Հրատապ թեմա Հայաստանում
Շտապ օգնության կանչերը կտրուկ ավելացել են. օրական 600 կանչ

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Վերջինս այս հանգամանքը կապում է «Շտապ օգնության» ծառայության նկատմամբ ազգաբնակչության վստահության ավելացմամբ:
Չնայած այս փաստին` առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը դժգոհ է մարդկանց վերաբերմունքից: «Շտապօգնության բժիշկներին ծեծելը, վիրավորելը, շտապօգնության մեքենաների ընթացքը փողոցում խոչընդոտելը տարածված երևույթ է դարձել»,-ասում է Ռուզաննա Յուզբաշյանը:
Հակառակ դժգոհությունների` «Շտապ օգնություն» ծառայությունը մի շարք կարևոր ծրագրեր է իրականացնել վերջին տարիներին, որոնք նպաստել են ծառայության որակի բարձրացմանը: «Շտապ օգնության» մասնագետները կրթվել են նոր ծրագրային համակարգով, «Շտապ օգնության» 35 մեքենաներ են ձեռք բերվել, մշակվել են ոլորտը կարգավորող նոմարտիվներ, սանիտարական բոլոր ավտոմեքենաները կահավորվել են օդի վարակազերծման սարքավորումներով, բարելավվել են աշխատողների աշխատանքային պայմաննները:
«Երևանում օրական սպասարկվում է միջինում 600 կանչ: Դրանցից շուրջ 120-ը հոսպիտալիզացվում են: Կանչերի բարձր քանակն այսօր խնդիր է մեր ծառայության համար» ,-ասում է Թագուհի Ստեփանյանը: Վերջինս չհերքեց ոլորտում այլ խնդիրների առկայությունը, սական ընկերության համար գերխնդիր է մնում կանչերի մեծ թիվը: Ներկայումս Երևանում գործում է յուրաքանչյուր 30 հազար բնակչին 1 բրիգադ, իսկ մարզի համար` 20 հազար բնակչին 1բրիգադ: Բանախոսները ներկայացրին նաև ծառայության հետագա զարգացման ռազմավարությունը, ըստ որի` պետք է ավելացնեն բրիգադների քանակը, կանչերին ավելի արագ արձագանքելու նպատակով ենթակայաններին կից շտապ օգնության հենակետեր ավելացվեն այն սկզբունքով, որ քաղաքի ցանկացած մասում հենակետից մինչև կանչ տվողի հասցեն եղած հեռավորությունը չգերազանցի 4 կմ-ը: Ի դեպ, ներկայումս այդ հեռավորությունը չպետք է գերազանցի 8 կմ-ը: «Պետք է աշխատանքներ տանել նաև քաղաքացիներին շտապ օգնության ծառայությանը դիմելու կանոնների և դիմելու անհրաժեշտության իրազեկման ուղղությամբ»,- ասում է Ռուզաննա Յուզբաշյանը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն