Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Վրեժ Շահրամանյան. «Հայաստանում անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը»

Վրեժ Շահրամանյան. «Հայաստանում անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը»

«Անպտղությունը Հայաստանում ավելի է տարածվել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սակայն մինչ բուն թեմային անցնելը նա փորձեց հստակեցնել, թե ինչ ասել է անպտղություն. «Սովորաբար անպտղություն ենք անվանում այն ամուսնությունը, երբ, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, զույգը մեկ տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքով, և մեկ տարին լրանալուց հետո հղիություն չի գրանցվում: Այս դեպքում նոր մենք ախտորոշում ենք անպտղություն»:

Այս պարագայում բժիշկը կարևորեց մեկ տարուց հետո ախտորոշման գործոնը, քանզի, ըստ նրա, 4-5 ամիս հետո հղիություն չգրանցելով եզրակացնելը, թե տվյալ զույգի մոտ անպտղություն է, սխալ է, քանի որ, շատ դեպքերում հղիությունն ուղղակի ավելի ուշ է գրանցվում: Սեքսապաթոլոգը բերեց մի պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի`այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը, լրջագույն աղետի առաջ է կանգնած: «Այնինչ, Հայաստանում անպտղության ցուցանիչն անցել է 15 տոկոսի շեմը: Այսօր մեր կլինիկա դիմող յուրաքանչյուր երրորդ զույգն անպտղության խնդիր ունի: Մեզ համար սա մտահոգիչ փաստ է: Անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է  վերարտադրողական առողջության ցուցանիշների և, ամենակարևորը, ժողովրդագրության վրա», – ասաց սեքսոպաթոլոգը:

Շահրամանյանը զավեշտալի համարեց այն երևույթը, երբ մարդիկ` ազգային առանձնահատկություններից ելնելով, անպտղության դեպքում դիմում է ոչ թե բժիշկ-մասնագետների, այլ հեքիմների, վախ չափողների, տարբեր տեսակի գուշակների, ինչն, ըստ մասնագետի, իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես` ախտորոշման տեսակետից. «Անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, երբ զույգը ճիշտ ժամանակին դիմի բժշկին, մենք էլ ճիշտ ժամանակին կատարենք ախտորոշումն ու համապատասխան բուժումը»:

Խոսելով անպտղության պատճառների մասին` բժիշկ-սեքսապաթոլոգը նշեց, որ Հայաստանում անպտղության պատճառների կեսը կանանց ուսերին է, կեսը` տղամարդկանց: Հիմնական պատճառներից նշեց սեռավարակները, ինչպես նաև վատ սնունդն ու շատ կիպ հագուստը: 90-ականները` իրենց վատ ու դժվարին պայմաններով ևս, ըստ սեքսապաթոլոգի, իրենց հետքն են թողել այսօրվա երիտասարդների վերարտադրողական և սեռական առողջության վրա:

Ինչ վերաբերում է սեռավարակների տարածմանը, ապա Շահրամանյանը նախ և առաջ հիշեց հայ «խոպանչիներին». «Մեր հարգարժան տղամարդիկ, գնալով արտագնա աշխատանքի այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստան և Ուկրաինա, երկար ժամանակ այնտեղ ապրելով, չպաշտպանված սեռական կապերի մեջ մտնելով ու վարակվելով` վերադառնում են Հայաստան և ակամա դառնում մեր երկիր սեռավարակ ներկրողներ»:

Նշված խնդրի լուծում մանսնագետը համարում է  ճիշտ ինֆորմացիայի տարածումն ու անվճար բժշկահետազոտական ծրագրեր, բաց դռների օրեր կազմակերպելը: Նա նաև նշեց, որ իրենք ներկայացրել են նմանատիպ ծրագրեր որոշ առողջապահական ընկերություններին, սակայն առայժմ  դրանք անպատասխան են մնացել: ՀՀ Առողջապահության նախարարությունը, սակայն, Շահրամանյանի  հավաստմամբ, ունի անպտղության դեմ ուղղված մի քանի կետից բաղկացած ծրագիր, որը մտադիր է մոտ ապագայում աստիճանաբար իրականացնել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Լանա

05.07.2012

Միշտ մեծ հաճույքով եմ լսում և կարդում բժիշկ Շահրամանյանի մեկնաբանությունները: Խոսքը միշտ գրագետ, հստակ և մատչելի: Բժիշկը պետք է այդպիսին լինի: Շնորհակալություն:

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ