Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ.

 

Աշխարհում առողջապահության ֆինանսավորման մասնավորեցման շուրջ վիճաբանությունները հին պատմություն ունեն և խնդրի լուծման «ոսկե միջին» ճանապարհը գտնելը եթե ոչ անհնարին, ապա դժվարին խնդիր է: Շուկայական տնտեսության պայմաններում առողջապահության բնագավառին քաղաքական մոտեցումը չի կարող լինել նույնը, ինչ այլ բնագավառներին: Ուստի, բնագավառին բնորոշ ստորև շարադրվող առանձնահատկությունները լուրջ ուշադրության են արժանի:

 

Որպեսզի որևէ ապրանք կամ ծառայություն արդյունավետ ձևով մատուցվի շուկայական հարաբերությունների ժամանակ, անհրաժեշտ են տվյալ ապրանքի ստեղծմանն ուղղված առաջարկի և պահանջարկի որոշակի պայմաններ: Կարևոր են հետևյալ երկու պայմանները. առաջին, որպեսզի նախապես լավ տեղեկացված սպառողները ֆինանսական որոշակի հետաքրքրություն ցուցաբերեն հենց այդ ապրանքի և ոչ թե մյուսի նկատմամբ: Երկրորդ, որպեսզի տվյալ ապրանքը կամ ծառայությունը մատուցողները լինեն մրցակցության մեջ, որը նրանց կստիպի առավել արդյունավետ արտադրել: Առողջապահության բնագավառի առանձնահատկությունը հենց այն է, որ այս պայմանները գոյություն չունեն նրանում: Բնագավառն ունի նաև այլ կարևոր առանձնահատկություններ:

 

  1. Անորոշությունը, կապված անձի հիվանդության, ուստի և յուրաքանչյուր անհատի ապագա առողջական վիճակի հետ:
  2. Տեղեկացման անհավասարությունը, որ գոյություն ունի հիվանդ անձի և մասնագետի միջև: Հիվանդն անտեղյակ է իր համար ցանկալի առողջության հասնելու ուղիներին ու միջոցներին, ուստի առողջության նրա պահանջարկը դառնում է ածանցյալ, քանի որ մատուցվելիք ծառայության տիպը որոշում է ծառայություն մատուցողը:
  3. Տնտեսական և սոցիալական անդրադարձումները:

 

Բուժական որոշակի արտադրանքի և ծառայությունների օգտագործման ու առողջության կապն ավելի ու ավելի կախյալ է դառնում բուժող մասնագետի անձնական հատկանիշներից: Այս սկզբունքային տարբերությունը որոշիչ է` հասկանալու համար էկոնոմիկայի տեսության մեջ շուկայական հարաբերություններին բնորոշ տարբերությունը գյուղատնտեսության կամ արտադրության ոլորտի ուղղակի պահանջարկի և առողջապահության կամ սոցիալական ոլորտի ածանցյալ պահանջարկի միջև: Ծառայություն մատուցողների (առաջարկ) ազդեցության ավելի ու ավելի մեծացումը հիվանդի կարիքների որոշման (պահանջարկ) հարցում գնալով առավել քիչ հավանական է դարձնում գների հարմարեցումը հիվանդի օգտին: Թեև հաճախ են խոսում ամեն ինչ շուկայական կարգավորմանը թողնելու անհրաժեշտության մասին, սակայն ես համամիտ եմ այն կարծիքին, ըստ որի առողջապահության բնագավառում կառավարության միջամտությունն անհրաժեշտություն է, քանի որ շուկան չի կարող ապահովել արդարացի ու առողջապահական արդյունավետ սպասարկում: Առողջապահության բնագավառում պետության խնդիրը շուկայական «հավասարակշռության» պայմաններում ստեղծված «անհավասարակշռություններն» ուղղելն է:

 

Վերոհիշյալից բխում է հետևյալ գործոնների և միջոցառումների անհրաժեշտությունը.

 

  1. պետական ապահովագրություն` պաշտպանվելու քիչ կանխատեսելի ծախսերից,
  2. բարձր պրոֆեսիոնալիզմի ապահովում և համապատասխան մասնագիտական մարմինների ստեղծում` չարաշահումներից խուսափելու նպատակով,
  3. միջամտությունների կարգավորվածություն` սոցիալական անդրադարձումները հաշվի առնելու նպատակով,
  4. գների կարգավորում (հարկ եղած դեպքում` ֆիքսում) և ծառայությունների քանակի հսկողություն` պահանջարկի ու առաջարկի միջև գոյություն ունեցող անհավասարակշռությունը շրջանցելու համար:

 

Տարբեր երկրներումայս խնդիրները լուծելուն ուղղված միջոցները բնականաբար զգալիորեն տարբերվում են միմյանցից: Դրանք բացատրվում են երկրի քաղաքական, մշակութային և այլ առանձնահատկություններով, միջոցառումների տնտեսապես արդարացված լինելու նկատմամբ պահանջները ևս իրենց ազդեցությունն ունեն դրանց արդյունավետության վրա:

 

Մասնավորեցումն այս խնդրի լուծման ճանապարհին «100 տոկոսանոց» բարիք չի ապահովում և սա պետք է լրջորեն հաշվի առնել առողջապահության բնագավառում մասնավորեցման որևէ գործընթաց ձեռնարկելուց առաջ: Օրինակ, ԱՄՆ-ը, որի տնտեսական կառույցը նման է Կանադային, առավել մեծ տեղ է հատկացրել մասնավոր սեկտորին: Մինչդեռ հայտնի է, որ բնակչության առողջապահական ապահովվածությամբ և առողջության հիմնական ցուցանիշներով ԱՄՆ-ը զիջում է Կանադային և զարգացած մյուս երկրներին: Պետք է նկատել, որ այն երկրները, որոնց առողջապահական ծախսերի հանրային մասնաբաժինն ավելի մեծ է, առողջապահության բնագավառում ավելի քիչ ընդհանուր ծախսեր են կատարում: Դա է պատճառը, որ նախագահ Բ.Օբաման ջանքեր է գործադրում երկրի առողջապահության բնագավառում բարեփոխումներ իրականացնելու համար: Միաժամանակ ճիշտ է, որ հարուստ մարդկանց կողմից ամերիկյան տիպի առողջապահական համակարգը դիտվում է որպես ավելի նպաստավոր: Մինչդեռ Հայաստանը, ցավոք սրտի, դեռևս «չի փայլում» հարուստ մարդկանց առատությամբ: 

 

Սեփականաշնորհում ասելով հասկացվում է պետության կողմից ֆինանսավորման, սեփականության, կանոնակարգման, ապրանքների և ծառայությունների արտադրության փոխանցումը մասնավոր սեկտորին: Սա մի գործընթաց է, որի միջոցով պետությունն ազատվում է որոշ պարտավորություններից: Հասարակական ծառայությունների տարիֆիկացիան, եկամուտներից կախված ընտրովիությունը, ստացված եկամուտների շահութահարկումը, ապահովագրվող ծառայությունների ցանկի կրճատումը, անվճար ծառայությունների փոխարեն վճարովի ծառայությունների ներմուծումը և այլն, միջոցներ են, որոնք նպաստում են մասնավոր ֆինանսավորման բազմապատկմանը, այսինքն սեփականաշնորհման ձևերից են: 

 

Կառավարության ֆինանսական դժվարությունները, առողջապահական ծառայությունների աճող գները և առկա սոցիալական տեսանելի խնդիրները սրում են սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունները: Շատերի համար սեփականաշնորհումը թվում է այս դժվարությունների հաղթահարման հրաշագործ միջոց: Սակայն համակարգի սեփականաշնորհման շուրջ վիճաբանությունների ժամանակ հաճախ հաշվի չի առնվում այն փաստը, որ պարտավորությունները մնում են նույնը` մասնավոր լինի այն, թե պետական, և որ հաղթահարման ենթակա խնդիրները հավասարապես դժվար են լինելու թե´ մեկի, թե´ մյուսի համար: Ոչինչ չի երաշխավորում, որ ընդհանուր ծախսերը կլինեն ավելի քիչ: Ամերիկյան տվյալները մեզ ստիպում են մտածել հակառակի մասին:

 

Դեպի մասնավոր ֆինանսավորումն աստիճանական «սահումը» հանրային ծախսերի կարգավորման վրա հիմնված համակարգում տանում է դեպի առողջապահական ծառայությունների ընդհանուր ծախսերի ավելացում: Դա բացատրվում է նրանով, որ պետական վճարումն իրականացնող մարմինն այլևս ի վիճակի չի լինի իրականացնել ծախսերի նույն հսկողությունը, քանի որ գումարներն իր բյուջեից չեն դուրս գալու: Համագործակցության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջապահական համակարգում մասնավոր սեկտորի կշռի մեծացմանը զուգահեռ ընդհանուր ծախսերն ավելի անկառավարելի են դարձել: Հանրայինից մասնավորին անցումն, ուրեմն, գների հսկողության հարցի լուծում չէ:

 

Սեփականաշնորհումը նշանակում է, որ առողջապահական խնդիրներ ունեցող անձինք իրենք են ստանձնում ծախսերի ավելի մեծ մասը: Մասնավոր ֆինանսավորումը ֆինանսական բեռը տեղափոխում է առողջապահական խնդիրներ ունեցող մարդկանց ուսերին: Այլ կերպ ասած, սեփականաշնորհումը ելնում է միայն արդյունավետության փաստարկներից, այլ ոչ թե արդարացիության: Երբ միջին աշխատավարձի չափը փոքր է, բնակչությունն ուղղակիորեն ի վիճակի չի լինելու վճարելու բուժհաստատության իրական ծախսերը: Այսինքն, ոչ ճիշտ հաշվարկների դեպքում վտանգի է ենթարկվելու նաև ձեռնարկման տնտեսական արդյունավետությունը պետության համար: Կարծում եմ, որ միայն բնակչության իրական եկամուտի ապահովումը պետք է թույլ տա մտածելու բուժհաստատության իրական ծախսերը նրա կողմից վճարելու մասին: Այլապես դա ոչ միայն տնտեսական աճ չի ապահովի, այլև ինչպես նշել էի քիչ առաջ, տնտեսական լրացուցիչ խնդիրներ կստեղծի: Վերջապես, մասնավորեցումը կհանգեցնի համակարգի գների նկատմամբ հսկողության սահմանափակմանը:

 

Աշխարհում շահույթ ունենալու իրավունքը առողջապահության բնագավառում ավելի ու ավելի պարզորոշ նպատակ է դառնում: Իսկապես, մասնավոր ձեռնարկության համար առողջապահության բնագավառը ոսկու իսկական հանք է` տարեկան 10% կանոնավոր ու շարունակական աճ, ամբողջ բնակչությունն ընդգրկող լայն շուկա, առանց ռիսկի և ճգնաժամերի ոլորտ, որտեղ պետության կողմից ներդրումները երաշխավորված են, բարձր եկամուտներ, որը բխում է առողջապահության առաջնահերթ նշանակությունից, ներդրում կատարողների կողմից մարդասիրական գործ կատարելու խաբուսիկ պատկեր

 

Քաջ հայտնի է, որ հիվանդ ու սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց տնտեսական վիճակը, ընդհանուր առմամբ, վատ է ֆիզիկապես ու մտավորապես առողջ մարդկանց վիճակից: Պատճառայնության ազդակը, սակայն, գործում է նաև հակառակ ուղղությամբ` տնտեսական ծանր վիճակը վատացնում է մարդու առողջությունը: Այս պարզ թվացող կապի կարևորությունը պետք չէ անտեսել: ԱՄՆ-ում, որտեղ մասնավոր սեկտորն առողջապահական ծախսերի հիմնական վճարողն է, առավել հաճախակի (քան Կանադայում ու զարգացած այլ երկրներում) են նկատվում տնտեսական վիճակի վատացման դեպքեր` կապված հիվանդացության կամ սոցիալական խնդիրների հետ: 

 

Քաղաքականությունը, որը ստիպում է հարուստներին ամբողջությամբ կամ մասամբ վճարել բուժօգնության ծախսը, արդարացիության տեսանկյունից հասկանալի է, սակայն ունի որոշ թերություններ: Նախ, հարուստների և միջին կարողության տեր մարդկանց նպատակային խմբերը որոշելու վարչական ծախսերը մեծ գումար են կազմում (մանավանդ Հայաստանում այդ խնդրի լուծումն առավել դժվար է): Երկրորդ, հարուստների և միջին կարողության տեր մարդկանց դուրս մղումը հաճախ հանգեցնում է ծրագրին քաղաքական աջակցության, այսինքն առողջապահական տարբեր ծրագրերի պակասեցմանը, ֆինանսավորման կրճատմանը և ծառայությունների որակի վատացմանը: Մասնավոր ֆինանսավորման համակարգ ունեցող երկրներում դրան կգումարվեն բնակչության բարձր ռիսկի խմբերի համար բարձր գները և ապահովագրության անմատչելիությունը: 

 

Հայտնի ասույթ է, որ ցանկացած երկրի առողջապահական համակարգ ոչ այնքան ֆինանսների կարիք ունի, որքան լավ ղեկավարվելու: Առողջապահության ճիշտ կառավարումը, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը, սոցիալական պայմանների բարելավումը հիվանդության կանխարգելման առավել հուսալի երաշխիք են, քան բուժական ավանդական միջամտության մեթոդները: Կառավարության խնդիրը պետք է լինի այնպես անել, որ առողջապահական ծառայությունների մակարդակը թե´ քանակական, թե´ որակական առումով գոհացնի հնարավորին չափ մեծ թվով մարդկանց` հասարակության բոլոր շերտերում: Առողջապահությունը ձրի հաճույք չպետք է լինի, սակայն այն չպետք է դառնա նաև շուկայական մանրածախ առևտրի առարկա: Կառավարման ապակենտրոնացումը դեմոկրատիայի հիմնական դրական հատկանիշներից է, սակայն առողջապահության բնագավառում այն չպետք է հանգի համակարգի հանրային բնույթի զիջման, լայն, անպլանային կամ կիսապլանային սեփականաշնորհման: 

 

Ապացուցված է, որ եթե կա որևէ նյութի կամ առարկայի անհրաժեշտություն (պահանջարկ), ապա այս կամ այն կերպ ստեղծվում է առաջարկը: Առաջարկները, սակայն, միշտ չէ, որ ձեռնտու են կարիքավորներին: Գործարար առաջարկություն կամ ներդրումային ծրագիր ներկայացնողների շահերը հաճախ ոչ մի ընդհանրություն չունեն հանրային շահերի հետ, իսկ դա առողջապահության հարցում կարող է վտանգավոր զարգացում ստանալ: Առողջապահության բնագավառն անսպառ պահանջարկի աղբյուր է, այնտեղ են ձգտում ամեն կարգի գործարարներ, ուստի պետության ղեկավարող ներկայությունն անհրաժեշտություն է: Կազմակերպական-տնտեսական կառուցվածքների, ինչպես նաև հիմնական արտադրամիջոցների սեփականության ձևերի բազմազանությունը չպետք է տանի դեպի պետության կողմից առողջապահության ֆինանսավորման կրճատման:

Հեղինակ. Հայկ Գրիգորյան ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ