Հրատապ թեմա Հայաստանում
Երևանում ստեղծվում է նոր բժշկական կենտրոն. բժիշկները կանգնած են կրճատման եզրին
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, որը ստեղծվել է 8-րդ բուժմիավորման հենքի վրա, բուժաշխատողների մի մասի շրջանում խուճապ է: Pamorama.am-ը դժգոհություն էր ստացել բուժաշխատողներից այն մասին, որ բուժմիավորման գինեկոլոգիայի բաժանմունքը,,, ընդհանրապես փակվելու է, իսկ աշխատողների ճակատագիրն անհայտ է:
Այս բողոքի հետքերով պարզեցինք, որ իսկապես, 8-րդ բուժմիավորման կազմից գինեկոլոգիայի բաժանմունքը փակվելու է և ընդգրկվելու է նոր ստեղծվելիք «Դավիթ Անհաղթ» կոչվող բժշկական կենտրոնի կազմում: Սակայն այս դեպքում էլ նույն բաժանմունքի աշխատողների հետագա ճակատագիրն անհայտ է մնալու:
5-6-րդ դարերում ստեղծագործած հայ հին փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ Դավիթ Անհաղթի անունով կոչվող այս բժշկական կենտրոնն իր կազմում ընդգրկելու է մինչ այդ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի կազմում գործող ծննդատունը, պոլիկլինիկան և այստեղ կտեղափոխվի նաև նույն կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքը:
«Դավիթ Անհաղթ» անվանումով կենտրոնի փաստաթղթերը ներկայացվել են պետռեգիստր պետական գրանցում ստանալու համար: Այժմ կենտրոնն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` Աննա Սիսոյանն է, որը միաժամանակ պոլիկլինիկայի տնօրենն է:
Այն, որ մի հիմնարկից մյուս հիմնարկ տեղափոխվող գինեկոլոգիայի բաժանմունքի որոշ աշխատակիցներ կարող են կրճատվել, չի բացառում նաև նոր կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Սիսոյանը:
«Վերակազմավորման արդյունքում, եթե լինում են ավելորդ աշխատակիցներ, կարող է հեռացվեն, որովհետև նոր հիմնարկ է կազմավորվում, պետք է լինեն նոր կադրեր, կարող է որոշ մարդիկ կրճատվեն: Դեռևս հնարավոր չէ ասել, թե ովքեր կամ քանիսը կկրճատվեն, որովհետև պետք է հաստատվի հաստիքացուցակ», -մեզ հետ զրույցում ասաց Սիսոյանը:
Նկատենք, որ 1957 թվականից հիմնադրված այս պոլիկլինիկան հավանաբար հիմնադրման օրվանից չի վերանորոգվել, այստեղ անբարեկարգ վիճակ է, նստարանների կաշվեպատ հատվածները պատռված են, իսկ փայտե նստարաններն էլ` քանդված: Փոխարենը եվրանորոգված էր ու տնօրենի լուսավոր աշխատասենյակը: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 50 հազար քաղաքացու:
27.06.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYP1dNOy' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ