Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Պարզաբանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից

Պարզաբանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012 թվականին իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ պետության  կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության գծով թվով 9-ը ծրագրերով հիվանդներին սնունդ չտրամադրելու պայմաններում,  մեկ հիվանդի բուժման մեկ օրվա ծախսերում (հետևաբար նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված  մեկ հիվանդի բուժման գներում) ներառվել է նաև սննդի գումար, որի արդյունքում «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրով ավելի է նախատեսվել և հատկացվել շուրջ 513,0 մլն դրամ: Միաժամանակ, առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարությանը «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրով գումարների նախատեսման նպատակով ներկայացված բյուջետային հայտերի հաշվարկներում և ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններում վերանայել մեկ հիվանդի բուժման մեկ օրվա արժեքը և այն հիվանդությունները, որոնց գծով հիվանդներին սննդի տրամադրումը պարտադիր չէ (և չի հատկացվում) մեկ հիվանդի բուժման գինը նվազեցնել սննդի ծախսերի չափով:


Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ծառայությունների ձեռք բերման ամենամյա բյուջետային հայտերի և բուժման գների ձևավորումը 1997 թվականից մինչև 2013 թվականը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև համաձայնեցված մեթոդաբանությամբ, որի համաձայն ըստ ծրագրերի բյուջետային միջոցները որոշվում են հիվանդների թվաքանակի և մեկ հիվանդի բուժման միջին գնի արտադրյալով: Իսկ բյուջեով նախատեսված մեկ հիվանդի բուժման միջին գինը հաշարկվում է բուժման միջին տևողության, բուժման բարդության գործակցի և բյուջեով նախատեսված բուժման մեկ օրվա միջին գնի արտադրյալով: Բյուջեով նախատեսված մեկ հիվանդի մեկ օրվա միջին ծախսերում ներառված են հիվանդի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում և սննդի ծախսեր (մեկ օրվա համար 296 դրամ): Բուժման մեկ հիվանդ/օրվա միջին գինը ընդհանուր է բոլոր ծառայությունների բուժման գների հաշվարկման համար, իսկ ըստ ծառայությունների բուժման գները ձևավորվում են այդ ծառայությունների բուժման տևողությունների և բուժման բարդության գործակիցների կիրառման միջոցով: Բարդության գործակիցների կիրառմամբ կանոնակարգվում է տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի կառուցվածքը և մեծությունը՝ այդ թվում նաև սննդի տրամադրման անհրաժեշտությունը: Այս մեթոդաբանության հիման վրա կազմված բուժման գները հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, որը ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարի համաձայնեցմանը, իսկ բուժման ընթացքում հիվանդներին սննդով պարտադիր ապահովող ծառայությունների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: 2012 թվականի բյուջետային հայտի հիվանդանոցային ծառայության ընդհանուր ծախսերում սննդի ծախսերը նախատեսվել են շուրջ 600.0 մլն  դրամ, որը ամբողջությամբ ծախսվել է միայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված սնունդ տրամադրող ծառայությունների կողմից:


Նշված հարցի հստակեցման նպատակով, մեկ հիվանդի մեկ օրվա բուժման ծախսերի տարրերն առավել հավաստի հաշվարկելու նպատակով կատարվել են մի շարք առողջապահական ընկերությունների փաստացի ծախսերի ուսումնասիրություններ և, հիմք ընդունելով ֆինանսական վերահսկողության տեսչության առաջարկները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է հիվանդանոցային բուժօգնության մեկ հիվանդի բուժման մեկ օրվա միջին ծախսերի կողմնորոշիչ չափաքանակներ սնունդ տրամադրող և սնունդ չտրամադրող ծառայությունների համար առանձնացված:


ՀՀ կառավարության կողմից ընդունվել է առողջապահական համակարգի ֆինանսավորման նոր հայեցակարգ, որի հիման վրա նախապատրաստվում է ֆինանսավորման նոր կարգի ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի կկանոնակարգվեն առողջապահական ծառայությունների ծախսերի հաշվարկման, գնագոյացման և ֆինանսավորման հիմնական սկզբունքները: 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ