Հրատապ թեմա Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2011-ին. Հայրապետ Գալստյան
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում հասնելով 2-4%-ի սահմաններին:
Եթե դրան գումարենք նաև նախորդ տարիներում բուժված հիվանդների մի մասին, ում մոտ կրկնվում է հիվանդությունը, ապա պարզ է, որ հիվանդների թիվը դառնում է շատ ավելի և դա պահանջում ուժերի մեծ լարում, առավել ևս, որ մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողությունը հասնում է 45 %-ի: Պետք է ասեմ, որ կոլեկտիվը, լարված աշխատելով, կարծես թե, իր առջև դրված բոլոր խնդիրները կարողանում է լուծել: Սակայն, դա չի նշանակում, իհարկե, որ ամեն ինչ ի զորու ենք անել: 2011-ին մեր կենտրոնի ստացիոնարում բուժում է ստացել մոտ 10 հազար հիվանդ, պոլիկլինիկայում հաճախումների թիվը գերազանցում է 24 հազարը: Պատկերացնում եք թե ինչ ծավալի աշխատանք է կատարվում մեզ մոտ:
2011-ին մեր ախտորոշիչ պարկը հարստացավ ռադիոիզոտոպային լաբորատորիայով, որը մեզ հատկացվեց ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից և շատ կարճ ժամանակահատվածում այն ներդրեցինք: Այս տարի ձեռք ենք բերել նաև մի քանի անալիզատորներ, ընդլայնվել են մեր համագործակցության շրջանակները: Ներկայումս համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի, Օբնինսկի քաղաքի բժշկական ռադիոլոգիայի կենտրոնի, Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետ: Այս տարի 4 բժիշկ վերապատրաստվեց Ֆրանսիայում, եկող տարվա համար պլանավորվում է ևս 2-ի վերապատրաստման ուղարկել Փարիզ: Իսկ 2013-ին ֆրանսիացի մասնագետների հետ նախատեսել ենք Երևանում, մեր բազայի վրա, անցկացնել համատեղ գիտագործնական կոնֆերանս` նվիրված չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման հրատապ խնդիրներին: Նախկին գիտաժողովը բավական արդյունավետ էր, գալիքը, կարծում եմ, առավել արդյունավետ կլինի: 2012-ին հույս ունենք, որ մեր տեխնիկական պարկը կհագենա ախտորոշիչ կամ բուժական նոր սարքավորումներով: սակայն այն կապված ֆինանսական դժվարությունների հետ:
Ինչ կցանկանամ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև, մասնավորապես, բուժաշխատողներին: Որ պետության կողմից բուժաշխատողի օրը նշվի հավուր պատշաճի, որ ավելի ընդգրկուն և ժողովրդի լայն զանգվածների համար ավելի տեսանելի լինի բժշկի աշխատանքը, որ գնահատվի նրա գործունեությունն ու նվիրվածությունը, այսօր, ցավոք, բուժաշխատողն անպաշտպան է դարձել:
Կուզենայի նաև, որ լրագրողական աշխարհում ցուցաբերվի օբյեկտիվ մոտեցում, առանց նախնական ուսումնասիրության որևէ հոդված չտպագրվի: Կուզեմ, որ գալիք տարին բոլորիս համար լինի հանգիստ և բարեկեցիկ տարի, առանց լարվածությունների:
Աշխարհն այսօր ալեկոծված է, խնդիրը մեկ պետության շահը չէ, այլ ամբողջ մոլորակի մարդկության հարցն է: Մի կողմից բնությունն է ընդվզել, մյուս դեպքում` ընդերքը, երրորդ դեպքում` տիեզերքը և այդ ամենը, բնականաբար, հետք է թողնում բոլորիս վրա: Թող 2012 թվականը լինի խաղաղության տարի, զինվենք համբերությամբ, չլցվենք ատելությամբ և, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ով ունի արդեն մասնագիտական գործունեության 50 տարվա փորձառություն, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ իմ զինակիցներին, առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն