Հրատապ թեմա Հայաստանում
Նախորդ տարվա համեմատ այս տարի ՀՀ-ում ավելացել է թմրամոլների թիվը. նարկոլոգ

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօրվա մամլո ասուլիսում ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտարարեց, որ, ցավոք, հնարավոր չէ թմրամոլությունը նվազեցնել ողջ աշխարհում, նաև Հայաստանում:
Միակ երկիրը, որը կարողացել է թմրամոլների թիվը կրճատել, Շվեդիան է:
ՀՀ-ում կա 4332 հաշվառված թմրամոլ, որոնցից 52-ը կին է, նրանց մասին ԱՆ-ը ունի ամբողջական տեղեկատվություն: Թմրամոլների մեծ մասը հիմնականում 29-49 տարեկան են, միայն մեկ թմրամոլ հիվանդ ունենք, ով անչափահաս է: Նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ երեսուն տոկոսով ՀՀ-ում ավելացել է թմրամոլների թիվը: Սակայն մեկ այլ վիճակագրության համաձայն ՀՀ-ում կա 12.700 թմրամոլ, որը մտահոգիչ է համարում բանախոսը:
Ըստ պրն Սեմերջյանի` մարդիկ դառնում են թմրամոլ տարբեր պատճառներով: Մարդը հաճախ թմրամիջոց է օգտագործում տեղեկացված չլինելու, հաճույք ստանալու պատճառով, ինչպես նաև տարբեր ֆիլմերի ազդեցությամբ:
Հարցին`արդյոք սոցիալական վատ վիճակը կարող է ետ պահել մարդուն թմրամոլ դառնալուց, մասնագետի խոսքով`եթե մարդը ծանր վիճակում է, հացի խնդիր ունի, այո, չի կարող թմրամիջոց գնել, բայց եթե քիչ թե շատ ապահովված է, ապա կարող է գնել թմրամիջոց: «Հայաստանում հիմնականում տարածված են կանեփից պատրաստված և ափիոնատիպ թմրամիջոցները, ինչպես նաև դեզոմորֆին թմրամիջոցը, որն ավելի շատ հայտնի է բենզին անունով: Այն պատրաստվում է տան պայմաններում»,- պատասխանեց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգը` հավելելով, որ արտասահմանում օգտագործում են կոկաին տեսակի թմրամիջոց:
Պետրոս Սեմերջյանի խոսքով` ՀՀ-ը թմրամոլների քանակով բարվոք վիճակում է, ի տարբերություն մեր հարևան երկրների, որտեղ վիճակը սարսափելի մեծ է: Ամենաշատ թմրամոլներ կան Իրանում`մոտ երեք միլիոն:
Բանախոսի խոսքով`ՀՀ առողջապահության նախարարությունը կանխարգելիչ ծրագրեր է իրականացնում խոցելի խմբերի հետ, թմրամոլներին մատուցում բժշկական համապատասխան ծառայություններ:
Պետրոս Սեմերջյանը հավաստիացնում է` նարկոլոգիական կլինիկայում կարողանում են հիվանդին բուժել թմրամիջոցների կախվածությունից, այլ հարց է, թե հետագայում արդյոք բուժված հիվանդները նորից թմրամիջոց չեն օգտագործում: «Գիտենք, մենք իրավասու չենք օրինակ` 45 տարեկան մարդուն համոզել թմրամիջոց չօգտագործել, մենք չենք տնօրինում նրա կյանքը»,- ի պատասխան mardik.am-ի հարցին` արդյոք բժիշկները կարողանում են համոզել հիվանդին այլևս թմրամիջոց չօգտագործել,

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն