Հրատապ թեմա Հայաստանում
Առողջապահությունն այն ոլորտներից է, որը ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ չքայքայվեց: Հարցազրույց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Սողոյանի հետ
– Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում:
– Նախ` անկախության մասին. սկզբնական շրջանում, պայմանավորված խորհրդային դաստիարակությամբ, այն մեզ համար շատ անորոշ և ինչ-որ տեղ նաև վտանգավոր հասկացություն էր, այնուհետև, կարճ ժամանակում անկախությունը դարձավ գերնպատակ, ապա սկսեց ծառայել և այժմ էլ ծառայում է որպես միջոց: Եվ որպես միջոց այն չի կարող «մեղավոր» լինել, թե´ նրանից «օգտվողը» կարողանու՞մ է այն ճիշտ օգտագործել, թե´ ոչ: 21-րդ դարում արդեն անկախության հիմնական իմաստն այն է, որ տվյալ պետությունը ոչ միայն կարողանա ինքնուրույն սահմանել իր նպատակները և ինքն էլ որոշի դրանց հասնելու ճանապարհները, այլև կարողանա առավելագույնս դրսևորվել համաշխարհային գործընթացներում և իր լուման ներդնի գլոբալ հիմնախնդիրների լուծման գործում:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան խորհրդային տարիներին գործող նյարդաբանների և հոգեբույժների միության իրավահաջորդն է, որը 1994 թ. վերանվանվել է «Հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիա»,այնուհետև`«Հայկական հոգեբուժական ասոցիացիա»,որի նպատակներից են հոգեբուժական օգնությունն արդի բժշկության պահանջներին համապատասխանեցնելը, միջազգային համագործակցության ընդլայնումը, առողջապահության ոլորտում ձեռք բերված նորարարությունները, գիտության և տեխնիկայի նվաճումները, միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, մասնագետների և հիվանդների շահերի պաշտպանությունը և այլն: Այն արդեն երրորդ տարին է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակում է «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականը:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան 1999 թ. անդամագրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիային: Մենք շատ արագ ինտեգրվեցինք հոգեբուժության ոլորտում տեղի ունեցող միջազգային գործընթացներին և այժմ շատ ավելի լավ ենք ներկայացված այդ կառույցներում, քան նորանկախ պետություններից որևէ մեկը, այդ թվում նաև Ռուսաստանը: Օրինակ` 2008 թ. մենք նախաձեռնեցինք և ստեղծեցինք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական` անգլալեզու «Համաշխարհային հոգեբուժություն» ամսագրի ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, որի գլխավոր խմբագիրն եմ, իսկ 2011 թ.-ից այն սկսեցինք հրատարակել և անվճար տարածել Արևելյան Եվրոպայի մեր գործընկերների շրջանում:
2011 թ. ապրիլին Երևանում կազմակերպեցինք Համաշխարհային հոգեբուժական տարածաշրջանային գիտաժողով, որին մասնակցեցին համաշխարհային հոգեբուժության գրեթե ողջ վերնախավը և 400-ից ավելի ներկայացուցիչներ` աշխարհի 36 երկրից: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահի կողմից այդ գիտաժողովը գնահատվեց որպես լավագույնը մինչ այդ կազմակերպված տարածաշրջանային գիտաժողովներից:
– Առողջապահության զարգացման ընթացքը տարակարծություններ է առաջացնում մասնագետների և ոչ մասնագետների մոտ: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը ոլորտի զարգացման պատմական ընթացքի վերաբերյալ:
– Առողջապահությունը, ինչպես և բոլոր ոլորտները, ցնցումներ ապրեց ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, սակայն, ի տարբերություն շատ այլ բնագավառների, կարողացավ դիմակայել ինչպես անցումային շրջանի բոլոր դժվարություններին, այնպես էլ երկրաշարժի և պատերազմի արհավիրքներին, լուծել իր առջև դրված խնդիրները, և այդ ամենը շնորհիվ բժիշկների ու բուժաշխատողների անձնական նվիրվածության, մարդկային և մասնագիտական բարձր որակների:
Իհարկե, բազմաթիվ են հիմնախնդիրներն առողջապահության ոլորտում, սակայն հետևողական աշխատանքի արդյունքում հնարարավոր է աստիճանաբար բոլորին լուծում տալ: Այսօր առողջապահության մի շարք ճյուղեր` հիմնականում վիրաբուժական ուղղվածության, ոչնչով չեն զիջում տարածաշրջանի երկրներին:
– Ի՞նչ ձեռքբերումներ և խնդիրներ կան հոգեբուժության ոլորտում անցած 20 տարիներին:
– Խորհրդային Միության համեմատ` մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Անկախության շրջանում հոգեբուժության ոլորտի բարեփոխումները միտված են զարգացնելու արտահիվանդանոցային ծառայությունները, նպաստելու բուժման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը, հիվանդների իրավունքների պաշտպանությանը և այլն: Շատ կարևոր է նաև հոգեկան խանգարումներ ունեցողների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը և ստիգմայի նվազեցումը, որը, իհարկե, դեռ շատ հեռու է բավարար լինելուց, սակայն այն չէ, ինչ 20 տարի առաջ էր:
Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններին, ապա դրանք խորհրդային շրջանում ավելի բարեկեցիկ էին, քան այսօր, ավելի շատ էր ֆինանսավորումը` այսօր այն բավարար չէ: Ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորությունները քիչ են ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու համար, որը խոչընդոտում է բարեփոխումների լիարժեք ընթացքին ու արդյունավետությանը:
Այժմ մշակվել և նախարարություն է ներկայացվել հոգեբուժական ծառայության զարգացման ռազմավարական ծրագիր, որտեղ նախանշվում են հիմնական ուղղությունները, այդ թվում` Ֆինանսական միջոցների ավելացում արտահիվանդանոցային բուժման համար, ինչը կնվազեցնի հիվանդների հոսքը հիվանդանոց, կնպաստի հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ժամանակին ձեռնարկվող արդյունավետ բուժմանը, որի շնորհիվ կնվազի սրացումների և հաշմանդամության դեպքերի թիվը:
– «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է, ինչպե՞ս եք գնահատում նրա երկարամյա գործունեությունը ոլորտի կայացման և զարգացման գործում, ի՞նչ կմաղթեիք հանդեսին:
– «Առողջապահությունը» այն սակավաթիվ հանդեսներից է, որը հաղթահարելով ժամանակի փորձությունը, կարողացավ պահպանել իր գոյությունը ցայսօր, իսկ վերջին տարիներին նաև զարգացում է ապրում: Այն կարողացել է համադրել տեսական, գիտական, մեթոդական, գործնական և հանրամատչելի հոդվածների տպագրությունը, բավարարելով թե´ տարբեր մասնագիտական խմբերի, և թե´ բնակչության լայն զանգվածների հետաքրքրությունները:
Մաղթում եմ, որ հանդեսը լինի սպասված, հետաքրքիր և շարունակի իր ընթացքը` դեպի կատարելություն տանող անվերջանալի ճանապարհով:
Հարցազրույցից հետո Ա. Սողոյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ:
12.10.2011 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcCqoBN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ