժմ անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է, ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք այն տեսնել ապագայում:
– 55-ամյա «Առողջապահության» համար վերջին 20 տարիները եղել են վայրիվերումների և մաքառումների տարիներ, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները, խմբագրության աշխատակազմը կարողացել է ոչ միայն պահպանել հանդեսի գոյությունը, այլև նոր շունչ ու որակ հաղորդել նրան: Լինելով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական լրատվամիջոցը, հանդեսը կարևոր դեր է ստանձնել հասարակության լայն շրջանակներին նախարարության ծրագրերն ու փոփոխությունները ներկայացնելու, բժշկական գիտելիքները ոչ միայն բժիշկ-մասնագետներին, այլև բնակչության լայն զանգվածներին հասցնելու գործում:
Հանդեսին մաղթում եմ առաջընթաց, ցանկանում եմ, որ ծավալը մեծանա, ընդգրկվեն բժշկագիտության նորությունները լուսաբանող հոդվածներ, անդրադարձ կատարվի բժիշկ-հիվանդ հարաբերություններին, բժշկական էթիկայի հարցերին և այլն:
28.10.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDe7rRJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ