Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրեց կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։
Այնուհետև կոլեգիան քննարկեց հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու հոգեկան առողջության պահպանման և բարելավման հայեցակարգը։
Ներկայացնելով այս ծառայության կառուցվածքն ու հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը շեշտեց, որ հոգեբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը մեր երկրում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Բանախոսն անդրադարձավ վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքներին, ներկայացրեց խնդիրներն ու անելիքները:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները: Նշվեց, որ հայեցակարգի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ Ժոլթ Բուգարզկին:
Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն ու հրավիրվածներն ընդգծեցին խնդրի արդիականությունը:
Կարևորվեց, որ հարցին համակողմանի մոտեցում է ցուցաբերվել և ռազմավարության մեջ ընդգրկվել են տարբեր ոլորտների մասնագիտական տեսակետները:
Նախարար Դումանյանը հավանության արժանացրեց խնամքի գործառույթներն ընտանիքի կամ հարազատների վրա դնելու գաղափարը` ընդգծելով այդ հիվանդների համար ընտանեկան մթնոլորտի կարևորությունը: Միաժամանակ առաջարկեց մշակել հստակ չափորոշիչներ, որոնցով կտարանջատվեն խնամքի կարիք ունեցողները:
Քննարկվեցին նաև ոլորտը բժշկական կադրերով ապահովելու, նրանց վերապատրաստելու, ինչպես նաև կլինիկական հոգեբաններ պատրաստելու և այլ հարցեր:
«Այս քննարկումները վկայում են, որ հոգեբուժական ծառայության բարելավման ռազմավարության մշակումը, իրոք, կարևոր և արդիական է: Լուրջ անելիքներ ունենք նյութատեխնիկական, շենքային, կադրային, ֆինանսական և այլ ուղղություններով: Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը և մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածելու ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր ևս ունենք: Պետք է վերանայել հոգեբուժության կառավարման ներկայիս համակարգը: Աշխատանքներ ենք տանում, որ դեղերի գնումների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին 100 տոկոսի մոտեցնենք հոգեմետ դեղերի տրամադրումը: Լուրջ անելիքներ կան դատահոգեբուժական փորձաքննությունների ասպարեզում», -ամփոփելով նիստը ասաց Դերենիկ Դումանյանը:
Նախարարը հանձնարարեց, որ կոլեգիայի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն առաջարկներ ներկայացնեն քննարկված հարցի առթիվ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն