Հրատապ թեմա Հայաստանում
ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարը՝ արդյունավետ հիմքերի վրա։ Խոցելի խմբում շարունակում են մնալ միգրանտները

Առողջապահության նախարարության եւ ՄԻԱՎ\ՁԻԱՀ պայքարի ազգային կենտրոնի կողմից մշակվել եւ արդեն երկար տարիներ Հայաստանում իրականացվում է ազգային ռազմավարական ծրագիր, որն ուղղված է հիվանդության դեմ պայքարի, նրա տարածման կանխարգելմանն ու բուժման գործընթացներին։
Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, եւ դրանից բխող միջոցառումներն ու կանխարգելիչ աշխատանքները նախատեսված են նաեւ առաջիկա տարիների համար, եւ հավասարապես կիրառվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանին աջակցում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը, որն ի դեպ համագործակցում է եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։
Այժմ Հայաստանում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինը, ով գնահատելով մեր երկրում ծրագրի իրականացման արդյունքներն ու ձեռնարկված միջոցառումները՝ կարծիք է հայտնել, որ Հայաստանում բուժումն իսկապես արդյունավետ հիմքերի վրա է։
Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժան-Էլի Մալկինը՝ նշելով, որ տարածաշրջանային մյուս երկրների համեմատ Հայաստանը վարակի կանխարգելման ցուցանիշներով հավասարազոր դիրքերում է։ Մեր երկիրը համեմատելով կովկասյան այլ երկրների հետ, նա հավաստիացրեց, որ համաճարակը նույն սանդղակի վրա է գտնվում, սակայն փոխարենը՝ այն մեծ աճ է գրանցում Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Ըստ վիճակագրության, մեր երկրում կա մոտ 3500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Իսկ փաստացի գրանցվածների թիվը մոտ 1500 է։ Դրանք այն դեպքերն են, երբ վարակակիրներն արդեն հստակ ախտորոշվել եւ գրանցվել են բուժհաստատությունում։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից 400-ը արդեն հակառետրովիրուսային բուժում է ստանում Հայաստանում։ Համաճարակի ընդգրկումը մեր երկրում թեեւ փոքր է, բայց, ըստ բանախոսի, եթե ծրագրում հակազդում չլինի եւ միջոցառումներ չտարվեն համատեղ բոլորի հետ, ապա հնարավոր չի լինի կանգնեցնել վարակի հետագա ընթացքը։
«Յուրաքանչյուր պետություն ինքն է մշակում ՄԻԱՎ\ՁԻԱՀ պայքարի իր ռազմավարությունը, իսկ ՄԱԿ-ի միացյալ ծրագիրը պարզապես ուղղորդում է այդ ծրագիրը՝ ցուցաբերելով նաեւ տեխնիկական աջակցություն։ Յուրաքանչյուր երկիր այն մշակելու հարցում հաշվի է առնում իր ներքին համաճարակաբանական իրավիճակը, թիրախային խմբերը։ Այս պարագայում հավաստի տվյալների առկայությունն ու համապատասխան վիճակագրությունը նպաստում են ճիշտ ռազմավարության մշակմանը»,-ասաց ծրագրի օտարերկրյա ներկայացուցիչը։ Հայաստանում այս հիվանդության տարածման հիմնական խոցելի խմբում շարունակում են մնալ աշխատանքային միգրանտները՝ կազմելով գրանցված ՄԻԱՎ վարակի 60 տոկոսից ավելին։ Դրանք ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի նպատակով մեկնում են արտերկրներ՝ հետագայում վերադառնալով եւ վարակելով նաեւ իրենց կնոջն ու ընտանիքի անդամներին։ «Չպետք է խտրականություն դրվի թիրախային խմբերի միջեւ։ Պետք է սերտորեն աջակցություն իրականացվի նաեւ ՀԿ-ների հետ, որպեսզի կարողանանք հեռավոր շրջաններում միգրատների հետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Դրանք պետք է տարվեն երկու ուղղությամբ, նախ պետք է բարձրացնենք նրանց իրազեկվածության մակարդակը հիվանդության կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ եւ նպաստենք նրանց վարքագծային փոփոխությանը։ Եվ երկրորդ՝ միգրանտների եւ նրանց զուգընկերների շրջանում պարտադիր պետք է խրախուսվի թեստավորումը, որպեսզի հիվանդությունը կարողանանք հայտնաբերել զարգացման վաղ շրջանում»,-ասում է ՄԱԿ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչը։ Նա եւս մեկ անգամ վստահեցնում է, որ որքան շուտ հայտնաբերվի վարակը, այնքան հնարավոր կլինի բուժումն իրականացնել արդյունավետ ճանապարհով։ Մարդկանց շրջանում բուժհաստատություն դիմելու բոլոր հոգեբանական խնդիրները փարատելու նպատակով նա առաջարկում է մեծացնել ՀԿ-ի դերը, որպեսզի վերջինիս աշխատակիցները հոգեբանական աջակցություն ցույց տան բոլոր մարզաբնակներին։ Շատ կարեւոր է նաեւ բուժաշխատողների շրջանում իրազեկվածության բարձրացումը հիվանդների բուժման հարցում։
Երկրում համաճարակը մշտապես վերահսկելու համար կառավարությունը պետք է էլ ավելի մեծացնի ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ եւ ավելացնի ֆինանսավորումը։ «Ես հանդիպելով Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ՝ բարձրացրել եմ այս հարցը, որպեսզի ներդրումներ արվեն, եւ մեծացվի բուժման հասանելիությունը»,-նշեց բանախոսը՝ մատնանշելով նաեւ դոնոր կազմակերպությունների աջակցության հնարավորությունը։ Նա տեղեկացրեց, որ ՌԴ -ում մշակվել է մի ծրագիր, որի համաձայն տարածաշրջանի 4 երկրներին՝ այդ թվում նաեւ Հայաստանին, տրամադրվելու է աջակցություն՝ համաճակարաբանության հսկողության զարգացման, մորից մանկան վարակի փոխանցման կանխարգելման աշխատանքների իրականացման ուղղությամբ։
«Իսկ մեր ծրագիրն ավելի շատ պետք է շեշտը դնի բուժման հասանելիության վրա, որպեսզի վարակակիրների համար բուժման հասանելիությունը մեծանա, եւ վերականգնվի ոչ միայն նրանց առողջությունը, այլեւ կանխվի վարակի հետագա տարածումը»,- նշեց նա։ Այս հիվանդության բուժումը Ժան-Էլի Մալկինի տեղեկացմամբ իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով՝ հակառետրովիրուսային դեղորայքով։ Այն բուժման ամենաարդյունավետ տարբերակն է եւ իրականացվում է աշխարհի բոլոր երկրներում։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն