Հրատապ թեմա Հայաստանում
Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել

Այսօր՝ մարտի 26-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկություններ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկում-ասուլիս, որին մասնակցել են «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը եւ «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:
Բանախոսները հիմնականում նշել են, որ թեեւ Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, օրենսդրական դաշտում պաշտպանված են նրանց իրավունքները, սակայն օրենքները հիմնականում դեռ թղթի վրա են եւ բազում հիմնախնդիրների պատճառ Երեւանում ապրող հաշմանդամություն ունեցող մոտ 60 հազար մարդ ազատորեն չի կարող տեղաշարժվել:
Արմեն Ալավերդյանը ներկայացրել է փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից առաջ իրականացրած դիտարկման արդյունքները, ըստ որոնց Երեւանի բոլոր ընտրատեղամասերից թեքահարթակով ապահովված էր միայն 31 (6%) եւ դրանք լիովին մատչելի էին, իսկ 44-ը (9%)՝ մասամբ մատչելի:
«Իրականում սա բավական փոքր տոկոս է եւ քաղաքապետարան ներկայացրել ենք մեր առաջարկները (ընտրատեղամասերը հարմարավետ դարձնելու վերաբերյալ) կարծում ենք, որ մինչ Երեւանի ավագանու ընտրությունները այդ փոփոխություններն իրականացնելը լիովին հնարավոր է»,- ասել է Արմեն Ալավերդյանը:
«Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը շեշտել է, որ դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է տեսողական խնդիրներ ունեցողների ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը՝ տեղադրելով բրալյան համակարգով ստվարաթղթե կաղապարներ եւ խոշորացույցեր, որոնք, ըստ Աբգարյանի, լայնորեն կիրառվել են. «Ինքս օգտվել եմ այդ կաղապարից, ինքնուրույն քվեարկել եւ պահպանել գաղտնիությունը»,- ասել է նա:
«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հավաստմամբ վերջին մի քանի տարիներին պետական այրերի հետ հանդիպումներն ու համագործակցությունն առավել արդյունավետ են դարձել, բայց հիմնականում դրանք կրում են ֆորմալ բնույթ:
«Երբ հաշմանդամություն չունեցող մարդիկ են որոշումներ կայացնում, ապա հակված են մոռանալու դրանց մասին, իսկ մեր երկրում հիմնականում նրանք են որոշումներ կայացնում,-ասել է բանախոսը` հավելելով, որ եթե քաղաքապետարանում լիներ հաշմանդամություն ունեցող աշխատող, ապա նա ամեն օր կհիշեցներ, որ Երեւանում որեւէ տրանսպորտ հարմարեցված չէ եւ այլն:
«Մենք ամեն անգամ լավ խոստումներ ենք լսում, բայց գտնվում են տարբերակներ դրանք շրջանցելու», - դժգոհել է Արման Մուշեղյանը` փաստելով, որ մեկ տարի առաջ, երբ Երեւան էին ներկրվում նոր ավտոբուսները, խոստումներ էին հնչել դրանք հարմարեցնելու կամ ներկրելու արդեն իսկ հաշմանդամների համար նախատեսված հարմարություններով ավտոբուսներ. «սակայն դա տարբեր պատճառաբանություններով կրկին չարվեց»:
Բանախոսները քննարկման ավարտին հույս են հայտնել, որ Երեւան քաղաքի նոր ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել սերտ` նպաստելով հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն