Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները

ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները

Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանի հետ։


– Պարոն Սողոյան, ինչպե՞ս է հիմնավորվում դեղամիջոցների գովազդի նկատմամբ սահմանափակումների կիրառումը առհասարակ և հատկապես` լրատվամիջոցներում։


– Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները` կազմակերպությունները, մասնագետները և ծառայություններից օգտվողները գտնվում են տեղեկատվության տիրապետման տարբեր հարթություններում: Այսինքն. ծառայություն մատուցողը չափազանց տարբերվում է օգտվողից` ծառայության մասին իր ունեցած տեղեկատվությամբ, հետևաբար. այստեղ չարաշահման բավական մեծ պոտենցիալ կա, որը և զսպելու համար տարբեր մեխանիզմներ են կիրառվում։ Քանի որ գովազդի արդյունքում դեղորայքի ոչ ճիշտ օգտագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց, նախատեսված է, որ այս ոլորտում գովազդը պետք է ենթարկվի որոշակի պայմանների, ունենա առանձնահատկություններ։ Դրանք հստակ ներկայացված են թե´ օրենքում, թե´ կառավարության որոշման մեջ։ Եթե դեղատոմսով բաց թողնվող դեղ է, առահասարակ գովազդ չի թույլատրվում, առանց դեղատոմսի բաց թողնվողների դեպքում՝ միայն թույլտվություն ստանալուց հետո։


–    Ինչպե՞ս է կազմակերպվում թույլտվություն ստանալու գործընթացը, վերահսկողությունը։


–    Առհասարակ, կառավարության մոտեցումն այն է, որ նախարարության յուրաքանչյուր ստորաբաժին զբաղվի իր գործով, այսինքն՝ գործակալությունները պետք է ծառայություն մատուցեն, նախարարության հիմնական ապարատը պետք է իրականացնի քաղաքականության մշակումը և իրականացումը, իսկ տեսչությունները պետք է ստուգումներ իրականացնեն։ Սրան զուգահեռ պետք է հնարավորինս պարզեցվեն և հեշտացվեն մատուցվող ծառայություններից օգտվելու հնարավորություննրը, սա վերաբերում է նաև գովազդի թույլատվությանը։ Օրինակ. նախկինում լրատվամիջոցներում գովազդ ներկայացնելու համար տեքստը համաձայնեցվում էր նախարարության հետ, սակայն հետագայում նպատակահարմար համարվեց սահմանել չափորոշիչներ և հետևել դրանց կատարմանը։ Հիմա անհամեմատ հեշտացել է գովազդի թույլտվություն ստանալու գործընթացը։


–    Այսինքն՝ այդ գործընթացի հետ լրատվամիջոցը գործ չունի, այլ միայն գովազդատու՞ն։


–    Լրատվամիջոցը գործ ունի այնքանով, որքանով պետք է տեղյակ լինի դեղամիջոցի գովազդի համար գովազդատուի նախարարության կողմից թույլտվության համապատասխան լիցենզիա ունենալու մասին։

–    Արդյո՞ք նույն սահմանափակումները պետք է կիրառվեն նաև մասնագիտական ԶԼՄ-ում գովազդի դեպքում, այսինքն՝ այն պարբերականներում, որոնց սպառումն իրականացվում է բացառապես բժիշկների շրջանում։ Ո՞րն է Ձեր մոտեցումը։


–    Այդ տարբերությունը պետք է ինչ-որ նորմատիվ ակտով սահմանվի, իսկ մեզ մոտ մասնագիտական ամսագրի համար դեռևս նման սահմանում, առանձնացում չկա։ Օրենքը գործում է բոլոր տեսակի լրատվամիջոցներում գովազդի համար։ Իհարկե, կան երկրներ, որտեղ տարբերակված է։ Սկզբունքորեն ճիշտ կլինի, որ պահանջները տարբեր լինեն, քանի որ մասնագիտական պարբերականներում գովազդն այն վտանգը չի ներկայացնում, ինչի հետևանքով դրվում են սահմանափակումները, հակառակը. դեղամիջոցների մասին լրացուցիչ տեղեկատվությունը կնպաստի բժիշկների իրազեկմանը։


ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյան–    Ենթադրվում է, որ կա օրենսդրական բաց։ Ըստ Ձեզ՝ այն լրացնելու գործում ովքե՞ր են շահագրգիռ կողմերը։


–    Ցանկացած օրենսդրական բաց լրացնելը ենթադրում է բավական մեծ էներգիայի ներդրում, որը պետք է անեն այն կազմակերպությունները, որոնց շահերից դա բխում է։ Այսինքն՝ եթե գովազդատուները ցանկանան նախաձեռնություն ցուցաբերել, կլինեն կառույցներ, որոնք դրանց ընթացք կտան։ Հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հենց նրա համար են, որ որոշակի շերտերում ձևավորված պահանջարկը կարողանան հասկանալ, ձևակերպել, ներկայացնել համապատասխան պետական կառույցներին։


–    Դեղամիջոցներ գովազդում են նաև բժշկական ներկայացուցիչները տարբեր բուկլետներով, տեղեկատուներով… Նրանց համար ի՞նչ սահմանափակումներ են գործում։


–    Վերջերս հենց այդ հարցի հետ կապված պաշտոնական պարզաբանում է եղել, որը նորմատիվ փաստաթուղթ է։ Ըստ այդ փաստաթղթի` ինչը կհամարվի գովազդ, կիրականացվի միայն համապատասխան թույլտվություն ունենալուց հետո։ Ոլորտի կանոնակարգումը տարեցտարի ավելի է կատարելագործվում, սակայն դեռ անելիքներ շատ կան։


–    Պայքարի ի՞նչ մեխանիզմներ կան թաքնված գովազդի դեմ։


–    Համաձայն եմ՝ թաքնված գովազդն այսօր առկա է։ Առաջիկայում այդ հարցն էլ կկանոնակարգվի:


–    Ինչպե՞ս է կազմակերպվում հետլիցենզիոն վերահսկողությունը։ Օրինակ՝ ատամնաբուժարանը ստացավ լիցենզիա, սկսեց գործել, ի՞նչ պարբերականությամբ և ինչպե՞ս է իրականացվում չափորոշիչների հետագա պահպանումը։


–   Նախարարի հրամանով պարբերաբար վարչական վարույթներ են հարուցվում և այդ շրջանակում ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց արդյունքում հայտնաբերված թերություններին համապատասխան ընթացք է տրվում: Կա նաև, թեժ գիծ, որով ստացված ահազանգերին անմիջապես արձագանք է լինում։ Եվ ամենակարևորը` ավարտվում է լիցենզավորված կազմակերպությունների արխիվի համապատասխան ծրագրով թվայնացումը, ինչի արդյունքում` փաստաթղթային մոնիտորինգի իրականացմամբ, հնարավոր կլինի կանխել չարաշահումների մեծ մասը և տեղում ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն ավելի քիչ կլինի։

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ