Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ. ապացուցողական բժշկության սկզբունքները հետևողականորեն առաջ մղելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ. ապացուցողական բժշկության սկզբունքները հետևողականորեն առաջ մղելու վերաբերյալ

Մենք, 2012թ. հոկտեմբերի 18-20 Երևանում կայացած «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում՝ հորինվածք թե՞ իրականություն» միջազգային գիտաժողովի մասնակիցները՝ գիտակցելով մեծ թվով կարիքավորներին բժշկական օգնության որակի և գնի հավասարակշռության ապահովման դարավոր խնդրի սոցիալական նշանակությունը, հաշվի առնելով, որ «ապացուցողական բժշկությունը» (ԱԲ) դարձել է ժամանակակից բժշկության պարադիգմ, որի համաձայն կառուցվում են առողջապահության համակարգերը և անհատական բժշկական գործունեությունը, նկատի ունենալով, որ ԱԲ-ի հիմքում ընկած գիտական սկզբունքները բխում են «կլինիկական համաճարակաբանություն» (ԿՀ) գիտելիքների բնագավառից, համարելով, որ ԱԲ-ն հանդիսանում է բժշկության գործունեության մեջ ԿՀ մեթոդաբանության կիրառման գործիք, համոզված լինելով, որ ԱԲ տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշել առողջապահության ցանկացած ազգային համակարգի գերակայությունների առաջնահերթությունը, ինչպեսնաև ապահովում են հիվանդների վարման Ազգային գործելակարգերի մշակումը, ինչպես նաև հաշվի առնելով բժշկական հանրության հայտնի պահպանողականությունը և ԱԲ գաղափարների հանդեպ բժշկական հասարակության իշխող շրջանակների, արդյունաբերական ու պետական բյուրոկրատիայի և շարքային բժիշկների մի մասի կողմից պասիվ և ակտիվ դիմադրության տարբեր ձևերի առկայությունը, ընդունելով գործնական առողջապահության մեջ ԱԲ-ի ներդրման հետ կապված հարցերի շուրջ հասարակական քննարկումների կարևորությունը, ընդգծելով նշված խնդիրների վերաբերյալ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, համարելով, որ Հռչակագրում ներկայացված դրույթները կարևոր են ոչ միայն Հայաստանի բժշկական հանրության, այլև ԱՊՀ-ն բոլոր երկրների համար, եկանք համաձայնության և հայտարարում ենք հետևյալը

1. Կլինիկական որոշումներն ընդունելու ժամանակակից մոդելի համաձայն բժիշկի իրավասությունը որոշվում է ոչ միայն հիվանդությունների զարգացման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների ու կլինիկական փորձի առկայությամբ, այլ նաև գրախոսվող բժշկական ամսագրերում հրապարակված տեղեկատվությունը գնահատելու և գործնականորեն օգտագործելու հմտությամբ ու կարողությամբ: Վերջինս անհնար է առանց ԿՀ հիմունքների իմացության, որի բացակայության դեպքում բժիշկը իրազեկ չէ որակյալ տեղեկատվական հոսքերից, որոնք պետք է հանդիսանան նրա մասնագիտական գիտելիքների հիմքը:


2. Այն երկիրնեը, որտեղ դեռևս 15-20 տարի առաջ ԿՀ ուսուցանումը դարձել է բժշկական կրթության պարտադիր բաղադրիչ, հասել են առավելագույն հաջողությունների առողջապահության համակարգերի արդիականացման, ինչպես նաև կադրային բժշկական և հետազոտական ներուժի զարգացման հարցում: Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում ԱԲ առաջընթացն իրականացվում է պետական քաղաքականության մակարդակով և ամրագրվում է ինստիտուցիոնալ համակարգերի, մասնավորապես մասնագիտացված ազգային գործակալությունների ստեղծման միջոցով: Այդպիսի գործակալություններն, ինչպիսիք են օրինակ՝ NICE (Մեծ Բրիտանիա), AHRQ (ԱՄՆ), SBU (Շվեդիա) ունեն խնդիրների ցանկ, որը ներառում է առողջապահության ոլորտում կառավարության կողմից որոշումներ կայացնելու անհրաժեշտ տեղեկատվության պատրաստումը (օրինակ, անվճար տրամադրվող դեղերի և բժշկական այլ միջամտությունների ցանկի պատրաստում), կլինիկական ուղեցույցների մշակումը, հետազոտությունների առաջնահերթության սահմանումը, ԱԲ առաջընթացում առանցքային դեր ունեցող ոչ պետական կազմակերպությունների աջակցումը (օրինակ, Կոկրենյան համագործակցություն – The Cochrane Collaboration):


3. Նախկին ԽՍՀՄ երկրներում ԱԲ գաղափարների ներթափանցումն սկսվեց 10-15 տարի առաջ, սակայն ԱԲ-ի գործնական ներդրումը մինչ այսօր կրում է մասնահատված բնույթ, քանի որ հիմնվում է առանձին բժիշկների նախաձեռնության վրա և ինստիտուցիոնալ ձևով ամրագրված չէ: ԿՀ-ն այդպես էլ չդարձել բժիշկների և առողջապահության կազմակերպիչների պատրաստման պարտադիր առարկա: Այդ իսկ պատճառով առողջապահության ազգային համակարգերի սահմանափակ միջոցները ծախսվում են ոչ նպատակահարմար՝ առանց հաշվի առնելու բժշկական միջոցառումների արդյունավետության և անվտանգության գիտական ապացույցները:


4. Տեղեկատվական գրագիտության ցածր մակարդակը ստեղծում է նախադրյալներ բժշկական հանրության շրջանում անիրազեկության և խաբեբայության երևույթների ծախկման, ինչպես նաև առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում շահերի բախման առաջացման համար: Անիրազեկության բնորոշ օրինակ է՝ անհրաժեշտ կլինիկական գիտելիքների փոխարինումը դեղեր և բժշկական այլ ապրանք արտադրողների գովազդային տեղեկատվությամբ: Խաբեբայության բնորոշ օրինակ է՝ դեղերի և միջամտությունների նշանակումը, որոնց համար բժիշկը վարձատրվում է դեղեր և այլ բժշկական ապրանք արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Պաշտոնյայի անիրազեկությունը դրսևորվում է «թափանցիկ» ընթացակարգերի և որակյալ գիտական տվյալների վերլուծության հիման վրա հրահանգների և հանձնարարականների պատրասման գործընթացի անկարողության մեջ: Բժշկի անիրազեկությունը դրսևորվում է՝ ըստ արդյունավետություն/անվտանգություն չափանիշների չապացուցված և/կամ վտանգավոր միջամտությունների նշանակման մեջ: Հետազոտողի անիրազեկությունը դրսևորվում է վերոհիշյալի կեղծ գիտական հիմնավորման մեջ:


5. ԱՊՀ երկրներում կլինիկական հետազոտությունների որակն ակնհայտորեն բնորոշվում է ազգային բժշկական ամսագրերում գիտական հրապարակումների մակարդակով: Այդ ամսագրերում կոպտորեն խախտվում են հեղինակային իրավունքի նորմերը, չեն բացահայտվում շահերի բախումները, հրապարակումներում ներկայացվում են հետազոտությունների նպատակներին անհամապատասխան դիզայն, չափազանց ցածր է հետազոտությունների արդյունքների վիճակագրական վերլության որակը, ծաղկում են գրագողությունը և տվյալների կեղծարարությունը: Վերոնշյալը լիովին հատկանշական է կլինիկական հետազոտությունների տվյալների հիման վրա պաշտպանվող ատենախոսություններին:


Ներկայացված հիմնախնդիրները կրում են ինստիտուցիոնալ բնույթ և առանց դրանց առաջնահերթ լուծման առողջապահության ազգային համակարգերի հրահանգային արդիականացման բոլոր փորձերը կլինեն ապարդյուն: Ելնելով վերը շարադրվածից, գիտաժողովի մասնակիցները Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների առողջապահության համակարգերի զարգացումը խրախուսելու համար նպատակարմար են գտնում հետևյալ առավել կարևոր ցուցումները.


1. Ներառել «Կլինիկական համաճարակաբանություն» առարկան բժիշկների և առողջապահության կազմակերպիչների դիպլոմային և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրերում:


2. Ներառել կլինիկական համաճարակաբանության և կենսավիճակագրության դասավանդումը բժշկական մասնագիտությունների գծով ասպիրանտների և դոկտորանտների պատրաստման ծրագրերում: Ընդ որում պետք է առաջնահերթ համարել ատենախոսությունների ղեկավարների ուսուցանումը՝ «ուսուցանել ուսուցանողներին»:


3. Ներդնել կլինիկական համաճարակաբանություն և կենսավիճակագրություն դասավանդող մասնագետների հավաստագրման համակարգը: Ռուսաստանի ապացուցողական բժշկության միությունը պատրաստ է հանդես գալ հավաստագրման ընթացակարգերի, ուսումնական դասընթացների և հեռահար ուսուցման մոդուլների մշակման նախաձեռնությամբ:


4. Բժշկական համալսարաններին և գիտահետազոտական ինստիտուտներին՝ապահովել անցկացվող գիտական հետազոտությունների վիճակագրական աջակցություն՝ իրենց կառուցվածքում կենսավիճակագրության լաբորատորիաների ստեղծման միջոցով:


5. Համապատասխանեցնել բժշկական ամսագրերի հրատարակչական գործունեությունը ժամանակակից միջազգային չափորոշիչներին (Uniform Requirements for Manuscripts Submitted to Biomedical Journals): Մասնավորապես՝

 

  • ներգրավել ամսագրերի խմբագրական խորհուրդների կամ գրախոսների կազմում կենսավիճակագրության մասնագետներին,
  • հրապարակման կանոններում ներառել շահերի բախումների բացահայտման պահանջները,
  • պարտավորեցնել հեղինակներին գրանցելու կլինիկական փորձարկումների անցկացման արձանագրությունները միջազգային գրանցամատյաններում:

6. Առողջապահության ղեկավար մարմիններին և բժշկական մասնագիտական միություններին՝ կլինիկական ուղեցույցների գործելակարգերի և չափորոշիչների մշակման գործընթացի մեջ ներգրավել կլինիկական համաճարակաբանության և ապացուցողական բժշկության բնագավառների փորձագետներին:


7. Առողջապահության ղեկավար մարմիններին՝ առողջապահական ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ վարչական որոշումներ կայացնելիս ուղղորդվել այդ ծրագրերի արդյունավետության, անվտանգության և տնտեսագիտական մատչելիության վերաբերյալ համակարգված ամփոփ տեսությունների տվյալներով:


8. Առողջապահության համակարգի բուժական և կրթական հաստատություններում բուժաշխատողների և հիվանդների համար ապահովել որակյալ տեղեկատվության հասանելիությունը: Համապատասխան կլինիկական որոշում կայացնելու համար բժիշկներին պետք է աշխատանքային տեղերում մատչելի լինեն բարձրորակ տեղեկավության ժամանակակից աղբյուրներ՝ մասնագիտական հանդեսներ, Clinical Evidence, Cochrane library, կլինիկական որոշում կայացնելու աջակցման համակարգեր:


9. Կլինիկական համաճարակաբանության և ապացուցողական բժշկության գաղափարները, սկզբունքները և մեթոդաբանությունը առաջ մղելու, ինչպես նաև համակարգված ամփոփ տեսությունների ու գերվերլուծությունների մշակման և կազման նպատակով երաշխավորել Հայաստանում և այլ երկրներում Կոկրենյան համագործակցության տարածքային բաժանմունքների ստեղծումը:

Հռչակագրի տեքստը շարադրված է հայերեն, ռուսերեն և անգլերեն: Բոլոր տարբերակները հավասարազոր են: Հռչակագրի տեքստը ուղարկված է նախկին ՍՍՀՄ երկրների Առողջապահության նախարարներին, Կոկրենյան համագործակցության ղեկավարությանը, Բժշկական հանդեսների խմբագրերի համաշխարհային միության ղեկավարությանը, Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությանը: Հռչակագրի տեքստը տեղադրված է Հայաստանի Հանրապետություան Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանի (http://www.medlib.am), Ռուսաստանի դաշնության Ապացուցողական բժշկության մասնագետների միության (http://www.osdm.org), «Բիոմետրիկա» հանդեսի (http://www.biometrica.tomsk.ru) ինտերնետային կայքերում: Հռչակագրի տեքստը բաց է ստորագրման համար բոլոր շահագրգիռ կողմերի կողմից: Դիմել հետևյալ հասցեով՝ 0051, Հայաստանի Հանրապետություն, Երևան, Կոմիտասի փող. 49/4, Առողջապայության ազգային ինստիտուտ, Ռուբեն Հովհաննեսյան, еmail: [email protected]; [email protected]:


Գիտաժողովի մասնակիցներ և սույն հռչակագրի կազմողներ

՝

Սավելի Բաշչինսկի
Ապացուցողական բժշկության մասնագետների միության փոխնախագահ
«МЕДИАСФЕРА» հրատարակչության գլխավոր պրոդյուսեր (Ռուսաստան)

Անատոլի Զիլբեր, բ.գ.դ., պրոֆեսոր
կրիտիկական և ռեսպիրատոր բժշկության ամբիոնի վարիչ
Պետրոզավոդսկի համալսարան (Ռուսաստան)

Նիկիտա Զորին բ.գ.թ., դոցենտ
ապացուցողական բժշկության դասընթացի վարիչ
Բժշկական օգտագործման միջոցների փորձագիտական կենտրոն (Ռուսաստան)

Էսթեր վան Զուրեն բժշկության դոկտոր
Կոկրենյան համագործակցության մաշկաբանության խմբի խմբագիր (Նիդերլանդներ)

Վասիլի Լեոնով  տ.գ.թ., դոցենտ
«БИОМЕТРИКА» հանդեսի գլխավոր խմբագիր
«БИОСТАТИСТИКА» կենտրոնի ղեկավար (Ռուսաստան)

Տատյանա Կլիմովա բ.գ.թ.
Մ.Կ.Ամմոսովի անվ. Հյուսիսարևելյան համալսարանի բժշկական հետազոտությունների որակի
վերահսկման լաբորատորիայի վարիչ (Ռուսաստան)

Ռուբեն Հովհաննեսյան բ.գ.դ., պրոֆեսոր
կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
Առողջապահության ազգային ինստիտուտ (Հայաստան)

Ելենա Նովիչկովա ապացուցողական բժշկության կենտրոնի տնօրեն
ընտանեկան բժշկության ամբիոն
Ի.Մ.Սեչենովի անվ. Մոսկվայի առաջին բժշկական համալսարան (Ռուսաստան)

Վասիլի Վլասով բ.գ.դ., պրոֆեսոր
Ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ (Ռուսաստան)

Կոնստանտին Վորոբյով բ.գ.դ.
Բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի
և անհետաձգելի վիճակների ամբիոնի պրոֆեսոր (Ուկրաինա)

Զբիշ Ֆեդորովիչ բժշկության դոկտոր, պրոֆեսոր
Մեծ Բրիտանիայի Կոկրենյան կենտրոնի Բահրեյնի բաժանմունքի տնօրեն (Բահրեյն)

Երևան, 20 հոկտեմբերի 2012թ.

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ezhikezhik.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ