Հրատապ թեմա Հայաստանում
Սեռի որոշման հարցը սկսում է առաջանալ 3-4-րդ հղիության ընթացքում

Լավ է, որ նվազել է նորածինների մահացության թիվը, բայց վատ է, որ նկատվել է մեկ կնոջն ընկնող պտղաբերության ցուցանիշի անկում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:
«Եթե 90-ականններին ամեն կնոջը բաժին էր ընկնում մոտ 2,6 երեխա, այսինքն՝ մի կին ծննդաբերում էր մեկը՝ 2, մյուսը՝ 3 երեխա, ապա վերջին տարիներին այդ գործակիցը նվազել է՝ հասնելով 1,5-ի»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ կարծում է՝ երևույթը պայմանավորված է գիտակցության փոփոխությամբ, Հայաստան` եվրոպական մտածելակերպի թափանցումով և սոցիալ տնտեսական պայմանների փոփոխությամբ:
Լրագրողներին ներկայացնելով տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին զեկույցը՝ նվիրված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում», գինեկոլոգը նշեց, որ ոչ միայն տնային տնտեսություններում, այլև բուժհաստատություններ այցելած հղիների շրջանում արված հարցումները ցույց են տվել, որ 1000 կնոջից ընդամնեը 23-ն է ընդհատել հղիությունը՝ սեռի անցանկալի լինելու պատճառով:
«Առաջին երեխայի պայմաններում սեռը ոչ մի նշանակություն չի ունեցել, նաև նշանակություն չի ունեցել 2-րդ հղիության ընթացքում: Սկսած 3-րդ երեխայից՝ ցուցանիշն աճել է ՝ հասնելով1,7 %-ի 4-րդ հղիության ընթացքում: Սրանից կարելի է ենթադրել, որ որքան հղիությունը շատանում է, ու տանն էլ միասեռ երեխաներ են, 4-րդ հղիությունից սկսում է այդ հարցն առաջ գալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հղիության արհեստական ընդհատումների 80 տոկոսը կատարվել է հղիի ցանկությամբ՝ առանց կողմնակի՝ սկեսուր, ամուսին ազդեցության:
Հարցին, թե օրենքով նախատեսվում է, որ կարելի է ընդհատել հղիությունը մինչև 12 շաբաթական, հետևաբար քանի՞ բժիշկ է պատասխանատվության ենթարկվել՝ ավելի ուշ ժամանակահատվածում երեխային հեռացնելու համար, Աբրահամյանը պատասխանեց, որ տեղյակ չէ: Ընդ որում, նրա խոսքով, կարելի է երեխային հեռացնել, բացառությամբ բժշկի ցուցումով, անգամ 22 շաբաթականում՝ հաշվի առնելով երեխայի անոմալ վիճակը կամ մոր կյանքին սպառնացող վտանգը:
Լրագրողի ճշտմանը, թե ո՞ր օրենքով են հիվանդանոցներում սեռը որոշելու համար գումար վերցնում՝ սկսած 3000 դրամից, Աբրահամյանը պատասխանեց. «օրենք ու նորմատիվ ակտ չկա՝ սեռը որոշելու համար»:
Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որ հղիության թվի բարձրացմանը զուգահեռ չնվազի հետագայում երեխա ունենալու ցանկությունը, գինեկոլոգը պատասխանեց. «Կնոջ վերարտադրողական տարիքը 18-ից 45-ն է, ու այդ ընթացքում կինը կարող է 15-20 հղիություն ունենալ: Նա իր կամքով, իր ընտանիքի ցանկությամբ պիտի ծննդաբերի այնքան, ինչքան կամենում է: Բնական է, այն հղիությունները, որոնք ցանկալի չեն, պիտի կանխարգելիչ միջոցներ կատարեն, չեղյալ համարեն կամ իրենց ցանկությամբ հղիությունը ընդհատեն: Դա զուտ սոցիալ-տնտեսական և այլ հարցեր է, որ պետք է որոշել ինչ անել: Դա բժշկական հարց չէ՝ ինչ անել»:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն