Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ինչքանո՞վ ենք ապահովագրված կեղծ դեղերի գործածությունից

Ինչքանո՞վ ենք ապահովագրված կեղծ դեղերի գործածությունից

Այսօր դեղամիջոցների շուկան համարվում է  ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը և այն սակավաթիվ ասպարեզներից, որոնք գրեթե չեն տուժել ճգնաժամից: Ու քանի որ հետզհետե մեծանում է նաև դեղագործական ընկերությունների մրցունակությունը` թե՛ արտադրման և թե՛ ներկրման տեսանկյունից, առաջանում է դեղամիջոցների անվտանգության ապահովումն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որը, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ ցանկացած դեղ բուժիչ հատկությունների հետ մեկտեղ ունենում է կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են մշտական հսկողություն:

 

Անորակ և անարդյունավետ դեղի կիրառումը կարող է մարդկության զանգվածային ողբերգության պատճառ դառնալ, ինչպիսիք բազմիցս արձանագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Դեղը պետք է  ուղեկցվի հավաստի, ամբողջական և ապացույցների վրա հիմնված տեղեկատվությամբ: Լինելով մեծ եկամուտների աղբյուր` այն միաժամանակ գայթակղիչ է անօրինական շրջանառության և կեղծման ճանապարհով շահույթներ ձեռք բերելու համար:

 

Եվրոպայում արտադրվող և ներկրվող յուրաքանչյուր դեղամիջոց առողջապահական համակարգի ներկայացուցիչների խիստ վերահսկողության տակ է, ինչը արդյունավետության և անվտանգության տեսանկյունից պահանջում է որոշակի չափորոշիչների կիրառում: Եվրախորհուրդն առանձնակի ջանասիրությամբ է զբաղվում դեղորայքային միջոցների վորահսկողության, ինչպես նաև բնակչության առողջության ապահովման խնդիրներով:

 

Ի՞նչ է արվում այս ուղղությամբ մեր երկրում, և ինչ մեխանիզմների միջոցով է  իրականացվում վերահսկողությունը դեղերի շուկայի նկատմամբ: 

 

Կեղծ դեղերի շրջանառության վերահսկման, ոլորտի կարգավորման, առկա բացթողումների վերանայման և փորձի փոխանակման նպատակով Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչությունն արդեն մի քանի տարի մեր երկում կազմակերպում է խորհրդաժողովներ և դասընթացներ: Լայնածավալ աշխատանքների արդյունքում ձևավորվել և 2008 թ. շրջանառության մեջ է դրվել Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի  մասին «Մեդիքրայմ» համաձայնագրի նախագիծը: Այնուհետև հաջորդող տարիների ընթացքում կատարված շտկումների և կատարելագործման արդյունքում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2011թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում մեկնարկել է համաձայնագրի ստորագրումը:

 

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնպես միացավ «Մեդիքրայմ» համաձայնագրին, ըստ որի` արտադրանքը համարվում է կեղծ, եթե կանխամտածված և խաբեությամբ ներկայացված են իսկության, ծագման և բաշխման վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ: Համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, տարածվում է  դեղերի և բժշկական արտադրանքի վրա և սահմանում է քրեական պատասխանատվություն այդ արտադրանքի և դրան վերաբերող փաստաթղթերի ամեն տեսակ կեղծումների համար: Այն ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ, այլև ոչ անդամ երկրների համար ապահովում է  միջգերատեսչական համագործակցություն  դեղերի ոլորտը կարգավորող կառույցի, ոստիկանության և մաքսային մարմինների միջև: Համաձայնագրում հստակ ընդգծված է այս երևույթի կանխարգելման համար դեղային օրենսդրության, դեղերի որակի անվտանգության, արդյունավետության և բաշխման վերահսկողության չափորոշիչների ներդրումը:

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ դեղերի շրջանառության վերահսկման ոլորտը մեր երկրում առաջնահերթություն է: Նա նկատեց, որ  արդեն 20 տարի է, ինչ դեղերի արտադրությունը ազատականացվել է, սակայն այս ոլորտը պատշաճ մակարդակով չի կարգավորվել, անելիքներ  դեռևս շատ կան: «Այսօր Հայաստանում դեղերի շրջանառության առումով ունենք լուրջ խնդիրներ` կապված դեղերի գրանցման մեխանիզմների, դեղագործական ընկերությունների, դեղատների գործունեության, դեղերի բացթողման գործընթացների և կանոնակարգերի, ինչպես նաև դրանց օգտագործման հետ: Կեղծ դեղերի առկայությունը մեզ համար լուրջ վտանգ ներկայացնող խնդիրներից է, որոնց վերջնական լուծման համար կառավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Դեղերի մասին նոր օրենքը կներկայացվի կառավարությանը, որի շնորհիվ հնարավոր  կլինի կարգավորել ոլորտում առկա խնդիրները: Նոր օրենքը փակում է այն դաշտը, որը բաց էր մնացել նախորդ օրենքի ընդունումից հետո»,- նշեց փոխնախարարը:

 

Օրենքի ընդունումից հետո` մինչ դրա շրջանառումը, պետք է ընդունվեն ավելի քան  40 կարգավորիչ փաստաթղթեր, ինչի շնորհիվ լիարժեք կկարգավորվի դեղերի շրջանառության ոլորտը:

 

Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչության կեղծման դեմ պայքարի հարցերով  պատասխանատու Սաբինա Վալսերը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի համար սա առաջին լուրջ քայլն է ոլորտի վերահսկման արդյունավետության բարձրացման տեսանկյունից. «Այն երկիրը, որն արդեն հայտնաբերել է կեղծված դեղամիջոցներ, արդեն իսկ ճիշտ քայլեր է ձեռնարկում վնասի չափերը գնահատելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ: Աշխատանքերն առավել արդյունավետ դարձնելու, իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու, գործնական օժանդակություն ցուցաբերելու համար այսօր համագործակցում ենք նաև Հայաստանի հետ, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ դեղերի կեղծ և ապօրինի շրջանառության երևույթներից»:

 

Եթե ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում 25-30 տոկոսի են հասնում կեղծ դեղերի շրջանառության ծավալները, ապա ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի տեղեկացմամբ` Հայաստանում այդ շրջանառությունը  փոքր չափերի է հասնում` կազմելով մոտավորապես 5 տոկոս: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում կեղծ դեղամիջոցներ գրեթե չեն հայտնաբերվել:

 

 Ինչու՞ է Հայաստանում փոքր տոկոս կազմում կեղծ դեղերի շրջանառությունը:

 

Հակոբ Թոփչյանը դա վերագրում է ոլորտի կարգավորման արդյունավետությանը: Ըստ նրա` վերահսկողությունը սկսվում է  անմիջապես մաքսային գոտիներից, որի միջոցով սահմանափակվում է կեղծ  դեղերի մուտքը ՀՀ, որովհետև կատարվում է  դեղի նմուշառում, լաբորատոր փորձաքննություն: «Կարող եմ հավաստիացնել մեր ազգաբնակչությանը, որ այսօր մեր կողմից չեն հայտնաբերվել կեղծ դեղամիջոցներ: Նախագահի վերջին հանձնարարականներին բավական մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում բոլոր կառույցները: Այդ հանձնարարականներից մեկն էլ վերաբերում է առողջապահության տեսչության ստեղծմանը, որի հիմնական գործառույթներից մեկն է լինելու դեղատնային ցանցում դեղերի իսկության և համապատասխանատվության ստուգումը, ինչի շնորհիվ կսահմանափակվի կեղծ դեղերի տարածումը»,- վստահեցրեց ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

 

Նշենք, որ Հայաստանում 5 տոկոսի շրջանառությունը դեռ հաստատված թիվ չէ, քանի որ շատ գործընթացներ իրականում ստվերում են մնում` այդպես էլ չբացահայտվելով:     

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ