Հրատապ թեմա Հայաստանում
2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել
Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է: Այս առիթով առողջապահության նախարարությունը Երևանում աշխատաժողով է կազմակերպել և հանդես եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց Հայաստանում տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ: Այս գործում երկրին աջակցել է միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային կազմակերպությունների:
Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միահամուռ իրականացված դժվարին աշխատանքը զգալի արդյունքներ է տվել` նշանակալի կրճատվել է մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազել են հիվանդության դեպքերը և 2003-ից ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջիններից մեկն է, որին հաջողվեց մալարիան էլիմինացնել (մալարիայի տեղական դեպքերը վերացնել) երկրի տարածքում:
2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի:
Ըստ նախարարության տվյալների, աշխարհի շուրջ 90 երկիր, ուր բնակվում է երկրագնդի բնակչության շուրջ 40%-ը, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի ավելի քան 300-500 մլն մարդ վարակվում է մալարիայով, որոնցից 1,3-3 մլն մահանում է:
Մալարիան աշխարհում տարածված հիվանդություններից է։ Նրա տարածումը հնարավոր է միայն վարակման աղբյուրի (էնդեմիկ կամ տեղաճարակային օջախ), փոխանցողի (անոֆելես մոծակ), ընկալող ազգաբնակչության և բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայության դեպքում։ Վարակի աղբյուրը հիվանդ կամ պարազիտակիր մարդն է, որի ծայրամասային արյան մեջ կան մալարիայի սեռահասուն պլազմոդիաներ (հեմատոցիտներ): Եռօրյա, քառօրյա և օվալե մալարիայի դեպքում արյան մեջ հասուն հեմատոցիտները լինում են արդեն հիվանդության առաջին օրերից, իսկ տրոպիկական մալարիայի ժամանակ՝ հիվանդության 8-10 օրից։ Երեխաները ձեռքբերովի իմունիտետ չեն ունենում, ուստի չափահասների համեմատությամբ, նրանց մոտ պարազիտակրությունը ավելի բարձր է, իսկ հիվանդությունն ընթանում է ոչ բնորոշ ձևով»։
30.04.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4QQlnR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ