Հրատապ թեմա Հայաստանում
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ։
– Պարոն Քրմոյան, Դուք աշխատում եք որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար, ունեք իրավաբանական կրթություն և փորձ, մեծ դեր եք խաղացել առողջապահության ոլորտում իրավական ծառայության կայացման գործում: Զուգահեռներ անցկացրեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների առողջապահության ոլորտների միջև, շեշտը դնելով իրավական հարցերի վրա:
– Ցավոք, առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք է ունեցել, սակայն փորձեր են արվել կանոնակարգել, զարգացնել առողջապահական ծառայությունները: Խորհրդային տարիներին առողջապահական համակարգը զգալի զարգացում է ապրել, գիտական լուրջ հաջողություններ են գրանցվել, բազմաթիվ հիվանդանոցներ են կառուցվել, զարգացել է բժշկագիտությունը, հիմնադրվել է բժշկական մայր բուհը, ձևավորվել են այնպիսի ավանդույթներ, որոնք մինչև այժմ էլ պահպանվում են: Ներկայիս մեր բժշկագիտության պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մեծ թվով վաստակաշատ բժիշկներ կրթություն են ստացել և կայացել խորհրդային տարիներին: Հայաստանի նորանկախ հանրապետության նվաճումները ևս նշանակալից են: Թեպետ դժվար տարիներ էին` պատերազմ, շրջափակում, բայց բժշկական հանրությունը լուրջ ներդրում ունեցավ անկախության կայացման գործում: Պատերազմի տարիներին բժիշկներն առանց աշխատավարձի, նույնիսկ դաշտային պայմաններում կատարում էին իրենց մասնագիտական պարտքը, և կարծում եմ, որ մեր հանրությունն ըստ արժանվույն է գնահատում նրանց ներդրումն անկախության կայացման գործում:
– Ի՞նչ տվեց անկախությունն առողջապահության ոլորտին:
– 1990 թ. վերջերից մինչև օրս լուրջ զարգացումներ տեղի ունեցան, որոնք թույլ տվեցին էապես բարելավել բժշկական ծառայությունների որակը, կառուցվեցին նոր հիվանդանոցներ, 100-ից ավելի բժշկական ամբուլատորիաներ և այլն, որը դժվար էր նորանկախ հանրապետության համար սուղ ֆինանսների պայմաններում: Այսօր արդեն որոշ ծառայությունների մասով մենք փորձում ենք ոտք մեկնել զարգացած երկրների հետ և ներդնել նոր տեխնոլոգիաներ: Անկախության տարիներին ընդունվեցին առաջին օրենքներն այս ոլորտում`«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և այլն: Կարող ենք փաստել, որ անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական, ֆինանսավորման և իրավական հարաբերությունների համակարգեր, որոնք, իհարկե, ամեն ամիս, ամեն տարի վերափոխման, արդիականացման կարիք ունեն: Մենք կատարում ենք միջազգային պարտավորությունները և կարողանում ենք պատշաճ ձևով ներկայացնել գործառույթներն առողջապահության ոլորտում:
Անկախության վերջին տարիների նվաճումներից են ծննդօգնության, շտապ բուժօգնության բարեփոխումները, մանկական հավաստագրի և համավճարի ներդրումը: Աշխատում ենք, որ այդ բարեփոխումները տեսանելի լինեն նաև բնակչի համար: Այսօր մենք արդեն կարող ենք հպարտանալ, որ նորածինները, մանուկները, ինչպես նաև զորակոչիկները որակյալ ծառայություններ են ստանում, պետությունը կարող է հոգալ մատաղ սերնդի առողջական խնդիրները: Մենք փորձելու ենք ներդնել նոր ֆինանսական մեխանիզմներ, որ կարողանանք լուծել բնակչության առողջական խնդիրները:
– Իսկ ի՞նչ դժվարություններ առաջացան անկախությունից հետո առողջապահության ոլորտի կայացման գործում:
– Անկախությունն իր հետ բերեց նաև որոշակի դժվարություններ. քանի որ խորհրդային տարիներին ղեկավարումն իրականացվում էր կենտրոնից, այդ կապը կտրվեց, ստիպված եղանք ինքներս մեր համակարգը կառավարել: Այդ վիճակը թույլ տվեց մեր բժշկական հանրությանը համախմբվել անկախության, պետականություն ունենալու, նոր ծառայություններ ստեղծելու գաղափարի շուրջ: Դժվարություններից էր նաև այն, որ առողջապահության նորմատիվային բազան կորցրեց իր ուժը և մենք ստիպված եղանք նոր օրենսդրություն և կանոնակարագ ստեղծել և ձևավորել: Ասեմ, որ բավական հաջողված փորձ ունենք մասնավոր բժշկական հաստատությունների կազմակերպման, որոշակի ծառայությունների ստեղծման ուղղությամբ, ինչպիսիք են պետական առողջապահական գործակալությունը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը, կարողանում ենք կառավարել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բռնկումը հանրապետության տարածքում: Բավականաչափ լուրջ ներդրումներ եղան հիվանդանոցաշինության ուղղությամբ` կառուցելով և վերակառուցելով լավագույն բժշկական կենտրոնները: Ծրագրերի իրականացման գրասենյակն ունի մասնագիտական մեծ ներուժ, տարածաշրջանում լավագույն պետությունն ենք ճանաչվել, որը հիվանդանոցաշինության բնագավառում ծրագրեր է իրականացնում: Ընտանեկան բժշկության հիման վրա ներդրվել է առողջապահության պահպանման համակարգ, կատարողականի հիման վրա` ֆինանսավորում, ստեղծեցինք հարաբերությունների նոր դաշտ` պայմանագրային, որն ընդունել է ամբողջ աշխարհը: 180 աստիճանով փոխվել են հարաբերությունները` պլանային տնտեսությունից անցնելով շուկայականի: Փորձում ենք այնպես անել, որ բացասական երևույթները հնարավորինս բացառվեն: Ձգտում ենք շուկայական տնտեսության պայմաններում այնպես անել, որ արտոնյալ խմբերն առողջապահական ծառայություններից օգտվելիս քիչ զգան տնտեսության ճգնաժամային վիճակը: Վերջին տարիներին մեր քաղաքականությանը փորձում ենք ավելի շատ սոցիալական ուղղվածություն տալ, ինչպես նաև հիվանդի և բուժհաստատության միջև ստեղծվի նորմալ հարաբերություն, որպեսզի քաղաքացին վստահաբար դիմի բժշկի:
– Բարեփոխումների ընթացքում իրավական առումով այժմ ի՞նչ խնդիրներ կան ոլորտում:
– Վերջին 3-4 տարիների աշխատանքներն իրենց արդյունքները տվել են, օրինակ` մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են, նվազել են նաև վարակիչ հիվանդությունները, գրեթե վերացել մալարիան, կարմրախտը: Դժվարությունն այն է, որ «առողջապահություն և իրավունք» հասկացություններն այնքան էլ փոխկապակցված չեն: Վերջին 2-3 տարիներին կարողացել ենք «իրավական կուլտուրա» մտցնել այս ոլորտում, ինչպես նաև մեծածավալ օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես գալիս: «Դեղերի մասին» օրենք է մշակվում, ակնկալում ենք, որ ՀՀ Աժ-ն այս տարի կընդունի նաև «Արյան և դրա բաղադրամասերի մասին» «Մանկական կաթնախառնուրդների» մասին օրենքները: Փորձում ենք նաև իրավական առումով կրթել թե´բնակչությանը, թե´բժիշկներին, որպեսզի բնակիչը իմանա իր իրավունքները և պարտականությունները, իսկ բժիշկը` իր: Յուրաքանչյուր սուբյեկտ պետք է իրազեկ լինի այս ամենին, որպեսզի խախտումները կանխվեն: Լուրջ խնդիրներ են առկա պայմանագրային հարաբերությունները ճիշտ ձևով ներդնելու գործում: Հարցերը բազմաթիվ են, անելիքները` նույնպես, գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ նոր մարտահրավերներ են ծագում, որոնց դիմակայել է պետք: Մեր վերջնական նպատակն առողջապահական ցուցանիշների բարելավումն է և բնակչության գոհունակությանն արժանանալը:
– Իրավական առումով անլուծելի խնդիրներ կա՞ն այս ոլորտում:
– Չեմ կարծում, թե իրավական խնդիրները, որ անլուծելի են, բժշկագիտության մեջ ավելի շատ են, քան առողջապահական իրավական հարցերն են: Խնդիրները վերհանելու և լուծելու համար մենք փորձել ենք ստեղծել արագ արձագանքման և վերլուծական մեխանիզմներ, որպեսզի ցանկացած համակարգից եկող ահազանգ արձագանք և լուծում ստանա:
– Ի՞նչ թերություններ կան և ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել:
– Շատ փոփոխություններ են տեղի ունեցել նախ և առաջ ֆինանսական ոլորտում: Մենք, իհարկե, ունենում ենք բացթողումներ, բայց վերջին 3-4 տարիների ընթացքում ստեղծել ենք դիտարկային խմբեր, որոնց օգնությամբ բացահայտվում են առկա խնդիրները և փորձում ենք շտկել դրանք, որ այդ բարեփոխման ընթացքը սահուն լինի:
– Այժմ անդրադառնանք 55-ամյա «Առողջապահությանը»: Ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում:
– Հանդեսը, լինելով նախարարության պաշտոնական լրատվամիջոցը, լուրջ ներդրում ունի ոլորտի զարգացման գործում: Նրա միջոցով մենք փորձում ենք հանրության լայն շրջանակներին ծանոթացնել առողջապահության նախարարության գործունեությանը, ծրագրերին, կատարվող փոփոխություններին: Այս առումով հանդեսը իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության կողմից նաև արձագանք ստանալու միջոց է: Բժշկագիտությունը, ի տարբերություն տնտեսության և գիտության այլ ճյուղերի, մեկ օր, մեկ տարի չի կարող դոփել տեղում, այս ոլորտում ամեն օր նոր տեխնոլոգիաներ, նոր դեղեր են հայտնաբերվում, նոր հետազոտություններ են կատարվում, հները հաճախ փոխարինվում են նորերով: Այս առումով կարևոր է հանդեսում տպագրվող թե′ գիտական, թե′ հանրամատչելի նյութերը:
24.10.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYiJLryJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ