Հրատապ թեմա Հայաստանում
ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է

Ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես քիմիական անվտանգոթյան օր: 1974թ. այդ օրը Նովոչեբոկսարսկի քիմիական զենքի գործարանում հսկայական հրդեհ է սկսվում զենքի նոր խմբաքանակի արտադրման ժամանակ: Այրվում են ավիացիոն ռումբեր` լցոնած թունավոր գազերով: Այս դեպքից հետո մարդկանց և հասարակական կազմակերպությունների ուշադրությունը սևեռվում է շրջակա միջավայրի քիմիական անվտանգությունն ապահովելու բարդ, բայց և անխուսափելի խնդրի վրա: Բազմաթիվ կենսաբաններ, էկոլոգներ, հասարակական կազմակերպություններ ապրիլի 28-ին մի շարք էկոլոգիական ակցիաներ են կազմակերպում, որպեսզի հասարակությունը ևս տեղյակ լինի անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքի մասին: Ռուսաստանում շրջակա միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորվում է ՌԴ սահմանադրությամբ:
Թե ինչպես է այս հարցը կարգավորվում Հայաստանում, ինչ ծրագրեր են իրականացվում և ինչպես է ապահովվում անվտանգ միջավայրում ապրելու մարդու իրավունքը, փորձեցինք պարզել Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանի հետ:
– Տիկին Սիմոնյան, անվտանգ շրջակա միջավայրում մարդկանց ապրելու իրավունքը երաշխավորվա՞ծ է Հայկական Սահմանադրությամբ, ինչպե՞ս:
– Կան օրենսդրական մի շարք նորմեր, որոնք նախատեսված են մարդու առողջության պահպանման համար: Դրանք կարգավորում են այն հարցը, թե ինչ պայմաններ է պետք ստեղծել, որպեսզի արտաքին միջավայրը, տարբեր ազդակներ չկարողանան ազդել մարդու առողջության վրա: Դրա հիման վրա ենթաօրենսդրական տարբեր փաստաթղթեր են ընդունված: Առհասարակ, մեր հանրապետությունում շատ են փաստաթղթերը, որոնք նվիրված են մարդու առողջության պահպանմանը շրջակա միջավայրի տարբեր ազդակներից: Մեր կազմակերպությունը ավելի քան 13 տարի աշխատում է այս բնագավառում: Հիմնականում մեզ մոտ ընդգրկված են բժիշկներ, էկոլոգներ, սանիտարական բժիշկներ: Մենք աշխատում ենք ազդել թե´ կառավարության, թե´ անմիջական աշխատանքի միջոցով, որպեսզի կարողանանք պահպանել մարդու առողջությունը միջավայրի թունավոր նյութերի ազդեցությունից:
– Ինչպիսի՞ն է այսօր միջավայրի, առանձին տարածքների, սննդամթերքի քիմիական աղտոտման իրավիճակը, ի՞նչ կառույցներ են զբաղվում այդ խնդիրներով:
– Երկար ժամանակ մենք ուսումնասիրել ենք քիմիական նյութերի պարունակությունը սննդամթերքում, հիմնականում թունաքիմիկատների պարունակությամբ սննդամթերքի ուսումնասիրմամբ ենք զբաղվել: Պետք է նշել, որ ներկայումս գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատներ շատ ավելի քիչ են օգտագործում, իհարկե, պատճառներից է բավականին թանկ լինելը, և գործածության մեջ են մտնում տարբեր տեսակի ազոտական պարարտանյութեր: Շատ բարդ աշխատանքներ են տարվել գյուղերում, որպեսզի ազոտական կամ մեկ այլ քիմիական պարարտանյութ փոխարինվի օրգանական պարարտանյութով, քանի որ օրգանական պարարտանյութերը վնասակար չեն մարդկանց առողջության և արտաքին միջավայրի համար: Վերջին տարիներին կատարած աշխատանքներից մեկն ուղղված էր ձմերուկի մեջ նիտրատների պարունակության ստուգմանը: Բավականին բարձր թվեր էինք ստանում, իսկ դա հիմնականում սելիտրայի օգտագործման հետևանքներն են: Այդ պատճառով էլ ամեն տարի Հայաստանում գրանցվում են մի շարք թունավորումներ` մասնավորապես ձմերուկի կիրառումից:
– Ի՞նչ մեթոդներ, միջոցառումներ են իրագործվում քիմիական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:
– Հանրապետությունում շատ վաղուց սկսել են զբաղվել, հետաքրքրվել օրգանական գյուղատնտեսության զարգացմամբ: Եթե ոչ լրիվ օրգանական, ապա այլընտրանքային նյութերով` բուսական և այլ նմանատիպ առողջությանը վնաս չհասցնող թուրմերով:
– Մեզ մոտ` Հայաստանում, քիմիական անվտանգության ապահովումը (ինչպես մարդկանց, այնպես էլ բնության) համարվու՞մ է գլխավոր համապետական խնդիր, և ի՞նչ ծրագրեր են գործում կամ նախատեսվում` ուղղված մարդկանց կյանքի որակի բարելավմանը:
– Համապետական խնդիր է համարվում, քանի որ Հայաստանում բավականին զարգացած է արդյունաբերությունը: Մետալուրգիական, քիմիական արդյունաբերությունը և գյուղական միջավայրում քիմիայի օգտագործումը մշակումների ու տարբեր ոլորտների համար, ինչ խոսք, պետք է հետաքրքրի մարդկանց: Դաշտում շատ են օրենսդրական ակտերը, ցուցումները, նախագծերը: Դա վերաբերում է ինչպես քիմիական արդյունաբերությանը, այնպես էլ գյուղատնտեսությանը, խաղալիքներին, կոսմետիկ նյութերին, հողին, ջրին, օդին, Դրանք երևույթներ են, որոնք անպայման թողնում են որոշակի ազդեցություն մարդու առողջության վրա: Բավականին երկար տարիներ աշխատելով տարբեր շրջաններում, ընդգրկելով տարբեր կառույցներ, կազմակերպություններ, նաև` հասարակական, փորձում ենք ներազդել այդ հարցերի շուրջ: Այժմ մի ծրագրի վրա ենք աշխատում, փորձում ենք ուսումնասիրել երեխաների համար նախատեսված խաղալիքները, ստուգել նրանց անվտանգությունը, վնասակար ազդեցություը երեխաների վրա: Նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ համախմբված են այս ծրագրի շուրջ: Վերջերս միջազգային ֆորում կայացավ, որի ընթացքում քննարկվեցին նշված հարցի շուրջ առաջացող խնդիրները, վիճահարույց հարցերը: Անելիքներ դեռ շատ կան: Միջավայրի քիմիական անվտանգությունը մշտապես արդիական խնդիր է և ուսումնասիրվում է փորձագետների, բնապահպանների ու մի շարք կազմակերպությունների կողմից:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն