Հրատապ թեմա Հայաստանում
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը
Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են:
Այս առնչությամբ հանրապետության Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնի հանդիսասրահում կազմակերպվել էր մամլո ասուլիս և աշխատաժողով, որին մասնակցում էին առողջապահության բնագավառի փորձագետներ ԱՊՀ երկրներից, փորձագետ-խորհրդականներ Եվրամիության մի քանի երկրներից, Աժ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացելով աշխատաժողովը, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Կոլպակովան, ողջունելով մասնակիցներին, ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներին, փորձագետներին, գտավ, որ նմանատիպ միջոցառումը ճիշտ ժամանակին է, քանի որ Հայաստանն էլ այն 75 ամենապրեատիտ երկրներից մեկն է, որին ԱՀԿ-ն մշտապես պահում է ուշադրության կենտրոնում:
Նա նշեց, որ եվրոպական տարածաշրջանի 53 երկիր արձանագրել է մայրական մահացության կրճատման զգալի առաջընթաց. միջին ցուցանիշը 2010 թ. կազմել է 20` 100 հազար կենդանածնի հաշվով, այն դեպքում, երբ այս ցուցանիշը Հայաստանում 10-ով ավելի է, չնայած պետք է փաստել, որ նեոնատալ մահացության հիմնական պատճառներն են վաղաժամ ծնունդները, նորածնի ցածր քաշը, բնածին արատները, ծննդյան վնասվածքները և նեոնատալ վարակները:
Տատյանա Կոլպակովան համոզմունք հայտնեց, որ մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատման գրավականն առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարձր որակն է:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի և գերատեսչության անունից ողջունեց և շոնրհակալություն հայտնեց ժամանած միջազգային փորձագետներին, խորհրդատուներին Հայաստանում անցկացրած անաչառ հետազոտությունների առիթով և կարևորեց հրապարակվելիք արդյունքները ճշգրտորեն ներկայացնելու անհրաժեշտությունը, արդյունքներ, որ բնագավառի հետագա աշխատանքների և ծրագրերի իրականացման յուրօրինակ խթանիչներ կարող են դառնալ, հնարավորություն կընձեռեն ճշգրտելու մեր հետագա անելիքները, միաժամանակ, նա շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ին` ցուցաբերած ուշադրության համար:
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գունտա Լազդանեն ներկայացրեց մայրական և նորածնային առողջության պահպանման իրավիճակը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` ավելորդ չհամարելով վկայակոչելու Հազարամյակի զարգացման նպատակները.«2015 թվականին 1990 թվականի համեմատ երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը»:
«Առանց մոր առողջության բարելավման, անհնար է խոսել նորածնի կատարյալ առողջության մասին»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Հայաստանում առողջապահական համակարգի բարեփոխումների և մայրական ու նորածնային առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավման հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նա ներկայացրեց 1987-2012թթ. մանկական մահացության միտումները, նույն ժամանակահատվածի մայրական մահացության ցուցանիշները, մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը, բարեփոխումների իրականացման ռազմավարությունը, միջազգային համագործակցությամբ իրականացվող ազգային ծրագրերը 1993-2007թթ., մանկական մահացության պատճառական և տարիքային կառուցվածքը, հազարամյակի զարգացման ազգային նպատակները, մանկական հիվանդանոցային ծառայությունների ֆինանսական մատչելիության բարելավման հիմնահարցերը, ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ներդրման հանրային իրազեկման ծրագիրը:
Նա մասնավորապես փաստեց, որ անցած տասը տարիների ընթացքում, հանաձայն հետազոտության արդյունքների, նորածնային մահացության ցուցանիշները հազար կենդանածնի հաշվով 2006-2010 թվականների ընթացքում 24-ից նվազել է 13 մահվան ցուցանիշի: Նմանատիպ անկում նկատվում է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում (1000 կենդանածնի հաշվարկով 27-ից` 16 մահ):
Զեկուցման վերջում բանախոսը խոսեց հետագա քաղաքականության առանձնահատկությունների շուրջը` ընդգծելով, որ բնակչության համար մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների մատչելիության ապահովման հարցն առաջիկայում կշարունակի մնալ Առողջապահության նախարարության գերակայությունների շարքում:
Նախարարությունը կձեռնարկի միջոցառումներ մոր և մանկան ոլորտում նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողությունների պահպանման և հետագա զարգացումների ապահովման ուղղությամբ:
Ռեսուրսների հավաքագրման ներկայիս դժվարությունների պայմաններում Առողջապահության նախարարությունն այս ոլորտում հատուկ կարևորում է արդյունավետ միջգերատեսչական և արդյունավետ միջազգային համագործակցությունը:
Աշխատաժողովի ընթացքում Գունտա Լազդանեն ներկայացրեց ՌԴ կառավարության կողմից օժանդակվող «Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման արդյունքում մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագիրը, ԱՀԿ ազգային փորձագետ և խորհրդատու Օլեգ Շվաբսկին` որակի բարելավման միջոցով մայրական առողջության պահպանման բարելավման հիմնական արդյունքները:
Կազմակերպվեց լիագումար քննարկում «ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային գործընկերների օգնությունը Հայաստանում հղիներին, մայրերին և երեխաներին ցուցաբերվող բուժօգնության և սպասարկման բարելավման գործում» լիագումար քննարկումը:
Ըստ էության, լրագրողների հարցերին պատասխաններից շատերը պարունակում էին զեկուցումներ, իսկ մնացած հարցերին պատասխանեցին միջազգային փորձագետները, ՀՀ ԱՆ ոլորտի ներկայացուցիչները` բերելով վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում նախածնային և ծննդյան բուժօգնության և սպասարկման մակարդակը բարձր է:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն