Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները

Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է  պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը:

Ի գիտություն քաղաքացիների՝ «Փաստինֆո» գործակալությունը հրապարակում է «Պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի  հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը», որում ընդգրկված են այն հիվանդությունները և վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի անվճար, իսկ որոշ տեսակների գծով` համավճարի սկզբունքով:


Ց Ա Ն Կ


Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների
/18 տարեկան և  բարձր տարիքի անձանց համար/


I.Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող   հիվանդություններ և վիճակներ

  1. Շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի
  2. Կոմատոզ վիճակներ
  3. Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա / 1 օրվա գնով/
  4. Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
  5. Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ
  6. Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
  7. Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով
  8. Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա
  9. Տարբեր տեսակի էմբոլիաներ, HELLP սինդրոմ
  10. Սրտամկանի սուր ինֆարկտ
  11. Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
  12. Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/:    13.Ցրտահարություն՝ III աստիճանի

 
II. Անհետաձգելի  բժշկական օգնություն պահանջող  վիճակներ և հիվանդություններ

(Նշված հիվանդությունների և վիճակների դեպքում բժշկական օգնությունը պետք է  իրականացվի համավճարի սկզբունքով` ՀՀ կառավարության 04.03.2004 թ. թիվ 318-Ն որոշմամբ հաստատված կարգով:)

  1. Շիճուկային հիվանդություն
  2. Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի) /միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը /
  3. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
  4. Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
  5. Սրտամկանի սուր ինֆարկտ
  6. Սուր երիկամային անբավարարություն
  7. Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
  8. Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում
  9. Պնևմոթորաքս /սպոնտան և վնասվածքային/ միայն վիրահատությամբ ավարտված դեպքերի` բացառությամբ պունկցիայով ավարտված դեպքերի
  10. Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/
  11. Տարածուն պերիտոնիտ
  12. Խոռոչավոր օրգանների թափածակում` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)
  13. Սուր որովայն (օղակված ճողվածք, /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)
  14. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, /բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, ներանոթային տարածուն մակարդման /ДВС/ համախտանիշ
  15. Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով  (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, ազդրոսկր, մեծ ոլոք)
  16. Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ
  17. Թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով
  18. Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/
  19. Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝  1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4- րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով
  20. Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)
  21. Արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա
  22. Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ
  23. Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց

Ցանկ
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների
/մինչև 18 տարեկան  անձանց համար/

 



I. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող   հիվանդություններ և վիճակներ

  1. Շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի
  2. Կոմատոզ վիճակներ
  3. Սուր շնչական անբավարարություն  2-րդ աստիճանի և բարձր (P02-50մմ սնդ.սյուն և պակաս կամ Hb-ի հագեցվածությունը թթվածնով 80% և պակաս)
  4. Ասֆիքսիա
  5. Սրտի կանգ
  6. Ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով
  7. Անուրիա
  8. Շնչառության կանգ
  9. Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց,  դեղորայքային և քիմիական նյութերով  թունավորումներ)
  10. Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/


 II. Անհետաձգելի  բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ մինչև 18 տարեկան  անձանց համար

  1. Սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն
  2. Սուր երիկամային անբավարարություն
  3. Շնչական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճանի
  4. Հիպերտոնիկ կրիզ
  5. Ցնցումային համախտանիշ
  6. Ասթմատիկ վիճակ
  7. Կվինկեի այտուց
  8. Սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ)
  9. Սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ)
  10. Սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80% և ցածր)
  11. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ), ակտիվ փուլում
  12. Սուր  արթրիտներ և խրոնիկական արթրիտների սրացում
  13. Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ  և պակաս)
  14. Սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ
  15. Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
  16. Սուր պարապրոկտիտ
  17. Երիկամային խիթ
  18. Սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիդիմօրխիտ ամորձու հավելման հիդատիդի մեռուկացում)
  19. Պրեկոմատոզ և կրիզային վիճակներ (պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ
  20. Սուր գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ
  21. Ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ
  22. Ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը  խախտող վիճակներ
  23. Ներակնակապիճային բարդություններ /ցելյուլիտ/
  24. Սուր մաստոիդիտ, անտրիտ
  25. Կոխլեար – վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում
  26. Սուր մեդիաստենիտ
  27. Շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ
  28. Թրոմբոզներ, էմբոլիաներ
  29. Մեխանիկական դեղնուկ
  30. Օտար մարմին՝ տարբեր տեղակայման
  31. Ոսկրերի կոտրվածքներ՝ բեկորների տեղաշարժով
  32. Վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ
  33. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման/ДВСհամախտանիշ)
  34. Երկարատև ճնշման (Կրաշ) համախտանիշ
  35. Հրազենային և թափածակող վնասվածքներ
  36. Նյարդերի, ջլերի  և հոդերի բաց վնասվածքներ
  37. Գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ
  38. Օրգանի կամ հյուսվածքի գանգրենա
  39. Ներքին օրգանների աբսցեսներ
  40. Խոռոչավոր օրգանների թափածակում
  41. Էխինոկոկոզ՝ բարդացած աբսցեսով կամ պատռվածքով
  42. Սուր որովայն` սուր պանկրեատիտ, սուր ապենդիցիտ, պերիտոնիտ
  43. Աղիների սուր անանցանելիություն
  44. Օղակված ճողվածք
  45. Լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ
  46. Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ
  47. I, II աստճան՝ մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի
  48. II  աստիճան՝ մարմնի 5 տոկոս մակերեսով և ավելի
  49. III, IV աստիճան՝ մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի
  50. Ցրտահարություն՝ I, II, III աստիճանի
  51. Պարբերական հիվանդության նոպա
  52. Սուր սեպտիկ վիճակներ
  53. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր/ռեակցիաներ և բարդություններ/
  54. Թոքաբորբ, առաջացած գրիպի վարակի հետևանքով /գործում է մինչև ՀՀ ԱՆ կողմից հատուկ սահմանված ժամկետը/
  55. Յուվենիլ արյունահոսություններ
  56. Ձվարանի  ապոպլեքսիա
  57. Բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա
  58. Արգանդային արյունահոսություններ տարբեր  էթիոլոգիաների  (արգանդի միոմա,  պոլիպ, պոլիպոզ,  արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ)
  59. Միոմատոզ հանգույցի, ձվարանի  ուռուցքների, ուռուցքանման և  թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի  պատռում, հանգույցի նեկրոզ,  ծնվող  ենթալորձային  միոմատոզ  հանգույց
  60. Վերջույթների և դրանց սեգմենտների, առանճին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ


3. Այլ  հիվանդություններ և վիճակներ

  1. Հոգեշարժական գրգռված վիճակներ
  2. Ցնորազառանցանքային սուր վիճակներ
  3. Սուր աֆեկտիվ վիճակներ,փսիխոզներ
  4. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք
  5. Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ
  6. Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ/ ավշային և արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ/
  7. Հեմոֆիլիա
  8. Ապլաստիկ անեմիա
  9. Միելոդիսպլաստիկ համախտանիշ


 4. Վարակիչ և սուր վարակիչ հիվանդություններ

  1. Ժանտախտ
  2. Տուլարեմիա
  3. Սիբիրախտ
  4. Դիֆթերիա
  5. Կապույտ հազ և հարկապույտ հազ
  6. Փայտացում
  7. Սուր պոլիոմիելիտ, թորշոմած սուր պարեզներ
  8. Կատաղություն
  9. Բծավոր տիֆ (էպիդեմիկ)
  10. Մալարիա
  11. ՄԻԱՎ/ ՁԻԱՀ
  12. Թռչնագրիպ
  13. H1N1
  14. Հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր
  15. Բոտուլիզմ
  16. Քութեշ (բարդացած ձևերը)
  17. Մենինգոկոկոյին վարակ
  18. Առաջնային սուր մենինգիտներ
  19. Այլ բակտերիային հիվանդություններ
  20. Ջրծաղիկ (բարդացած ձևերը)
  21. Կարմրուկ (բարդացած ձևերը)
  22. Կարմրախտ (բարդացած ձևերը)
  23. Սուր վիրուսային հեպատիտներ
  24. Համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը)
  25. Վարակային մոնոնուկլեոզ
  26. Առաջնակի սուր բրուցեյլոզ
  27. Գրիպ (ՀՀ ԱՆ կողմից համաճարակի  հայտարարման կամ բռնկումների     դեպքում)
  28. Խոլերա
  29. Որովայնային տիֆ և պարատիֆ
  30. Այլ սալմոնելոզային վարակներ
  31. Շիգելյոզ
  32. Չճշտված ծագումաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ
  33. Տուբերկուլյոզի բոլոր ձևերը` այդ թվում հիվանդ և կոնտակտավոր երեխաների  առողջարանային բուժում


5. ՍՃՓ և մաշկային հիվանդություններ

  1. Սիֆիլիսի բոլոր ձևերը
  2. Միկրոսպորիա և տրիխոֆիթիա
  3. Պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա
  4. Բշտային մաշկախտեր

Սկզբնաղբյուր. «Փաստինֆո» լրատվական գործակալություն
Աղբյուր. aravot.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Mona

13.11.2013

Shnorhakalutyun, shat hetaqrqir texekatvutyun er aysinqn ete hivandn uni veronshyal hivandutyunneri axtanishnery bujumn hivandanocum anvchar e irakanacvum

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ