Հրատապ թեմա Հայաստանում
Ինքնասպանության կանխարգելման համար աշխատանք է պետք նաև ծնողների հետ

Ինքնասպանությունների թիվը հակադարձ համեմատական է հասարակության ինտեգրված լինելու հանգամանքի, սոցիալական ավելի սերտ կապերի և միմյանց աջակցություն ցուցաբերելու միտումների հետ: Այսօր տեղի ունեցած «Ինքնասպանություն. ինչպես չհատել սահմանը» խորագրով Երևան-Մոսկվա- Աստանա-Կիև-Քիշնև տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ-ի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը և հավելեց.
«Յուրաքանչյուր ազգ, դավանանք, մշակույթ ունի իր վերաբերմունքն ինքնասպանության նկատմամբ, և հայկական իրականության մեջ ամուր ընտանիքն ու հասարակության փոխօգնությունը մշտապես կանխարգելում էին ինքնասպանության դիմելու որևէ ցանկությունները»:
Ըտս Գևորգ Պողոսյանի`Հայաստանում դեռ չկա սուիցիդագետի մասնագիտություն որպես այդպիսին, քանի որ նախկինում չկար նաև նման խնդիր, սակայն վերջին տարիների ընթացքում երեխաների շրջանում ինքնասպանությունների թվի փոփոխությունը ստիպում է արդեն լրջորեն զբաղվել այդ հարցով:
«Դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետության վրա կարող է ազդել հասարակության ներսում շփումների, փոխօգնության ավելացումը, սոցիալական վիճակի բարելավումը», - հայտնեց նա սուիցիդալ ռիսկերի նվազեցման վերաբերյալ իր կարծիքը:
Տեսակամուրջի մյուս մասնակից` ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն էլ, հավելելով իր գործընկերոջը, նշեց, որ հայ ծնողներն ավանդաբար շատ ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ և խնամում են այնպես, որ ինքնուրույն կյանքի վերջիններս շատ ուշ են անցնում:
«Դա ունի նաև իր բացասական կողմը, քանի որ մարդը շատ ուշ է դառնում ինքնուրույն», - նշեց նա, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ բջջային հեռախոսների և սոցցանցերի տարածված լինելու պարագայում ծնողները չեն կարող հետևել, թե ում հետ են շփվում երեխաները, վերահսկեն նրանց միջավայրը:
Ըստ Ավանեսյանի` դեռահասների շրջանում ինքնասպանությունների թվի նվազման վրա կարող է ազդել սոցիալ-հոգեբանական դաստիարակության վրա շեշտ դնելը, շփման մշակույթի ձևավորման վրա ուշադրություն դարձնելը և ամենակարևորը` ընտանիքում նորմալ մթնոլորտի ձևավորումը:
Իր հերթին ՌԴ առողջապահության նախարարությանն առընթեր Մոսկվայի հոգեբուժության ԳՀԻ սուիցիտոլոգիայի բաժնի վարիչ Եվգենի Լյուբովը նշեց, որ ինքասպանությանը դիմելու ցանկությունը կանխելու համար պետք է փոխել երեխայի շուրջ հասարակական մթնոլորտը, ավելի շատ ուշադրություն դարձնել նրան, փորձել միասին լուծել նրան հուզող խնդիրները:
Լյուբովի ներկայացրած ուսումնասիրության համաձայն ավելի շատ խոցելի են մարզերի բնակիչները, մանավանդ` գյուղական համայնքներից: Ըստ նրա` այդ շրջաններում տղամարդիկ ավելի հակված են ինքնասպանության, քան քան կանայք: Հիմնական դրդապատճառներից նա հիշատակեց սոցիալ – տնտեսական վիճակը, ինչպես նաև բարդ փոխհարաբերություններն և չհասկացված լինելը հասարակության, հասակակիցների կողմից: Բանախոսը հատուկ շեշտեց նաև ոչ պատշաճ ուշադրությունն ընտանիքներում:
Տեսակամրջի մյուս մասնակից` Վ.Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնի մանկական և դեռահասների տարիքի լաբորատորիայի ղեկավար Ելենա Դոզորցևան իր հերթին տեսակետ հայտնեց, որ ապահով ընտանիքներում երեխաների մոտ սուիցիդալ տենդենցներն ավելի շատ են, քան անապահով:
«Միշտ չէ, որ ապահով և բարեկեցիկ ընտանիքն այդպիսին է նաև ներքուստ: Ծնողներն ամբողջ իրենց ուժերը կենտրոնացնում են աշխատանքի վրա և քիչ են շփվում իրենց երեխաների հետ` թողնելով նրանց միայնակ` իրենց խնդիրների հետ: Նման երեխաներն ավելի զգայուն են և էմոցիոնալ, ավելի դժվար են ադապտացվում հասարակության, իրենց հասակակիցների հետ», - ասաց բանախոսը:
Ելենա Դոզորցևայի կարծիքով` Ռուսաստանի դպրոցներում մանկական ինքնասպանությունների կանխարգելման մասնագետները, որոնք կհայտնվեն առաջիկայում, պետք է աշխատեն ոչ միայն երեխաների, այլ` նաև ծնողերերի հետ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն