Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը

Բոլոր մակարդակներում քաղաքական բավականաչափ կամք կա բնակչությանը և, առաջին հերթին, երեխաներին ու դեռահասներին վարակիչ հիվանդություններից զերծ պահելու գործում համակարգված ձևով համագործակցելու։ Արդյունքում, հաջողությամբ ներդվել և իրականացվում է 11 հիվանդության կանխարգելման ծրագիր, երկիրը մնում է պոլիոմիելիտից ազատ գոտի, հարևան երկրներում կարմրուկի բռնկման պարագայում Հայաստանում այդ հիվանդության դեպք չի արձանագրվել։ Երկիր է ներկրվում որակյալ պատվաստանյութ` գնումների ամենաարդյունավետ ճանապարհով։


Այս գնահատականները տրվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ մանկական հիմանդրամի և պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) համատեղ խմբի կողմից վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ Համատեղ գնահատման նպատակն է վերլուծել ԳԱՎԻ օժանդակությունը կորցնելուց հետո Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակականության ապահովման իրավիճակը:


ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի հետ հանդիպման ժամանակ նշվեցին նաև սպասվելիք մարտահրավերները։ Բանն այն է, որ մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, 2016 թվականից այլևս չեն օգտվի ԳԱՎԻ օժանդակությունից: Նշենք, որ մինչ հիմա ԳԱՎԻ աջակցությամբ պետությունը շուկայականից զգալի ցածր գներով ձեռք է բերում բարձր որակի պատվաստանյութեր։ Որպեսզի անցումային փուլը հարթ լինի,  ԳԱՎԻ օժանդակությունը կորցրած երկրները 2012-2016թթ. ժամանակահատվածում պետք է աստիճանաբար ավելացնեն երկրի կողմից համավճարները, իսկ 2016 թվականին՝ ամբողջովին վճարեն պատվաստանյութերի շուկայական արժեքը: Այդ ընթացքում երկրները  պետք է գնահատեն ԳԱՎԻ օժանդակությունից զրկվելու հետ կապված հնարավոր խնդիրներն ու մարտահրավերները և միջոցներ ձեռնարկեն դրանց կանխման ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեսչական բարեփոխումները շարունակելու, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական  կենտրոնի կարողությունները հզորացնելու, հանրային իրազեկումը շարունակելու, կադրերի պատրաստման և այլ հարցեր։ 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը տեղեկացրեց, որ համատեղ առաքելության կողմից ներկայացված գնահատականների ու առաջարկությունների հիման վրա կմշակվի և երկրին կներկայացվի միջոցառումների անցումային պլան:


Նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը  շնորհակալություն հայտնեց ինչպես ցուցաբերվող աջակցության, այնպես էլ կարճ ժամանակում կատարված մեծ աշխատանքի համար։


«Համատեղ ուսումնասիրության արդյունքների նախնական գնահատականներն ուրախացնող են։ Մանավանդ, որ Հայաստանի դրական փորձը, որպես օրինակ է բերվում այլ երկրներում։ Այդ հաջողություններն արձանագրել ենք միջազգային կառույցների աջակցությամբ։ Մեր փոքր երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում իր կարողություններն ու միջոցները փորձում է այնպես բաշխել, որ կարողանանք պահպանել ձեռք բերածը։ Այդ իսկ պատճառով մեր խնդրանքն ու մտահոգությունն եմ ուզում հայտնել. հնարավորինս երկարացնել աջակցությունը, որպեսզի կարողանանք անցումային այս շրջանում պատվով դուրս գալ»,-ասաց Հայկ Դարբինյանը։


Նա նաև վստահեցրեց, որ հիվանդացության, հաշմանդամության և մահացության կանխարգելմանը միտված ամենածախսարդյունավետ այս ծրագրի կատարումը բոլոր պարագաներում Հայաստանում կգնահատվի որպես գերակայություն։ 


ԱՀԿ ներկայացուցիչը խոստացավ փոխնախարարի մտահոգությունը ներկայացնել  միջազգային կառույցներին։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. dneprovec.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ