Հրատապ թեմա Հայաստանում
«Հայաստանի մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագիր

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ստեղծվել է 1988թ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո` նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի։ Նպատակը բյուր կարիքների դեմ հանդիման հայտնված հայրենաբնակ ժողովրդին բազմակողմանի և հրատապ օգնության ցուցաբերումն էր։
Միայն մեկ փաստ, անցած 25 տարիներին շուրջ 380մլն. դոլարի մարդասիրական օգնության և զարգացման տարաբնույթ ծրագրեր է իրականացրել ՀՕՖ-ը Հայաստանում, Արցախում և Ջավախքում։
90-ականների դժվարին տարիներին ՀՕՖ-ի իրականացրած առաքելության ծիրում առաջնային էին բժշկական-առողջապահական ծրագրերը, որոնք թույլ տվեցին միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ ներբերել Հայաստան, անգնահատելի աջակցություն ցուցաբերել Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ինչպես նաև 90-ից ավելի հայաստանցի բժիշկների վերապատրաստել ԱՄՆ և Կանադայի առաջավոր կլինիկաներում։
Վերադառնալով հայրենիք` հարուստ փորձ և բժշկական գիտելիքներ ձեռք բերած բժիշկները 2000թ հիմնեցին ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը (FARFAA), որն իր հերթին սկսեց ծավալել բարեսիրական տպավորիչ գործունեություն ՀՀ առողջապահության բնագավառում։
2003թ-ից ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միավորումը(ԲՇՄ)` Ավստրո-ամերիկյան հիմնադրամի Բաց հասարակության ինստիտուտի հետ իրականացնում է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ ծրագիրը։ Վերջինս արևելկյան և կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և նախկին ԽՍՀՄ Երկրների բժիշկների մասնագիտական վերապատրաստման ամենածավալուն ուսուցողական ծրագիրն է։ Հայաստանը Զալցբուրգի բժշկական սեմինարներին մասնակցելու 17 տարվա փորձ ունի։ 1996 թ.-ից ի վեր 800 բժիշկներ նշված ծրագրի շրջանակներում մեկնել են Ավստրիա , որտեղ առաջատար հիվանդանոցներում ձեռք են բերել նոր տեսական, գործնական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ։
Նկատի առնելով վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը և արձանագրած հաջողությունները՝ ՀՕՖԲՇՄ-ն կրկնօրինակեց վերապատրաստման այս մոդելը՝ Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում աշխատող բժիշկներին համար։
2005-ից առ այսօր գործում է ՀՕՖ-ի «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզերից շուրջ 350 բժիշկներ են իրենց գիտելիքները կատարելագործել Երևանի կլինիկաներում, մարզային հիվանդանոցները հագեցել են բժշկական սարքավորումներով և ստեղծվել է մարզային բժիշկների ցանց։
2011թվականին ծրագիրը ընդլայնվեց՝ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններում աշխատող բժիշկներին, որոնց վերապատրաստման համար ֆինանասական աջակցությունը տրամադրում է Ամերիկահայ բժիշկների միությունը (AAHPO)։ Երկու տարվա ընթացքում արդեն վերապատրաստվել են ԼՂՀ տարբեր բուժհաստատություններում աշխատող շուրջ 90 բժիշկներ։
Ծրագրի ավանդույթ է յուրաքանչյուր տարեվերջին երախտիքի խոսք ասել ավելի քան 50 առաջատար բժիշկների, որոնք տարիներ շարունակ կամավոր են այս ծրագրում՝ վերապատրաստելով իրենց մարզային գործընկերներին։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն