Հրատապ թեմա Հայաստանում
Տուբերկուլյոզի նոր, անբուժելի ձևերը մտահոգություն են առաջացնում

Տուբերկուլյոզի վերահսկման պայքարում սա վատագույն տարբերակն է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցյալ տարվա վերջին բժիշկները հայտնել են մի խումբ հիվանդների մասին, ովքեր վարակված են այսպես կոչված «դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզով»:
Հնդկաստանում առողջապահության ոլորտի մասնագետները հետաքննում են այս դեպքերը, սակայն բակտերային շնչառական հիվանդության այս դեպքերը նորություն չեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 69 երկիր է նշում, որոնք պաշտոնապես հայտնել են «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի տարատեսակի մասին: Դա միկրոբակտերիայի տեսակ է, որը չի վերացվում հակատուբերկուլյոզի առաջնային և երկրորդային ներարկվող դեղորայքով: Նման միկրոբակտերիա է հայտնաբերվել Հնդկաստանում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամեն տարի «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի առնվազն 25 հազար դեպք է գրանցվում:
Կազմակերպության նախագահ, բժիշկ Մարգարետ Չանը «դեղորայքին մեծապես դիմակայող» տուբերկուլյոզի առաջացումը տագնապահարույց է անվանում:
«Ինչ ուզում եք՝ անվանեք այն՝ ռումբ կամ պայթուցիկ: Ինչպես էլ նայեք այդ խնդրին, սա պայթունավտանգ իրավիճակ է», – ասում է Մարգարետ Չանը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզը խնդիր է դարձել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, քանի որ հիվնանդները հաճախակի սխալ են ախտորոշվում և ոչ ճիշտ բուժում ստանում հակաբիոտիկների միջոցով: Այս դեղորայքի սխալ օգտագործումը ավելցնում է այն վտանգը, որ ախտածինը աստիճանաբար դիմադրողականություն կզարգացնի այդ դեղորայքի դեմ:
Բժիշկ Նիրաջ Միսթրիի խոսքերով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ քիչ հնդիկ բժիշկներ են տուբերկուլյոզով հիվանդներին բուժում ճիշտ դեղորայքով ճիշտ ժամանակահատվածում :
«Տուբերկուլյոզին ամբողջությամբ դիմակայումը ձախողված հանրային առողջապահության ռազմավարության արդյունք է: Երբ սխալ բուժման մեթոդ ենք առաջարկում և հետևողական չենք հիվանդության բուժման գործում, ապա դա հիվանդի մեջ դիմադրողականություն է զարգացնում», – ասում է բժիշկ Միսթրին:
Փորձագետներն ասում են, որ տուբերկուլյոզի դեմ առկա դեղորայքի ձախողման պայմաններում նոր դեղորայքի անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում:
Տուբերկուլյոզի կանխարգելումը պատվաստման միջոցով կարող է խոստումնալից ռազմավարություն դառնալ: Ըստ մասնագետների, իդեալական կլինի բոլոր տարիքային խմբերի համար՝ նորածնից մինչև տարեց, պատվաստանյութի մշակումը:
«Աէրաս» տուբերկուլյոզի պատվաստման համաշխարհային հիմնադրամի բժիշկ Գինսբըրգըն իր աշխատակիցների հետ տուբերկուլյոզի երկու պատվաստանյութի կլինիկական հետազոտություն է անցկացնում՝ հուսալով տուբերկուլյոզից երկարատև իմունիտետ ապահովել և կանգնեցնել հիվանդության տարածումը: Եթե ամեն ինչ զարգանա ըստ նախատեսվածի՝ պատվաստանյութը պատրաստ կլինի 2020 թվականին:
«Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի կլինիկական մշակումը երկարատև գործընթաց է. նախ հիվանդության բնույթի պատճառով. մարդիկ վարակվում են տուբերկույլոզով և հաճախ երկար տարիներ չեն հիվանդանում: Ուստի, երբ անցկացվում է պատվաստանյութը փորձ, անհրաժեշտ է պատվաստել մարդկանց և սպասել մի քանի տարի՝ հայտնաբերելու համար, արդյոք նրանք վարակվել են տուբերկուլյոզով», – ասում է բժիշկ Գինսբըրգը:
Մինչ աշխարհը սպասում է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի ՝ հակաբակտերիային միջոցների նոր դասով հզորացված նոր դեղորայքը հնարավոր է, որ մատչելի դառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն