Հրատապ թեմա Հայաստանում
Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան

ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը վերջերս տված իր ասուլիսում մտահոգություն էր հայտնել Հայաստանում և ամբողջ աշխարհում կրծքի քաղցկեղով հիվանդների թվի աճի վերաբերյալ:
Կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց մոտ հայտնաբերվող ուռուցքներից առաջինը` հաճախականությամբ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է այդ քաղցկեղի հիվանդացության և մահացության թվի աճ: Սա համարվում է ո՛չ միայն բժշկական, այլ նաև սոցիալ-տնտեսական խնդիր:
Հաշվի առնելով այս հանգամանքը` ուրբաթ օրը «Գոլդեն Փալաս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացավ հայ ուռուցքաբանների ասոցիացիայի գիտապրակտիկ սեմինարը` «Տարբեր կենսաբանական տիպերում կրծքագեղձի քաղցկեղի ադյունավետ քիմիաթերապիան» թեմայով: Ուռուցքաբաններին ներկայացվեց 2013 թ. Մադրիդում կայացած գիտաժողովի նյութերն ու եզրակացությունները:
![]() |
![]() |
2013թ. նոյեմբերի 2-4 Մադրիդում կայացավ կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներին վերաբերող էքսպերիմենտների ֆորում, որում մասնակցում էին Ուռուցքաբանական ազգային կենտրոնի Մամոլոգիա բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Անդրեյ Մինասյանցը և Մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի ավագ բժիշկ բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Վերջիններս իրենց փորձը կիսեցին հայ քիմիաթերապևտների հետ: Կլոր սեղանի շուրջ հավաքված մասնագետները վերլուծեցին այսօր ուռուցքաբանության մեջ անհանգստացնող խնդրահարույց դեպքերը:
Բանախոսները ներկաներին ներկայացրեցինին կրծքագեղձի քաղցկեղի քիմիաթերապիայի նորագույն ուղեցույցները և հիվանդների վարման տակտիկան` կախված հիվանդության փուլից և հիվանդների տարիքից, ինչպես նաև ֆորումին ներկայացված էքսպերտների նյութերը, այն բաց հարցադրումները, որոնք չունեն իրենց պատասխանն առ այսօր:
«Շատերը մեզ մեղադրում են, թե առաջնորդվում ենք հին ուղեցույցներով, սակայն չկա այն գիտակցումը, որ դա զուտ ֆինանսական խնդիր է: Մեր մասնագետները հիանալի ծանոթ են քաղցկեղի ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, սակայն կիրառել դրանք աշխատանքային պրակտիկայում՝ չի ստացվում: Վերջին սերնդի քիմիապրեպարատներն այնքան թանկարժեք են, որ մեր պրակտիկայում հիմնականում չեն կիրառվում: Պետությունը սոցիալապես անապահովներին և հատուկ սոցիալական խմբերի անձանց տրամադրում է ընդամենը 60.000 դրամ, իսկ դա չնչին գումար է: Մյուս բոլոր հիվանդներին պետական աջակցությունը 30.000 է»,- սեմինարի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանում աշխատում են բավականին զարգացած և կատարելագործվող ուռուցքաբաններ: «Շատ ուրախալի փաստ է, որ այս կլոր սեղանի շուրջ կարող ենք մեր վերլուծական միտքը ներկայացնել: Կարծում եմ` սեմինարը հասավ իր նպատակին: Այսպիսի քննարկումները մեծ ազդեցություն ունեն աշխատանքային որակի և նաև միջմասնագիտական հարաբերությունների վրա: Փորձի փոխանակումը կատարելագործման ամենաարդյունավետ միջոցներից է»,- նշեց Հայրապետ Գալստյանը:
Սեմինարի ավարտին հաջորդեց միջոցառման ոչ պաշտոնական մասը, որը, ինչպես նշեց ՀՀ գլխավոր ուռուցքաբանը, պետք է նպաստի մասնագետների միջև բարենպաստ հարաբերություններ ստեղծելուն, ինչի պակասը ուռուցքբանության ազգային կենտրոնի տնօրենը շատ անգամ է նկատել:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն