Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Սթրեսի անառողջ կառավարումը մարդուն մղում է թմրամիջոցների ու ալկոհոլի

Սթրեսի անառողջ կառավարումը մարդուն մղում է թմրամիջոցների ու ալկոհոլի

2020թ.-ին դեպրեսիան լինելու է ամենատարածված հոգեկան խանգարումը: «Հայացք» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ, առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նրա ներկայացմամբ, սթրեսների ժամանակ  մարդու օրգանիզմում մեծ էներգիա է կուտակվում, ինչը ճիշտ օգտագործելու դեպքում, մարդու համար նույնիսկ փրկող նշանակություն կարող է ունենալ: Ըստ նրա, սթրեսների  ավելի շատ հակված են 15-30 տարեկանները, իսկ ֆիզիոլոգիական պատճառներով էլ` 40-50 տարիքային խումբը: Ա. Սողոյանի խոսքերով, երկարատեւ սթրեսը, որը չի  բուժվում, կարող է հանգեցնել մի շարք այլ խանգարումների, ինչպիսիք են սրտանոթային, նյարդային, ստամոքսաաղիքային եւ այլ հիվանդությունները. «Վերջին 20 տարիներին հոգեկան խանգարում ունեցողների նկատմամբ  մարդկանց վերաբերմունքում համեմատական առաջընթաց կա: Մարդիկ արդեն գիտակցում են, որ հոգեկան խանգարումները լրիվ բուժելի են, հատկապես` եթե ժամանակին հայտնաբերվում են եւ կանխարգելվում, ապա շատ հեշտությամբ հիվանդին կարող ենք վերադարձնել հասարակությանը: Եւ եթե հիվանդ հարազատ ունեք, չպետք է ամաչեք ու թաքցնեք»: Ասուլիսին ներկա Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ ասաց, որ դեպրեսիաները առողջ եւ անառողջ կառավարում ունեն, սթրեսի առողջ կառավարումը ենթադրում է, օրինակ` սպորտով զբաղվելը, արվեստի օջախներ հաճախելը, իսկ անառողջ կառավարման դեպքում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հարբելու, թմրամիջոցների հակումներ, շատակերություն: Ըստ Խ. Գասպարյանի. «Հոգեբանը նրա համար է, որ ուղղորդի հիվանդին առողջ կառավարել դեպրեսիան: Մենք օգնում ենք հարմարվել սթրեսին, փոխել իրավիճակը , գտնել նոր ռեսուրսներ սթրեսային վիճակը հաղթահարելու համար, եւ ոչ թե մեկուսանալ ընկերներից, փակվել, բարկության ու բռնության պոռթկումներ դրսեւորել»: Ըստ պարոն Գասպարյանի՝ «Զարմանալի է, որ մեր երկրում հոգեբանությունը չի մտնում բժշկական մասնագիտությունների մեջ, իսկ դրսում ցանկացած պրոֆիլի բուժհաստատություն պարտադիր հոգեբանի ծառայություն ունի»:

Ա. Սողոյանը ներկայացրեց նաեւ վիճակագրություն, որի համաձայն ամբողջ աշխարհում 450 մլն մարդ այս կամ այն հոգեկան խանգարումն ունի, Հայաստանում էլ այս թիվը 50 հազարի է հասնում, սակայն հոգեկան խնդիրներ ունեցողներն իրականում ավելի շատ են. «Կյանքի արագացող տեմպը չի կարող այս կամ այն կերպ չանդրադառնալ մարդկանց վրա: 2020թ.-ին էլ դեպրեսիան լինելու է ամենատարածված խանգարումը եւ հաշմանդամություն առաջացնող պատճառների մեջ ամենավերին սյունակում է լինելու:»

Հեղինակ. Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ