Հրատապ թեմա Հայաստանում
2013-ին անվճար դեղերի ավելի մեծ ապահովվածություն կլինի. Հավատացնում են նախարարությունից

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին և դրանց լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներին։
«Այս ծրագրերի մի զգալի մասն ուղղված է մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ էլ պետք է լուծվեն ողջ հանրապետության մասշտաբով։ 2013-ին ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի և մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երևույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է նախարար Դումանյանը։
Այնուհետև ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի համաճարակային իրավիճակը։ Նախարարը հորդորել է խուճապի չմատնվել, բայց և չհանգստանալ, մարզերում ևս ամենօրյա աշխատանք տանել` առավել ուշադիր գտնվելով խոցելի խմբերի նկատմամբ։
Անդրադառնալով դեղապահովման գործընթացին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով (լոտով) հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը ևս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին` տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար։ Նախարարը համապատասխան ստորաբաժիններին խստորեն հանձնարարել է բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի 2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար մրցույթը հայտարարել և կազմակերպել մարտին, որպեսզի բաշխման ընդհատումներ չլինեն։ Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել է տեղերում հետևել ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերը շահառուներին ժամանակին հասցնելու, այնպես էլ մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ընթացքը, մարզերում կարդրային ապահովվածության վիճակը և այլ հարցեր։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն