Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանում «ՋԻ-ԷՄ-ՓԻ» դեղերի արտադրական կանոնների ընդունումը միտված է շրջանառվող դեղերի որակի ապահովման համար

Հայաստանում «ՋԻ-ԷՄ-ՓԻ» դեղերի արտադրական կանոնների ընդունումը միտված է շրջանառվող դեղերի որակի ապահովման համար

 ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն այսօր տված ասուլիսի ժամանակ նշել է, թե իբր Հայաստանում դեղարտադրող ընկերություններից որևէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն և չի կարողանում ստանալ «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիա։


Այդ առթիվ պարզաբանում ենք, որ այսօր Հայաստանում գործող դեղարտադրող բոլոր կազմակերպությունները գործում են օրինական դաշտում և ունեն գործունեության համապատասխան լիցենզիա։ 


Ինչ վերաբերում է «ՋԻ-ԷՄ-ՓԻ»-ին` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոններին, ապա դրանք հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N1603-Ն որոշմամբ և ներդաշնակեցված են Եվրոպական միությունում գործող համապատասխան պահանջներին: Պատշաճ արտադրական գործունեության սկզբունքները և պահանջները դեղերի որակի ապահովման համակարգի բաղադրիչներ են, որով  երաշխավորվում է, որ դեղն անփոփոխ արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների  համաձայն:


Այս պահանջներն արդեն 50 տարի է, ինչ ներդրված են աշխարհի առաջադեմ երկրներում։ Վերջին տասը տարում դրանք լայնորեն մտնում են նաև ԱՊՀ երկրներ, քանի որ առանց Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) համապատասխանության գնահատման դրական արդյունքների չի կարող լինել որևէ երաշխիք, որ կապահովվի դեղի  հաստատուն որակը: Հայաստանում այս կանոնների ընդունումը միտված է  ինչպես երկրում շրջանառվող դեղերի որակի ապահովմանը, այնպես էլ արտահանման խրախուսմանը: ՀՀ կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն 2010-2013թթ. ընթացքում և՛ պետական կառույցները, և՛  դեղարտադրողները Պատշաճ արտադրական գործունեության ներդրման ուղղությամբ հսկայածավալ աշխատանք են իրականացրել։ Մասնավորապես մշակվել և հաստատվել են բազմաթիվ  իրավական փաստաթղթեր, ստեղծվել է ՊԱԳ համապատասխանության գնահատման կառույց, կազմակերպվել է մասնագետների վերապատրաստում,  միջազգային տեսուչների հետ համատեղ իրականացվել են լիցենզավորված արտադրատարածքների նախնական դիտարկումներ, կազմվել են ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների ծրագրեր և այլն։ Միաժամանակ Հայաստանը ներկայացրել է «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային» անդամակցելու հայտ` գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը մոտ օրերս կընդունի նաև արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ համաձայնեցված ժամանակացույցի, երեք արտադրող նախապատրաստվում են դիմելու ՀՀ առողջապահության նախարարություն` ՊԱԳ համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով: Մյուս արտադրողները ևս այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
Լուսանկարը. ria-ami.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ