Հրատապ թեմա Հայաստանում
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ:
– Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի երեք հանրապետությունների առողջապահության բնագավառում տեղի ունեցած փոփոխությունները:
– Առաջին հանրապետությունը շատ կարճ գոյատևեց, ուստի այդ ժամանակաշրջանի առողջապահության գործունեությունն ինձ համար փոքր-ինչ անծանոթ է: Այդ տարիներին համակարգի վիճակը Հայաստանում եղել է շատ անմխիթար` ցեղասպանությունից փրկված մարդկանց բուժօգնության, համաճարակների վերացման տարիներ են եղել, սակայն կարող ենք հպարտանալ նրանով, որ կար մասնագետ-բժիշկների ներուժ: Խորհրդային տարիներին անկախ չլինելը երբեք չի խոչընդոտել առողջապահության համակարգի զարգացմանը: Մենք ոչ միայն զրկվել էինք մեր հողերից, այլև չէինք կարողանում ասել, որ Ղարաբաղը մերն է, այդ մասին մենք անգամ խոսելու իրավունք չունեինք: Յոթանասուն տարիների ընթացքում բոլոր բնագավառները լավ զարգացան, իսկ մեր անկախանալը եղավ հանգամանքների բերումով. Խորհրդային Միությունը փլուզվեց, և Հայաստանը ձեռք բերեց անկախություն:
– Ի՞նչպես փոխվեց առողջապահության բնագավառն անկախության տարիներին թե´ դրական, թե´ բացասական առումով:
– Դրականն այն է, որ անկախության շնորհիվ միջազգային համագործակցության լայն դաշտ ստեղծվեց, սկսեցինք ինտեգրվել եվրոպական, ամերիկյան բժշկությանը: Սակայն միաժամանակ ծագեցին մի շարք խնդիրներ, որոնք չէին կարող չառաջանալ. երկրաշաժ տեսած, տնտեսապես անկայուն վիճակում գտնվող երկիրը մտավ պատերազմի մեջ, իսկ հետո սկսվեց շրջափակումը: Մեկ օրում մենք դարձանք փոքր անկախ երկիր` հզոր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այս բոլորը, բնականաբար, ազդեց մեր տնտեսության, այդ թվում` առողջապահության համակարգի վրա: Բայց հպարտությամբ պետք է շեշտել, որ մենք պատվով դուրս եկանք բոլոր փորձություններից, որի առհավատչյան հենց ազատագրված Արցախն է:
– Անկախությունից հետո անցել է քսան տարի: Այսօր ի՞նչ է արվել առողջապահության բնագավառում:
– Անընդհատ աշխատել ենք գնալ միջազգային փորձի ներդրման ճանապարհով: Անկախության տարիներին ամրապնդվել և կայունացել է եղած համակարգը, իսկ վերջին 3-4 տարիների ընթացքում սկսվել է առողջապահական նոր շենքերի կապիտալ շինարարությունը մարզերում: Ներկայումս կառուցվում է Գյումրու նոր հիվանդանոցային համալիրը: Հնարավոր եղավ պահպանել, նաև զարգացնել ռազմավարական նշանակություն ունեցող վիրաբուժական ուղղությունները: Սա այն ոլորտն է, որը եթե կորցնես, այլևս չես կարող վերականգնել:
Զարգացում է ապրում նաև շտապ բուժօգնության համակարգը: Ստեղծվել է ընտանեկան բժշկության ինստիտուտ, որը նույն գյուղական բժշկական ամբուլատորիաներն են: Սակայն քիչ հասկանալի է ընտանեկան բժշկության կենտրոնի դերը քաղաքում, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը մտորում է պոլիկլինիկաներ ստեղծելու գաղափարի շուրջ: Չի կարելի մի մարդու վրա դնել գինեկոլոգի, թերապևտի, մանկաբույժի և այլ մասնագետների պարտականությունները:
Պետության ջանքերի շնորհիվ պոլիկլինիկաները շարունակում են գործել: Ողջունելին գյուղական բժշկական ամբուլատորիաների պահպանման ծրագիրն է: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դրանք վերանորոգվել են, լավ կահավորվել, հագեցվել անհրաժեշտ տեխնիկայով: Ինչ վերաբերում է ծննդօգնության ծառայությանը և մանկական պետական հավաստագրերի ներդրմանը, ապա ժողովուրդը դրա պահանջարկն ուներ, իսկ պետությունը ժամանակին արձագանքեց:
– Ձեր կարծիքով, ի՞նչ թերություններ կան բնագավառում և ինչպես կարելի է դրանք վերացնել:
– Կարծում եմ, որ լուրջ խնդիրներ կան կրթական համակարգում, չափազանց հասարակացվեց բժշկական կրթությունը: Ոլորտում կազմակերպչական առումով եղել են օպտիմալացման կամ բարեփոխումների անհաջող, իմ կարծիքով, անիմաստ փորձեր կամ գործընթացներ: Օրինակ, բուժմիավորումների ապակենտրոնացումը մարզերում, իսկ Երևանում` բուժմիավորումների բուրգերի ստեղծումը: Սանիտարահակահամաճարակային ծառայությունները բավական թուլացրել են իրենց դիրքերը հատկապես սննդի վերահսկման գործում: Աննպատակահարմար է փոքր մասնավոր ատամնաբուժարանների գործունեությունը, ինչպես նաև տարբեր մասնավոր բուժկենտրոններում, ոչ հիվանդանոցային պայմաններում վիրահատություններ կատարելը: Այսինքն, պետությունը լիբերալ տնտեսության, շուկայական հարաբերությունների պայմաններում իր հսկողությունը պետք է ավելի ուժեղացնի:
– Ի՞նչ եք կարծում, որոնք են առաջնահերթ լուծման կարիք ունեցող հիմնախնդիրները:
– Պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել թե´ բուժքույրական, թե´ բարձրագույն բժշկական կրթության հարցերին: Մենք այդ ուղղությամբ օրինակելի փորձ ենք ձեռք բերել ԽՍՀՄ-ի տարիներին, իսկ հիմա կորցնում ենք այն: Մեր դասախոսները պետք է լավ պատրաստված լինեն, տիրապետեն առնվազն երեք լեզվի: Բժշկական համալսարանի դասախոսը հասարակության էլիտան պետք է լինի: Կրթական մակարդակն առնվազն պետք է հասնի նախկինին: Դրականն այն է, որ գյուղերում բժշկական համակարգը գտնվում է ուշադրության կենտրոնում: Մարզպետարաններն ու նախարարությունը գյուղի բժշկի համար պետք է ստեղծեն բոլոր պայմանները` բարձր աշխատավարձ, հողամաս, տուն, որ նա չլքի գյուղը: Անհրաժեշտ է հետևել, որ այդ բժշկի երեխան ապահովված լինի ամեն ինչով: Եթե գյուղը դատարկվեց, մենք կզրկվենք մեր ազգային արժեքներից:
– Անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում:
– Նախ կցանկանայի շնորհավորել հանդեսի խմբագրակազմին հոբելյանի կապակցությամբ:«Առողջապահությունը» միշտ նպաստել է առողջապահական համակարգի զարգացմանը, աշխատել է լինել առավելագույնս օբյեկտիվ և իր դերը կատարել է նաև անցումային շրջանում: Հանդեսը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները:
20.10.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYnDni3s' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ