Հրատապ թեմա Հայաստանում
Անարդարության դեմ պայքարը կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է: Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպե՞ս հայտնվեցիք սոցիալական խնդիրներով զբաղվող ոլորտում:
– Այո, մասնագիտությամբ վիրաբույժ եմ, սակայն ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել եմ նաև պետական կառավարման ակադեմիան, իսկ մեկ տարի անց` 2004 թ, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Օրդինատուրան ավարտելուց հետո բժշկական մայր-բուհում ուսանողական խորհրդի նախագահն էի, ինչն այն տարիներին հաստիքային աշխատանք էր համարվում: Ի դեպ, ով անցնում էր այդ «պաշտոնով», հետագայում քաղաքական գործիչ էր դառնում: Ինձ հետ միասին քաղաքական ասպարեզ մտան նաև Գարեգին Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը, Արմեն Սողոյանը, իսկ հետագայում նաև` Արմեն Աշոտյանը, Մհեր Ղազարյանը, Կարեն Ավագյանը:
– «Սովորել, սովորել, սովորել», դա Ձեր նշանաբա՞նն է, թե՞ ...
– Ոչ, կյանքն էր ստիպում, իրավիճակը: Արդեն 1999 թ.-ին Ազգային Ժողովի պատգամավոր էի, բայց գիտելիքների պահանջարկը ստիպեց, որ ընդունվեմ պետական կառավարման ակադեմիա:
– Փաստորեն, որպես վիրաբույժ չե՞ք աշխատել:
– Աշխատել եմ կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում, ինչը համընկավ Ազգային Ժողովում պատգամավորության հետ և ստիպված էի համատեղել:
– Չե՞ք ափսոսում, որ թողել եք վիրաբուժությունը:
– Երբեմն ափսոսում եմ:
– Ե՞րբ:
– Երբ ընկնում եմ մտորումների ու խորհրդածությունների գիրկը, բայց պետք է ասեմ, որ չեմ փոշմանել, որովհետև դա իմ ընտրությունն է եղել ու երբ հետադարձ հայացք եմ նետում այդ ճանապարհին, տեսնում եմ թողածս հետքը, ինչի համար հպարտություն եմ ապրում: Բացի այդ, իմ անցած ճանապարհի ամենամեծ մասը առողջապահության ոլորտում է ընթացել:
– Ձեր անցած ճանապարհահատվածը համընկել է նաև ՀՀ անկախության 20-ամյակի հետ, երբ ստեղծվում էր ոչ միայն նոր պետություն, այլև մշակվում էին նոր օրենքներ, մասնավորապես, առողջապահության ոլորտում: Որքանո՞վ եք մասնակից եղել այդ նոր իրականության կայացմանը և որքանո՞վ է այն հաջողվել:
– Երբ Ազգային Ժողովի պատգամավոր էի, մեր հեղինակած օրենքների զգալի մասն առնչվում էր առողջապահության ոլորտին: Հպարտ եմ, որ այդ օրենքների մշակմանը մասնակցություն եմ ունեցել: Բնականաբար, միանգամից անհնար է ընդունել կատարյալ օրենքներ և արդեն այս փուլում երկրորդ սերնդի վերափոխված օրենքների պահանջ է զգացվում: Այժմ իմ ղեկավարությամբ նախարարության աշխատակազմը վերանայման և բարեփոխման ընթացքն է կազմակերպում սոցիալական բնագավառում:
– Ո՞ ն է, ըստ Ձեզ, այսօրվա ամենացավոտ հարցը սոցիալական ոլորտում, որը հրատապ լուծում է պահանջում:
– Մեզ համար դա սոցիալական արդարության խնդիր է: Մեր ժողովուրդը դժգոհում է ոչ այնքան անապահով գոյությունից, որքան անարդարությունից: Անարդարության դեմ պայքարը Կառավարության գործունեության այսօրվա հրամայականն է:
– Երբ փողոց եք դուրս գալիս, իրականությունը շա՞տ է տարբերվում այն պատկերացումից, որ աշխատասենյակի պատերի ներսում է:
– Երբեմն տարբերվում է, սակայն նույնիսկ փողոցում քայլելիս շատ պրոբլեմներ չես տեսնում: Երբեմն պրոբլեմների գերակշռող մասն ավելի տեսանելի է աշխատասենյակում:
– Կմտաբերե՞ք որևէ դեպք, որ առանձնապես է տպավորվել նախարարությունում աշխատած ժամանակահատվածում:
– Անցած տարի գյուղերից մեկում չորս թե հինգ եղբայր ձևակերպել էին իրենց ունեցվածքը մեկի վրա` հողամասերը, անասունները, մեքենաները, տները: Այնպես էր ստացվում, թե մեկը մեծահարուստ է, իսկ մյուսները` ծայրահեղ չքավոր: Այդ «չքավորները», որ փաստաթղթերով իրոք ոչինչ չունեին, մեկ տարուց ավելի նպաստ էին ստացել, դեռ «օլիգարխին» էլ բաժին հանել իրենց ստացածից:
- Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում:
– Ոլորտը բավական բարդ է, պահանջում է մեծ համբերատարություն և կամային հատկանիշներ, քանի որ առնչվում ես մարդկային խնդիրներին, հոգսերին: Դժվարություններից մարդիկ չարանում են, ընկնում ծայրահեղությունների մեջ, շատ մեծ ճկունություն է պահանջվում, բայց այս ասպարեզի աշխատողը պետք է լինի համբերատար, ըմբռնող:
– Ըմբռնող և համբերատար լինել սովորել եք Ձեր ավարտած բազմաթիվ ուսումնական հաստատություններու՞մ, թե՞ դա Ձեր էությունն է:
– Եթե հաջողվել է նման հատկանիշներ ձեռք բերել, ապա դա կյանքի փորձն է:
– Ինչպե՞ս եք աշխատում բնակչության բողոքների հետ:
– Բողոքների 90 տոկոսն անհիմն է, սակայն կան նաև արդարացի բողոքներ: Բայց այսօր փաստորեն անհնար է ապօրինի որոշում կայացնել: Մենք այժմ կայացնում ենք տեղեկատվական բազայի մշակման և արդիականացման գործընթացը, որի շնորհիվ հնարավորություն կունենանք անձի, այսպես կոչված «սոցիալական քարտեզը» կազմել, այսինքն, նրա սոցիալական վիճակի բնութագրումը կախված չի լինի անպարկեշտ չինովնիկներից և անպարկեշտ քաղաքացուն ևս թույլ չի տա խաբել պետությանը կեղծ և չստուգված տեղեկանքներով: Այդպիսով կվերացվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
– 55-ամյա «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կմաղթեիք:
– Բարձր գնահատելով հանդեսի նշանակությունը ոչ միայն մեր բնակչության, այլև բուն առողջապահական ոլորտի մասնագետների համար, ամենայն բարիք և առողջություն եմ ցանկանում աշխատակազմին, երկարակեցություն` ամսագրին, նոր շունչ, նոր եռանդ նրա հեղինակներին և հնարավորինս ընթերցողների լայն զանգված:
17.10.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgASd8l' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ