Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Որոշ օնկոլոգիական հիվանդություններ Հայաստանում էլ հնարավոր է լիարժեք բուժել

Որոշ օնկոլոգիական հիվանդություններ Հայաստանում էլ հնարավոր է լիարժեք բուժել

Այսօր մի շարք օնկոլոգիական հիվանդություններ հնարավոր է լիարժեք բուժել, դրան մեծ գումարներ էլ անհրաժեշտ չեն, առայժմ օնկոլոգների եւ կլինիկաների ղեկավարների համագործակցությունն է առաջնային:

 

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

 

Պարոն Նազարեթյանի խոսքերով, այսօր Հայաստանում հնարավոր է կիրառել միջազգային բժշկական պրակտիկայում վաղուց արդեն ընդունված մեթոդը` ցողունային բջիջով աուտոպատվաստումը, որով մեր հիվանդների մեծ մասի կյանքը կարելի է փրկել:

 

Ըստ բժշկի, մեզ մոտ որոշ ուռուցքների բուժման համար նախատեսված քիմիայի դոզան այն ծավալը չէ, ինչ արվում է արտերկրի կլինիկաներում, որտեղ հիվանդները շատ ավելի բարձր դոզաներ են ստանում: Միհրան Նազարեթյանի պատմելով, դրսում բարձր դոզա կարողանում են տալ, քանի որ դրա հետեւանքների դեմ պայքարելու հնարավորություն էլ ունեն: Այսինքն, ինչպես պարոն Նազարեթյանն ասաց. «Եթե մեզ մոտ տան այդ բարձր դոզան,  որը սպանում է ուռուցքը, բարձր դոզայի ժամանակ ընկնում է լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկների քանակը, այդ վիճակից հանելը նշանակում է արյուն եւ անհրաժեշտ բջիջներ ներարկել, որը չի արվում մեզ մոտ: Հայաստանում նախընտրում են ավելի «փափուկ» քիմիաթերապիա, որը լավ ա, բայց լիարժեք արդյունք չի տալիս»: Եվ քանի որ այսօր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» հնարավոր է ստանալ ցողունային բջիջ, ուստի, բժշկի խոսքերով, ընդամենն անհրաժեշտ է օնկոլոգների նախաձեռնությունը՝  աշխատել ռեեստրի հետ. «Պետք է անցնել բարձր դոզաների, սակայն մինչ հիվանդին քիմիաթերապիա անելը, ռեեստրում հիվանդից պետք է վերցնել ցողունային բջիջը, իսկ քիմիաթերապիան ընդունելուց հետո, երբ հիվանդի մոտ լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկներն ընկնեն, արդեն բժշկի ցուցումով, հենց այդ նույն հիվանդի ցողունային բջիջներով նրան աուտոպատվաստում անել: Այս մեթոդով մենք հիվանդի առողջական լավագույն արդյունքին կհասնենք»:

 

Մեր հետ զրույցում պարոն Նազարեթյանն ասաց, համապատասխան բուժհիմնարկների ղեկավարներն ու մասնագետներն անհասկանալի պատճառվ առայժմ չեն շտապում համագործակցել ռեեստրի հետ, մինչդեռ սա առայժմ միակ լավագույն տարբերակն է օգնել հիվանդներին:

 

Իսկ համագործակցելու համար կլինիկաներից պահանջվում է հիվանդի համար մեկուսացված սենյակ, կատարյալ հիգենիկ պայմաններ եւ համապատասխան մասնագետներ: Սակայն կա նաեւ մեկ այլ լուրջ խնդիր, որպեսզի ռեեստրի առաջարկով հիվանդներին հնարավոր լինի իսկապես օգնել. դա ճիշտ` 100%-անոց ախտորոշում կատարելն է:

 

Հեղինակ. Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ