Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Կամավո՞ր, թե՞ պարտադիր բժշկական ապահովագրություն. ինչ խնդիրներ կան ոլորտում

Կամավո՞ր, թե՞ պարտադիր բժշկական ապահովագրություն. ինչ խնդիրներ կան ոլորտում

Առողջությունը ամենամեծ հարստությունն է: Ահա թե ինչու զարգացած երկրներում մարդիկ նախապես իրենց հնարավոր հիվանդություններից, դժբախտ պատահարներից ապահովագրում են: Ապահովագրության սկզբունքը հետևյալն է` յուրաքանչյուր ոք ապահովագրական ընկերությանը վճարում է որոշակի գումար, արդյունքում գոյանում է բավականին մեծ գումար, որից հետագայում կատարվում են վճարներ պատահարների կամ հիվանդությունների դեպքում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության շատ քիչ տոկոսն այսօր հնարավորություն ունի իր առողջությունը, շարժական կամ անշարժ գույքն ապահովագրել հնարավոր պատահարներից: Մեր հայրենակիցներից շատերը հազիվ օրվա ապրուստի հոգսն են հոգում, բնականաբար, նրանք լրացուցիչ գումարներ չունեն, որ ամեն տարի ինչ-որ տոկոսներ վճարեն իրենց առողջության համար: Բացի այդ, հայկական մենթալիտետի համաձայն, մարդիկ բժշկական հետազոտության են դիմում միայն առողջության վատթարացման կամ ծայրահեղ դեպքում, քանի որ առողջության համար գումար ծախսելը համարում են ոչ առաջնային։

Հայաստանում առողջության ապահովագրման համակարգը համեմատաբար նոր է` գործում է ավելի քան 10 տարի, սակայն վերջերս է սկսել այն լայն թափով ներդրվել: Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները այլ ծառայություններին զուհագեռ սկսել են նաև բժշկական կամավոր ապահովագրություն իրականացնել: Թեև այսօր էլ ապահովագրության այս ճյուղը գործում է, սակայն դրանից քիչ թվով մարդիկ են օգտվում: Կամավոր ապահովագրության ծրագրերից հիմնականում օգտվում են խոշոր ձեռնարկությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, նրանց ընտանիքների անդամներ, որոնց թիվը հասնում է 30-50 հազարի:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 1-ից Հայաստանում սահմանվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը: Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով պետական աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է չորս ուղղություն` բժշկական ապահովագրություն, հիփոթեկային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարը և զբոսաշրջությունը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը նշեց, որ Հայաստանում պետք է լինի և կամավոր, և պարտադիր ապահովագրությունը:

Ըստ նրա` Հայաստանում ապահովագրություն ունեցող մարդկանց մեծ մասը կազմում են սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրված մարդիկ, մասնավորապես` պետական աշխատողները: Ս.Ծատուրյանի խոսքերով` սոցփաթեթի ներդրումը ինչպես ապահովագրական, այնպես էլ բժշկական կազմակերպություններին հնարավորություն տվեց որոշակի փորձ կուտակել: «Կառավարությունը հանդես գալով որպես գործատու՝ իր աշխատակիցներին ընձեռեց հնարավորություն օգտվելու ապահովագրությունից, այդ թվում` բժշկական, ինչը ողջունելի է, քանի որ ապահովագրված անձանց հնարավորություն տրվեց օգտվել բժշկական լրացուցիչ ծառայություններից, թանկ տեխնոլոգիներով կատարվող վիրահատություններից, այդ թվում` սրտի, որից շատերը հնարավորություն չունեին օգտվել և չէին էլ ունենա»,- ասաց Ս. Ծատուրյանը:

Նրա գնահատմամբ` բնակչության առողջության տեսանկյունից սա դրական քայլ է, բայց միաժամանակ նշում է, որ սոցփաթեթով իրականացվող ապահովագրության փորձը ի հայտ բերեց մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս կառավարությունը քայլեր է ձեռնարկում: Խնդիրներից առանձնացրեց այն, որ հաշվարկման արդյունքում ձևավորված ապահովագրական գումարների վճարները և հավաքագրված գումարները միայն մասամբ են ուղղվել բժշկական ծառայությունների մատուցմանը, այսինքն` այդ գումարներն ամբողջությամբ չեն ծախսվել բժշկական ծառայություններ մատուցելու վրա:

Ըստ Ս.Ծատուրյանի` նախորդ տարվա փորձից ելնելով այս տարի առողջապահության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել նաև առաջարկություններ, որոնց հիման վրա կատարվել են որոշ վերանայումներ բազային փաթեթի սահմանումների մեջ: Մասնավորապես, եթե նախկինում գրված էր, որ բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովագրված անձը կարող է ստանալ պետական պատվերի շրջանակներում` չեն փոխահատուցվում ապահովագրության կողմից, այս տարի այդ ձևակերպումը փոխվել է և նշվել, թե կոնկրետ որ ծառայությունները պետք է պետությունը ֆինանսավորի, և որոնք պետք է վճարեն ապահովագրական ընկերությունները: Նրա խոսքերով` այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ այդ փոփոխություններով ապահովագրված անձանց բուժօգնության համար ապահովագրական ընկերությունները լրացուցիչ միջոցներ են ուղղում դեպի բժշկական հաստատություններ:

Հարցին, թե Հայաստանում ինչքանո՞վ է անհրաժեշտ ապահովագրությունը, կա դրա պահանջարկը, Ս.Ծատուրյանը նշեց, որ ապահովագրությունն առաջին հերթին պետք է վերաբերի զբաղված բնակչությանը, ովքեր վճարում են հարկեր, ուստի ճիշտ է, որ նրանք ունենան բժշկական ապահովագրություն` դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով իրենց առողջության պահպանման համար: Բացի այդ, դրանով կթեթևանա պետության բեռը պետպատվերի ֆինանսավորման մասով, և բնակչության այն մասը, որը ունի աշխատանք, ապա այդ հատվածը ընդգրկվի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգում: Գործակալության պետը նշեց նաև, որ առաջին հերթին բնակչության առողջապահության տեսանկյունից ապահովագրության ներդրումը դրական դեր կարող է խաղալ:

«Պետությունն առաջին քայլն արել է: Կառավարությունն իր աշխատակիցներին՝ մոտ 120 հազար մարդու, ընձեռել է հնարավորություն օգտվելու բժշկական ապահովագրությունից։ Կարծում եմ, որ հիմա հերթը մասնավոր հատվածինն է, և այդ ուղղությամբ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում»,- ասաց Ս.Ծատուրյանը:

Նա միաժամանակ նշեց, որ թեև մեր ազգաբնակչության մեջ դեռ ձևավորված չէ իր առողջության մասին մտածելու մշակույթը, սակայն տարբեր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մարդկանց համար հիմնական խոչընդոտը ժամանակին բուժօգնություն ստանալն է, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: «Սոցփաթեթով ապահովագրության փորձը ցույց տվեց, որ ապահովագրված շատ քաղաքացիներ վաղուց ունեին առողջական խնդիրներ, սակայն գումարի պատճառով չէին կարողանում հետևել իրենց առողջությանը: Եթե քաղաքացին ունի ապահովագրություն, ապա նա ցանկացած խնդրի դեպքում անմիջապես կարող է դիմել բուժօգնության»,- նշեց Ս.Ծատուրյանը:

Սոցփաթեթի շրջանակներում իրականացվող բժշկական ապահովագրության մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանված ապահովագրավճարը տարեկան 132 հազար դրամ է, որի բազային փաթեթի արժեքը 52 հազար դրամ է։

Նշենք, որ այս տարվանից հանրային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակն ընլայնվել է. ծրագրի շահառուների թիվն ավելացել է շուրջ 30 հազարով` հասնելով 150 հազարի:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. news2000.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ